Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՈՂՋԱԲԵՐԴ ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՈՂՋԱԲԵՐԴ ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱ ...

 

 

040.1992.251202

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«25» դեկտեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 դեկտեմբերի 2002 թվականի N 1992-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՈՂՋԱԲԵՐԴ ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ կետին համապատասխան և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի բնակչությանը վերաբնակեցման նպատակով պետական աջակցության շրջանակներում իրականացվելիք վճարումների անխափանությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Թույլատրել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին`

i

ա) մինչև 2003 թվականի օգոստոսի 31-ը իրենց սպասարկող Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունքում բացել արտաբյուջետային միջոցների բանկային հաշիվ.

(ա կետը փոփ. 08.05.03 թիվ 510-Ա որոշում)

բ) «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 06 խմբի 05 ենթախմբի «11. Պետական աջակցություն Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի բնակչությանը` վերաբնակեցման նպատակով» ծախսային ծրագրով նախատեսված` Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեից ստացված միջոցները փոխանցել սույն որոշման «ա» ենթակետում նշված բանկային հաշվին:

(որոշումը փոփ. 08.05.03 թիվ 510-Ա որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.12.2002
N 1992-Ա
Որոշում