Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵ ...

 

01.07.2025 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2024 թվականի ապրիլի 11-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 1-ին հոդվածի 1-ին մասը «և սույն օրենսգրքով» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև «Կատարողական վարույթի մասին» օրենքով» բառերով:

 

i

Հոդված 2. Օրենսգրքի 125-րդ հոդվածում`

1) 5-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Գրավը պետության եկամուտ դարձնելու մասին դատախազի որոշումը հարկադիր կատարման ուղարկելու վերաբերյալ դիմումը Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն ներկայացվում է բողոքարկման ժամկետը լրանալու, իսկ բողոքարկվելու դեպքում` այն վերջնականապես հաստատվելու պահից «Կատարողական վարույթի մասին» օրենքով սահմանված ժամկետի ընթացքում:».

2) 6-րդ մասը «կայացնում է դատարանը» բառերից հետո լրացնել «և ուղարկում հարկադիր կատարման «Կատարողական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով» բառերով:

 

i

Հոդված 3. Օրենսգրքի 133-րդ հոդվածի 5-րդ մասում, 146-րդ հոդվածի 4-րդ մասում, 158-րդ հոդվածի 6-րդ մասում, 457-րդ հոդվածի 2-րդ մասում «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» բառերը փոխարինել «Կատարողական վարույթի մասին» բառերով:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:

(4-րդ հոդ. փոփ. 29.05.25 ՀՕ-137-Ն օրենք)

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2024 թ. մայիսի 3
Երևան
ՀՕ-190-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 7 մայիսի 2024 թվական:

 

 

pin
ՀՀ 11.04.2024
N ՀՕ-190-Ն օրենք