17.05.2025 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2025 թվականի ապրիլի 18-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. 2001 թվականի մայիսի 2-ի Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 46-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերից, 63.1-ին հոդվածի 1-ին և 2-րդ մասերից հանել «(մշտական)» բառը:
i
Հոդված 2. Օրենսգրքի 47-րդ հոդվածում`
1) վերնագրից և 2-րդ մասից հանել «(մշտական)» բառը, իսկ 1-ին մասից` «(մշտական)» և «անժամկետ» բառերը:
i
Հոդված 3. Օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետից հանել «և օտարման առաջարկվող» բառերը:
i
Հոդված 4. Օրենսգրքի 75-րդ հոդվածում`
1) վերնագրից, 1-ին մասից և 2-րդ մասի 4-րդ կետից հանել «(մշտական)» բառը, իսկ 2-րդ մասի 1-ին կետի «մշտական» բառը փոխարինել «անհատույց» բառով, 3-րդ և 4-րդ մասերի «մշտական (անհատույց)» բառերը` «անհատույց» բառով.
2) 1-ին մասի 2-րդ կետը «ընթացքում» բառից հետո լրացնել «(բացառությամբ պետական կամ ենթակա պետական մարմիններին, ինչպես նաև կազմակերպություններին հանձնված (ամրացված)` պետության սեփականությանը պատկանող հողերի անհատույց օգտագործման դեպքերի, որոնք օգտագործման է տրամադրում պետական գույքի կառավարման լիազոր մարմինը` «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, սույն օրենսգրքով, անհատույց օգտագործման տրամադրման մասին կառավարության սահմանած կարգով, ինչպես նաև սույն օրենսգրքի 77-րդ հոդվածի 1.1-ին կետով սահմանված հողերի օգտագործման դեպքերի)» բառերով, իսկ նույն մասի վերջին պարբերության «մշտական» բառը փոխարինել «անհատույց» բառով:
i
Հոդված 5. Օրենսգրքի 89-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Պետական կամ ենթակա պետական մարմիններին, ինչպես նաև կազմակերպություններին հանձնված (ամրացված)` պետության սեփականությանը պատկանող հողերը նվիրատվության է տրամադրում պետական գույքի կառավարման լիազոր մարմինը` «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, սույն օրենսգրքով, նվիրատվության հետ կապված հարաբերությունները կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:»:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2025 թ. մայիսի 7 Երևան ՀՕ-85-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 7 մայիսի 2025 թվական: