ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
20 օգոստոսի 2024 թվականի N 263-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 23-Ն ԵՎ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 93-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածները.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2021 թվականի ապրիլի 26-ի «Անձի մահից հետո դոնոր հանդես գալու գրավոր անհամաձայնություն ներկայացնելու կարգը հաստատելու մասին» N 23-Ն հրամանի հավելվածի`
i
1) 2-րդ կետում «կառավարության 2006 թվականի մարտի 30-ի 420-Ն որոշմամբ սահմանված կարգով» բառերը փոխարինել «առողջապահության նախարարի 2023 թվականի հոկտեմբերի 17-ի N 48-Ն հրամանի 1-ին կետով հաստատված ընթացակարգով» բառերով, իսկ «տեղամասային թերապևտի» բառերը` «թերապևտի» բառով.
2) 5-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ`
i
«5. Անձը դիակային դոնոր հանդես գալու գրավոր ներկայացված անհամաձայնությունը կարող է գրավոր հետ վերցնել և կրկին ներկայացնել իր բժշկի մոտ` առանց սահմանափակումների:»:
i
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2021 թվականի դեկտեմբերի 9-ի «Արտահիվանդանոցային և հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման, հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման մակարդակների սահմանման և տրամադրման կարգը հաստատելու մասին» N 93-Ն հրամանի հավելվածի 8-րդ կետում «Կառավարության 2006 թվականի մարտի 30-ի թիվ 420-Ն որոշմամբ» բառերը փոխարինել «Առողջապահության նախարարի 2023 թվականի հոկտեմբերի 17-ի N 48-Ն հրամանով» բառերով:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ Լ. ՆԱՆՈՒՇՅԱՆ
20.08.2024
Պաշտոնական հրապարակման օրը` 26 օգոստոսի 2024 թվական: