| ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
27 հունիսի 2024 թվականի N 1006-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 21-Ի N 771-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ ու 34-րդ հոդվածների պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 21-ի «Տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված ծրագրերը հաստատելու մասին» N 771-Լ որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4-րդ կետով`
i
«4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` մինչև 2024 թվականի օգոստոսի մեկը համապատասխան փոփոխություններ կատարել սույն որոշման 1-ին կետով հաստատված N 1 հավելվածի 4-րդ կետով նշված պայմանագրում:».
2) որոշման 1-ին կետով հաստատված N 1 հավելվածում`
i
ա. 4-րդ կետում «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (այսուհետ` կոմիտե)» բառերով,
բ. 4-րդ կետի 1-ին ենթակետը «մարման ժամանակահատված» բառերից հետո լրացնել «: Ակտիվ ներդրումային ժամանակահատվածում ֆոնդի փայերի մարման պահանջ կարող է ներկայացվել միայն այն գումարի սահմանում, որի մասով ներդրումներ իրականացնելու պարտավորություն դեռևս չի ստանձնվել: Պետության անունից ֆոնդի փայերի մարման պահանջ ներկայացնում է կոմիտեն» բառերը,
i
գ. 5-րդ կետում «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին`» բառերը փոխարինել «Կոմիտեի նախագահին`» բառերով, իսկ «ձեռքբերման» բառից հետո լրացնել «և մարման» բառերով:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2024 թ. հունիսի
Երևան