ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
5 նոյեմբերի 2024 թվականի N 325-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի N 15-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2022 թվականի մարտի 16-ի «Արտահիվանդանոցային պայմաններում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պացիենտների բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման կարգը հաստատելու մասին» N 15-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Հրամանի նախաբանը շարադրել նոր խմբագրությամբ.
i
«Հիմք ընդունելով «Հանրային առողջապահության մասին» օրենքի 24-րդ հոդվածը.»:
2) Հրամանի հավելվածի 15-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
i
«15. Պացիենտի մոտ կորոնավիրուսային հիվանդություն (COVID-19) ախտորոշվելու և չհոսպիտալացվելու դեպքում` նրան առաջարկվում է մնալ մշտական բնակության կամ իր նախընտրությամբ մեկ այլ վայրում և դուրս գալ այդ վայրից միայն առողջական վիճակի բարելավման և վերջին 24 ժամվա ընթացքում չջերմելու պարագայում:»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
04.11.2024 Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը` 12 նոյեմբերի 2024 թվական: