ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
5 հունիսի 2025 թվականի N 732-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 8-Ի N 569-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի մայիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 1-ի N 1176-Լ որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» N 569-Լ որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
i
1) որոշման 4-րդ կետում «հրապարակմանը հաջորդող 30-րդ օրվանից» բառերը փոխարինել «2025 թվականի հունիսի 6-ից» բառերով.
2) որոշման հավելվածի`
i
ա. 5-րդ կետում «Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող ամսվա 1-ից» բառերը փոխարինել «2025 թվականի հունիսի 6-ից» բառերով,
i
բ. 16-րդ կետում և N 1 ձևի 2.2-րդ կետում «Եթե խոշոր եղջերավոր կենդանին սպանդանոց տեղափոխող անձը չի համարվում խոշոր եղջերավոր կենդանու սեփականատերը, ապա տեղափոխող անձն իրեն հանձնված խոշոր եղջերավոր կենդանու մսեղիքը և ենթամթերքը փոխանցում է խոշոր եղջերավոր կենդանու սեփականատիրոջը:» բառերը հանել,
գ. 19-րդ կետի 3-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,
i
դ. N 4 ձևում «` սեփականատիրոջը փոխանցելու նպատակով (ընդգծել այն հատվածը, որին համապատասխանում է հայտարարատուն)» բառերը հանել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2025 թ. հունիսի
Երևան