ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ
12 դեկտեմբերի 2024 թվականի N 26-Ն
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԵՏ ԿՆՔՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 120-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 10-րդ մասը, «Քաղաքաշինության մասին» օրենքի 10.1-ին հոդվածի 3-րդ մասի 30-րդ կետը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը
Հրամայում եմ`
1. Հաստատել.
1) Լիցենզավորված անձանց կողմից ներկայացվող հաշվետվությունների օրինակելի ձևերը` համաձայն N 1 Հավելվածի,
2) Մասնագետների հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը` համաձայն N 2 Հավելվածի:
i
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2009 թվականի օգոստոսի 18-ի «Քաղաքաշինության բնագավառում շինարարության որակի տեխնիկական հսկողություն ու շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննություն իրականացնող լիցենզավորված անձանց կողմից ներկայացվող հաշվետվությունների ձևերը և լրացման կարգերը հաստատելու մասին» N 120-Ն հրամանը:
3. Սույն հրամանի գործողությունը տարածվում է 2025 թվականի ապրիլի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
12.12.2024 Ե. Վարդանյան
Հավելված N 1
ՀՀ քաղաքաշինության
կոմիտեի նախագահի
2024 թվականի դեկտեմբերի 12-ի
N 26-Ն հրամանի
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ
1. Սույն հավելվածով սահմանվում է քաղաքաշինական փաստաթղթերի կազմում, քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն, շինարարություն, շինարարության որակի տեխնիկական հսկողություն, քաղաքաշինական գործունեության օբյեկտների հետախուզման և հետազննման ծառայությունների մատուցում իրականացնող լիցենզավորված անձանց և քաղաքաշինական գործունեության թույլտվություն ստացած օտարերկրյա իրավաբանական անձանց կողմից հաշվետվությունների ներկայացման հիմնական պահանջներն ու օրինակելի ձևերը:
2. Քաղաքաշինության բնագավառում լիցենզավորված կամ քաղաքաշինության գործունեության թույլտվություն ստացած սուբյեկտները հաշվետվությունները լիցենզավորող մարմին են ներկայացնում էլեկտրոնային եղանակով` քաղաքաշինության բնագավառի պետական ծառայությունների միասնական հարթակի միջոցով (Էլ. հասցե urban.e-gov.am):
3. Հաշվետվությունների ներկայացման օր է համարվում էլեկտրոնային համակարգի կողմից ինքնաշխատ եղանակով հաշվետվություններ ներկայացրած անձին հաշվետվությունների ստացումը և գրանցումը հավաստող համապատասխան էլեկտրոնային ծանուցման մեջ նշված օրը:
4. Սույն հրամանի 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված օրինակելի ձևերին համապատասխան հաշվետվությունները լիցենզավորող մարմին են ներկայացվում տարվա յուրաքանչյուր եռամսյակի համար` մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը:
5. Լիցենզավորող մարմին ներկայացված հաշվետվություններում սույն հավելվածով սահմանված դրույթների անհամապատասխանությունների, անճշտությունների կամ բացթողումների առկայության դեպքում լիցենզավորող մարմնի կողմից ծանուցում է ուղարկվում հայտատուին 5 աշխատանքային օրվա ընթացքում նշված անհամապատասխանությունները շտկելու համար:
6. Սույն հավելվածի 5-րդ կետով սահմանված դեպքում, եթե այդ մասին հետադարձ կապի միջոցներով նախազգուշացումը լիցենզավորող մարմնի կողմից ուղարկվելու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում հաշվետվություն ներկայացրած քաղաքաշինության գործունեության սուբյեկտը չի վերացնում առկա անհամապատասխանությունները կամ չի ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթեր կամ նյութեր կամ լրացուցիչ պարզաբանումներ հաշվետվությունը համարվում է չներկայացված:
7. Լիցենզավորող մարմին ներկայացված հաշվետվությունում քաղաքաշինության գործունեության սուբյեկտի կողմից սխալների ինքնուրույն հայտնաբերման դեպքում հաշվետվություն ներկայացրած անձը կարող է ներկայացնել ճշգրտված հաշվետվություն: Սույն հավելվածի կիրառության իմաստով` հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված մեկից ավելի հաշվետվություններից առաջինը համարվում է հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված, իսկ մյուսները` ճշգրտված:
8. Քաղաքաշինության բնագավառում լիցենզավորված կամ թույլտվություն ստացած տնտեսվարող սուբյեկտների կողմից հաշվետվություն ներկայացնելու քաղաքաշինական գործունեության տեսակների ձևերը.
._____________________________________________________________________.
|ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ |
|ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՏԵՍԱԿԻ ՁԵՎԵՐԸ |
|_____________________________________________________________________|
|1) Քաղաքաշինական փաստաթղթերի կազմում` բացառությամբ կոնստրուկտորական |
|և ճարտարապետական մասերի, իրականացնող լիցենզավորված անձանց կողմից |
|ներկայացվող հաշվետվություն` համաձայն Ձև 1-ի |
|_____________________________________________________________________|
|2) Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն իրականացնող |
|լիցենզավորված անձանց կողմից ներկայացվող հաշվետվություն` համաձայն |
|Ձև 2-ի |
|_____________________________________________________________________|
|3) Շինարարության իրականացում իրականացնող լիցենզավորված անձանց կողմից |
|ներկայացվող հաշվետվություն` համաձայն Ձև 3-ի |
|_____________________________________________________________________|
|4) Շինարարության որակի տեխնիկական հսկողություն իրականացնող |
|լիցենզավորված անձանց կողմից ներկայացվող հաշվետվություն` համաձայն |
|Ձև 4-ի |
|_____________________________________________________________________|
|5) Քաղաքաշինական գործունեության օբյեկտների հետախուզման և հետազննման |
|ծառայություններ իրականացնող լիցենզավորված անձանց կողմից ներկայացվող |
|հաշվետվություն` համաձայն Ձև 5-ի |
|_____________________________________________________________________|
|6) Քաղաքաշինական գործունեության թույլտվություն ստացած օտարերկրյա |
|իրավաբանական անձանց կողմից ներկայացվող հաշվետվություն` համաձայն |
|Ձև 6-ի |
._____________________________________________________________________.
Ձև 1
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Քաղաքաշինության բնագավառում քաղաքաշինական փաստաթղթերի կազմում`
բացառությամբ կոնստրուկտորական և ճարտարապետական մասերի,
իրականացնող լիցենզավորված անձանց կողմից ներկայացվող
_________________
ԻՐՏԵԿ - Ձև 1-ը տես` ԻՐՏԵԿ-ի ինտերնետային տարբերակում:
Ձև 2
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Քաղաքաշինության բնագավառում քաղաքաշինական փաստաթղթերի
փորձաքննություն իրականացնող լիցենզավորված անձանց
կողմից ներկայացվող
_________________
ԻՐՏԵԿ - Ձև 2-ը տես` ԻՐՏԵԿ-ի ինտերնետային տարբերակում:
Ձև 3
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Քաղաքաշինության բնագավառում շինարարություն իրականացնող
լիցենզավորված անձանց կողմից ներկայացվող
_________________
ԻՐՏԵԿ - Ձև 3-ը տես` ԻՐՏԵԿ-ի ինտերնետային տարբերակում:
Ձև 4
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Քաղաքաշինության բնագավառում շինարարության որակի տեխնիկական
հսկողություն իրականացնող լիցենզավորված անձանց կողմից ներկայացվող
_________________
ԻՐՏԵԿ - Ձև 4-ը տես` ԻՐՏԵԿ-ի ինտերնետային տարբերակում:
Ձև 5
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Քաղաքաշինության բնագավառում քաղաքաշինական գործունեության
օբյեկտների հետախուզման և հետազննման ծառայություններ իրականացնող
լիցենզավորված անձանց կողմից ներկայացվող
_________________
ԻՐՏԵԿ - Ձև 5-ը տես` ԻՐՏԵԿ-ի ինտերնետային տարբերակում:
Ներկայացման ժամկետը` ամեն եռամսյակին հաջորդող մինչև ամսի 20-ը ներառյալ:
______________________
* - Պայմանագրի կատարումը համարվում է պատշաճ կարգով կատարված, եթե պայմանագիրը, ներառյալ դրա առանձին մասերը, կատարվել են պայմանագրով նախատեսված պայմաններին և կնքման պահին ի սկզբանե սահմանված ժամկետներին համապատասխան, ներառյալ եթե պայմանագրի կատարման արդյունքն ընդունելիս չի առաջացել որակի ապահովման հետ կապված խնդիրներ (շտկումներ, թերություններ, ժամկետների երկարաձգումներ, տույժերի և տուգանքների գանձում):
Ձև 6
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
քաղաքաշինական գործունեության թույլտվություն ստացած օտարերկրյա
իրավաբանական անձանց կողմից ներկայացվող
_________________
ԻՐՏԵԿ - Ձև 6-ը տես` ԻՐՏԵԿ-ի ինտերնետային տարբերակում:
Հավելված N 2
ՀՀ քաղաքաշինության
կոմիտեի նախագահի
2024 թվականի դեկտեմբերի 12-ի
N 26-Ն հրամանի
Պայմանագիր Ձև 1
ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԿԱԶՄՈՂ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏԻ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԱՍՆԱԳԵՏԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
«____» ____________ 20 թ.
Կողմերը պայմանագրի շրջանակներում ընդունում են տերմինների հետևյալ սահմանումները`
Քաղաքաշինական փաստաթղթեր կազմող քաղաքաշինության գործունեության սուբյեկտ (այսուհետ` Գործատու)
__________________________________________________________________________
գրանցված ____________, գրանցման N _________, վկայական N _____________
Տնօրեն` կազմակերպության (սուբյեկտի) գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձ,
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
(անունը, ազգանունը, անձնագրի համարը, սերիան, երբ և ում կողմից է տրված)
Պայմանագիր` սույն պայմանագիրը.
Գործատուն, ի դեմս գլխավոր տնօրեն` ___________-ի, ով գործում է ընկերության կանոնադրության հիման վրա, մի կողմից, և պատասխանատու մասնագետ (այսուհետ` Մասնագետ) ________________________________-ը, մյուս կողմից, (Գործատուն և Մասնագետը միասին հիշատակվելու դեպքում, այսուհետ` Կողմեր, իսկ առանձին-առանձին` այսուհետ Կողմ), կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` Պայմանագիր) հետևյալի մասին.
1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ
1. Պայմանագրով Մասնագետը պարտավորվում է մատուցել

ծառայություններ (այսուհետ` Ծառայություններ), իսկ Գործատուն պարտավորվում է վճարել Ծառայությունների համար:
2. Մասնագետը ենթակա է անմիջապես տնօրենին:
3. Սույն պայմանագիրը կնքվում է ________________________ ժամկետով:
4. Մասնագետն աշխատանքի է ընդունվում որպես ______________________________________ և պարտավորվում է կատարել սույն պայմանագրով նախատեսված գործառույթները:
5. Մասնագետը գործատուի մոտ աշխատում է

(հիմնական, համատեղության կարգով)
6. Աշխատանքի կատարման ժամկետը կարող է երկարաձգվել մինչև այդ ժամկետը լրանալը Պայմանագրի կողմի նախաձեռնությամբ` կողմերի փոխադարձ գրավոր համաձայնության դեպքում:
2. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
7. Գործատուն իրավունք ունի`
1) ոչ պետական վերահսկողություն իրականացնել Մասնագետի կողմից աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի և կոլեկտիվ պայմանագրերի կատարման նկատմամբ.
2) պետական, տեղական ինքնակառավարման և այլ մարմիններից ձեռք բերելու նախագծման համար անհրաժեշտ ելակետային տվյալներ, օբյեկտի ինժեներական ենթակառուցվածքների (ջրամատակարարում, ջրահեռացում, էլեկտրամատակարարում և այլն) նախագծման տեխնիկական պայմանների և կառուցապատողի կողմից տեխնիկական բնութագրում նշված լրացուցիչ պայմանների (առկայության դեպքում) կատարման համար անհրաժեշտ ելակետային նյութեր.
3) նախագծային փաստաթղթերի կազմում ընդգրկելու լրացուցիչ նյութեր.
4) մասնակցելու «Քաղաքաշինության մասին» օրենքով (այսուհետ` օրենք) նախատեսված նախագծի համաձայնեցման փուլերին.
5) իրականացնել ՀՀ աշխատանքային օրենսգրքով իրեն վերապահված այլ իրավունքներ:
8. Գործատուն պարտավոր է`
1) Մասնագետին ապահովել պայմանագրով որոշված աշխատանքով և կազմակերպել նրա աշխատանքը.
2) ստեղծել Մասնագետի աշխատանքային գործունեության նորմալ պայմաններ, Մասնագետին ապահովել համապատասխան նյութերով, փաստաթղթերով ու տեղեկատվությամբ, ցուցաբերել անհրաժեշտ իրավաբանական, տեխնիկական, տնտեսական և կազմակերպչական աջակցություն.
3) կատարած աշխատանքի համար Մասնագետին վարձատրել Պայմանագրով սահմանված չափերով ու կարգով, խրախուսել Մասնագետի արդյունավետ և բարեխիղճ աշխատանքը.
4) ՀՀ աշխատանքային օրենսգրքով և Պայմանագրով սահմանված կարգով Մասնագետին տրամադրել ամենամյա վճարովի արձակուրդ.
5) աշխատանքի ընդունելու ժամանակ, ինչպես նաև աշխատելու ընթացքում Մասնագետին ծանոթացնել կազմակերպության ներքին կարգապահական կանոններին, աշխատանքի պաշտպանության և հակահրդեհային անվտանգության ապահովման պահանջներին.
6) կատարել օրենսդրության և քաղաքաշինական փաստաթղթերի նախագծման թույլտվության պահանջները.
7) «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և իրավական այլ ակտերով ապահովել քաղաքաշինական փաստաթղթեր մշակող Մասնագետի հեղինակային իրավունքները աշխատանքային պայմանագրով նման պահանջի առկայության դեպքում.
8) պահպանել քաղաքաշինական գործունեության օբյեկտների վերաբերյալ օրենքով սահմանված գաղտնիք պարունակող տեղեկությունները.
9) ապահովել քաղաքաշինական գործունեության օբյեկտներում քաղաքաշինական գործունեության տեսակներին համապատասխան գործելակարգով սահմանված աշխատանքների և ծառայությունների կատարումը.
10) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնել վիճակագրական և այլ տեղեկություններ.
11) իրականացնել օրենքով սահմանված այլ պարտականություններ:
9. Մասնագետն իրավունք ունի`
1) օրենքով սահմանված կարգով իր կրթությանը, որակավորմանը և մասնագիտացմանը համապատասխան իրականացնելու լիցենզավորման ենթակա և (կամ) շինարարության թույլտվություն չպահանջող քաղաքաշինության բնագավառում մասնագիտական գործունեություն.
2) ներկայացնելու ապացուցողական հիմնավորումներ, որոնք նախատեսված չեն քաղաքաշինական փաստաթղթերով.
3) քաղաքաշինական գործունեության օբյեկտին և մեթոդաբանությանը վերաբերող հարցերի վերաբերյալ ազատ արտահայտելու մասնագիտական կարծիք.
4) օրենքով սահմանված կարգով մասնակցելու շարունակական մասնագիտական զարգացման տեսակներին.
5) դիմելու սույն օրենքով նախատեսված էթիկայի հանձնաժողով` իր կարծիքով այլ Մասնագետի կողմից մասնագիտական էթիկայի կանոնների խախտման դեպքում.
6) Ստանալ աշխատանքային հարաբերությունների վերաբերյալ օրենքով չարգելված տեղեկատվություն.
7) օգտվելու օրենքով սահմանված այլ իրավունքներից:
10. Մասնագետը պարտավոր է`
1) քաղաքաշինության բնագավառում գործունեություն իրականացնելիս առաջնորդվել քաղաքաշինական փաստաթղթերով սահմանված պարտադիր պահանջներով.
2) պահպանել օրենսդրության պահանջները.
3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մշակել, լրացնել, վարել և շրջանառել քաղաքաշինական փաստաթղթերը և անձնական ստորագրությամբ վավերացնել դրանք.
4) օրենքով սահմանված դեպքերում քաղաքաշինական գործունեության օբյեկտների վերաբերյալ պահպանել գաղտնիք պարունակող տեղեկությունները.
5) կատարելագործել իր մասնագիտական գիտելիքները և հմտությունները, մասնագիտական որակավորման պահանջներին համապատասխան մասնակցել շարունակական մասնագիտական զարգացման գործընթացին.
6) իր մասնագիտական գործունեությունն իրականացնել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության բնագավառում պետական կառավարման մարմնի հաստատած մասնագիտական բնութագրին համապատասխան.
7) հավաստագրված մասնագետների գրանցամատյաններում ամրագրված իր տվյալների փոփոխությունների մասին 15-օրյա ժամկետում հայտնել քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնին (բացառությամբ գործող տվյալների բազաներից ինքնաշխատ եղանակով տվյալների թարմացման դեպքերի).
8) Մասնագետը միայն Գործատուի թույլտվությամբ կարող է Գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող այլ անձի հանձնարարել աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքների կատարումը.
9) պահպանել Մասնագետի էթիկայի կանոնները.
10) կատարել օրենքով սահմանված այլ պարտավորություններ:
3. ՄԱՍՆԱԳԵՏԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
11. Սույն Պայմանագրով Մասնագետի աշխատավարձի չափը կազմում է ամսական ___________________________________________ ՀՀ դրամ` ներառյալ հարկերը, որը Գործատուն պարտավոր է վճարել Մասնագետին ոչ ուշ, քան մինչև հաջորդ ամսվա 15-ը: Գործատուն կարող է բարեխիղճ և լավ աշխատանքի դիմաց Մասնագետին վճարել պարգևավճար:
4. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ
12. Մասնագետը համարվում է նյութական պատասխանատու անձ համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 231-րդ հոդվածի և նյութական պատասխանատվություն է կրում սույն օրենսգրքի 238-րդ հոդվածին համապատասխան: Եթե վնասը գերազանցում է հատուցման նախատեսված գումարի չափը, ապա Գործատուն իրավունք ունի նյութական պատասխանատվության հարցը լուծելու դատական կարգով:
13. Մասնագետը համարվում է լիակատար նյութական պատասխանատու անձ, եթե նրա հետ կնքվում է համապատասխան լիակատար նյութական պատասխանատվության պայմանագիր: Լիակատար նյութական պատասխանատվության պայմանագիրը համարվում է սույն պայմանագրի անբաժանելի մաս:
14. Սույն պայմանագրի կապակցությամբ վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերը լուծվում են գործող օրենսդրությամբ սահմանված կարգով:
15. Պայմանագիրը կարող է փոփոխվել միայն Կողմերի գրավոր համաձայնությամբ, բացառությամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքով նախատեսված դեպքերի, երբ Գործատուն իրավունք ունի միակողմանի փոփոխել Պայմանագիրը:
16. Սույն Պայմանագիրը կազմված է հայերենով, երկուական հավասարազոր օրինակներից: Պայմանագրի մեկ օրինակը տրվում է Մասնագետին, իսկ մյուսը պահվում է Գործատուի մոտ` սահմանված կարգով գրանցվելով Գործատուի աշխատանքային պայմանագրերի գրանցամատյանում:
5. ԿՈՂՄԵՐԻ ՀԱՍՑԵՆԵՐԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Գործատու` _____________________ Մասնագետ` __________________
Ստորագրություն Ստորագրություն
Պայմանագիր Ձև 2
ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏԻ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԱՍՆԱԳԵՏԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
«____» ____________ 20 թ.
Կողմերը պայմանագրի շրջանակներում ընդունում են տերմինների հետևյալ սահմանումները`
Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն իրականացնող քաղաքաշինության գործունեության սուբյեկտ (այսուհետ` Գործատու)
__________________________________________________________________________
գրանցված ___________________, գրանցման N ______________, վկայական N
Տնօրեն` կազմակերպության (սուբյեկտի) գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձ,
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
(անունը, ազգանունը, անձնագրի համարը, սերիան, երբ և ում կողմից է տրված)
Պայմանագիր` սույն պայմանագիրը.
Գործատուն, ի դեմս գլխավոր տնօրեն` ___________-ի, ով գործում է ընկերության կանոնադրության հիման վրա, մի կողմից, և պատասխանատու մասնագետ (այսուհետ` Մասնագետ) ________________________________-ը, մյուս կողմից, (Գործատուն և Մասնագետը միասին հիշատակվելու դեպքում, այսուհետ` Կողմեր, իսկ առանձին-առանձին` այսուհետ Կողմ), կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` Պայմանագիր) հետևյալի մասին.
1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ
1. Պայմանագրով Մասնագետը պարտավորվում է մատուցել
__________________________________________________________________________
ծառայություններ (այսուհետ` Ծառայություններ), իսկ Գործատուն պարտավորվում է վճարել Ծառայությունների համար:
2. Մասնագետը ենթակա է անմիջապես տնօրենին:
3. Սույն պայմանագիրը կնքվում է ________________________ ժամկետով:
4. Մասնագետն աշխատանքի է ընդունվում որպես ______________________________________ և պարտավորվում է կատարել սույն պայմանագրով նախատեսված գործառույթները:
5. Մասնագետը գործատուի մոտ աշխատում է
__________________________________________________________________________
(հիմնական, համատեղության կարգով)
6. Աշխատանքի կատարման ժամկետը կարող է երկարաձգվել մինչև այդ ժամկետը լրանալը Պայմանագրի կողմի նախաձեռնությամբ` կողմերի փոխադարձ գրավոր համաձայնության դեպքում:
2. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
7. Գործատուն իրավունք ունի`
1) ոչ պետական վերահսկողություն իրականացնել Մասնագետի կողմից աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի և կոլեկտիվ պայմանագրերի կատարման նկատմամբ.
2) քաղաքաշինական փաստաթղթերի և մեթոդաբանության վերաբերյալ փորձագիտական եզրակացություն տրամադրելու.
3) քաղաքաշինական փաստաթղթերի վերաբերյալ փորձագիտական եզրակացություն նախապատրաստելու համար կառուցապատողից, ինչպես նաև նախագիծը կազմող աշխատանքների պատասխանատու կապալառուից պահանջելու ներկայացված ճարտարապետաշինարարական լուծումները հիմնավորող` «Քաղաքաշինության մասին» օրենքով (այսուհետ` օրենք) սահմանված փաստաթղթեր.
4) նյութերը լրակազմված չլինելու դեպքում դրանք վերադարձնելու պատվիրատուին` անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելու առաջարկով.
5) իրականացնել ՀՀ աշխատանքային օրենսգրքով իրեն վերապահված այլ իրավունքներ:
8. Գործատուն պարտավոր է`
1) Մասնագետին ապահովել պայմանագրով որոշված աշխատանքով և կազմակերպել նրա աշխատանքը.
2) ստեղծել Մասնագետի աշխատանքային գործունեության նորմալ պայմաններ, Մասնագետին ապահովել համապատասխան նյութերով, փաստաթղթերով ու տեղեկատվությամբ, ցուցաբերել անհրաժեշտ իրավաբանական, տեխնիկական, տնտեսական և կազմակերպչական աջակցություն.
3) կատարած աշխատանքի համար Մասնագետին վարձատրել Պայմանագրով սահմանված չափերով ու կարգով, խրախուսել Մասնագետի արդյունավետ և բարեխիղճ աշխատանքը.
4) ՀՀ աշխատանքային օրենսգրքով և Պայմանագրով սահմանված կարգով Մասնագետին տրամադրել ամենամյա վճարովի արձակուրդ.
5) աշխատանքի ընդունելու ժամանակ, ինչպես նաև աշխատելու ընթացքում Մասնագետին ծանոթացնել կազմակերպության ներքին կարգապահական կանոններին, աշխատանքի պաշտպանության և հակահրդեհային անվտանգության ապահովման պահանջներին.
6) փորձաքննության ընթացքում ապահովել փորձագետների մասնակցությունը քաղաքաշինական գործունեության օբյեկտի ուսումնասիրությանը, վերլուծությանը և գնահատմանը.
7) հավաստել քաղաքաշինական փաստաթղթերով նախատեսված նախագծային լուծումների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին.
8) հրաժարվել իր կազմած նախագծերի փորձաքննությունն իրականացնելուց.
9) պահպանել քաղաքաշինական գործունեության օբյեկտների վերաբերյալ օրենքով սահմանված գաղտնիք պարունակող տեղեկությունները.
10) ապահովել քաղաքաշինական գործունեության օբյեկտներում քաղաքաշինական գործունեության տեսակներին համապատասխան գործելակարգով սահմանված աշխատանքների և ծառայությունների կատարումը.
11) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնել վիճակագրական և այլ տեղեկություններ.
12) իրականացնել օրենքով սահմանված այլ պարտականություններ:
9. Մասնագետն իրավունք ունի`
1) օրենքով սահմանված կարգով իր կրթությանը, որակավորմանը և մասնագիտացմանը համապատասխան իրականացնելու լիցենզավորման ենթակա և (կամ) շինարարության թույլտվություն չպահանջող քաղաքաշինության բնագավառում մասնագիտական գործունեություն.
2) ներկայացնելու ապացուցողական հիմնավորումներ, որոնք նախատեսված չեն քաղաքաշինական փաստաթղթերով.
3) քաղաքաշինական գործունեության օբյեկտին և մեթոդաբանությանը վերաբերող հարցերի վերաբերյալ ազատ արտահայտելու մասնագիտական կարծիք.
4) օրենքով սահմանված կարգով մասնակցելու շարունակական մասնագիտական զարգացման տեսակներին.
5) դիմելու սույն օրենքով նախատեսված էթիկայի հանձնաժողով` իր կարծիքով այլ Մասնագետի կողմից մասնագիտական էթիկայի կանոնների խախտման դեպքում.
6) ստանալ աշխատանքային հարաբերությունների վերաբերյալ օրենքով չարգելված տեղեկատվություն.
7) օգտվելու օրենքով սահմանված այլ իրավունքներից:
10. Մասնագետը պարտավոր է`
1) քաղաքաշինության բնագավառում գործունեություն իրականացնելիս առաջնորդվել քաղաքաշինական փաստաթղթերով սահմանված պարտադիր պահանջներով.
2) պահպանել օրենսդրության պահանջները.
3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մշակել, լրացնել, վարել և շրջանառել քաղաքաշինական փաստաթղթերը և անձնական ստորագրությամբ վավերացնել դրանք.
4) օրենքով սահմանված դեպքերում քաղաքաշինական գործունեության օբյեկտների վերաբերյալ պահպանել գաղտնիք պարունակող տեղեկությունները.
5) կատարելագործել իր մասնագիտական գիտելիքները և հմտությունները, մասնագիտական որակավորման պահանջներին համապատասխան մասնակցել շարունակական մասնագիտական զարգացման գործընթացին.
6) իր մասնագիտական գործունեությունն իրականացնել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության բնագավառում պետական կառավարման մարմնի հաստատած մասնագիտական բնութագրին համապատասխան.
7) հավաստագրված մասնագետների գրանցամատյաններում ամրագրված իր տվյալների փոփոխությունների մասին 15-օրյա ժամկետում հայտնել քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնին (բացառությամբ գործող տվյալների բազաներից ինքնաշխատ եղանակով տվյալների թարմացման դեպքերի).
8) Մասնագետը միայն Գործատուի թույլտվությամբ կարող է Գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող այլ անձի հանձնարարել աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքների կատարումը.
9) պահպանել Մասնագետի էթիկայի կանոնները.
10) կատարել օրենքով սահմանված այլ պարտավորություններ:
3. ՄԱՍՆԱԳԵՏԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
11. Սույն Պայմանագրով Մասնագետի աշխատավարձի չափը կազմում է ամսական ___________________________________________ ՀՀ դրամ` ներառյալ հարկերը, որը Գործատուն պարտավոր է վճարել Մասնագետին ոչ ուշ, քան մինչև հաջորդ ամսվա 15-ը: Գործատուն կարող է բարեխիղճ և լավ աշխատանքի դիմաց Մասնագետին վճարել պարգևավճար:
4. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ
12. Մասնագետը համարվում է նյութական պատասխանատու անձ համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 231-րդ հոդվածի և նյութական պատասխանատվություն է կրում սույն օրենսգրքի 238-րդ հոդվածին համապատասխան: Եթե վնասը գերազանցում է հատուցման նախատեսված գումարի չափը, ապա Գործատուն իրավունք ունի նյութական պատասխանատվության հարցը լուծելու դատական կարգով:
13. Մասնագետը համարվում է լիակատար նյութական պատասխանատու անձ, եթե նրա հետ կնքվում է համապատասխան լիակատար նյութական պատասխանատվության պայմանագիր: Լիակատար նյութական պատասխանատվության պայմանագիրը համարվում է սույն պայմանագրի անբաժանելի մաս:
14. Սույն պայմանագրի կապակցությամբ վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերը լուծվում են գործող օրենսդրությամբ սահմանված կարգով:
15. Պայմանագիրը կարող է փոփոխվել միայն Կողմերի գրավոր համաձայնությամբ, բացառությամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքով նախատեսված դեպքերի, երբ Գործատուն իրավունք ունի միակողմանի փոփոխել Պայմանագիրը:
16. Սույն Պայմանագիրը կազմված է հայերենով, երկուական հավասարազոր օրինակներից: Պայմանագրի մեկ օրինակը տրվում է Մասնագետին, իսկ մյուսը պահվում է Գործատուի մոտ` սահմանված կարգով գրանցվելով Գործատուի աշխատանքային պայմանագրերի գրանցամատյանում:
5. ԿՈՂՄԵՐԻ ՀԱՍՑԵՆԵՐԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Գործատու` _____________________ Մասնագետ` __________________
Ստորագրություն Ստորագրություն
Պայմանագիր Ձև 3
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏԻ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԱՍՆԱԳԵՏԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
«___» _____________ 20 թ.
Կողմերը պայմանագրի շրջանակներում ընդունում են տերմինների հետևյալ սահմանումները`
Շինարարություն իրականացնող քաղաքաշինության գործունեության սուբյեկտ (այսուհետ` Գործատու)
__________________________________________________________________________
գրանցված ________________, գրանցման N ______________, վկայական N
Տնօրեն` կազմակերպության (սուբյեկտի) գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձ,
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
(անունը, ազգանունը, անձնագրի համարը, սերիան, երբ և ում կողմից է տրված)
Պայմանագիր` սույն պայմանագիրը.
Գործատուն, ի դեմս գլխավոր տնօրեն` ____________-ի, ով գործում է ընկերության կանոնադրության հիման վրա, մի կողմից, և պատասխանատու մասնագետ (այսուհետ` Մասնագետ) ________________________________-ը, մյուս կողմից, (Գործատուն և Մասնագետը միասին հիշատակվելու դեպքում, այսուհետ` Կողմեր, իսկ առանձին-առանձին` այսուհետ Կողմ), կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` Պայմանագիր) հետևյալի մասին.
1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ
1. Պայմանագրով Մասնագետը պարտավորվում է մատուցել
__________________________________________________________________________
ծառայություններ (այսուհետ` Ծառայություններ), իսկ Գործատուն պարտավորվում է վճարել Ծառայությունների համար:
2. Մասնագետը ենթակա է անմիջապես տնօրենին:
3. Սույն պայմանագիրը կնքվում է ________________________ ժամկետով:
4. Մասնագետն աշխատանքի է ընդունվում որպես ______________________________________ և պարտավորվում է կատարել սույն պայմանագրով նախատեսված գործառույթները:
5. Մասնագետը գործատուի մոտ աշխատում է
__________________________________________________________________________
(հիմնական, համատեղության կարգով)
6. Աշխատանքի կատարման ժամկետը կարող է երկարաձգվել մինչև այդ ժամկետը լրանալը Պայմանագրի կողմի նախաձեռնությամբ` կողմերի փոխադարձ գրավոր համաձայնության դեպքում:
2. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
7. Գործատուն իրավունք ունի`
1) ոչ պետական վերահսկողություն իրականացնել Մասնագետի կողմից աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի և կոլեկտիվ պայմանագրերի կատարման նկատմամբ.
2) հրաժարվելու կառուցապատողի տրամադրած շինանյութերը, շինվածքները, կոնստրուկցիաները և ինժեներական սարքավորումներն օգտագործելուց, եթե դրանք չեն համապատասխանում գործող ստանդարտներին կամ նորմատիվ պահանջներին.
3) ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերում նորմատիվ բնույթի խախտումներ հայտնաբերելիս դադարեցնելու շինարարական աշխատանքները և պահանջելու նախագծային փաստաթղթերի այլընտրանքային փորձաքննություն.
4) իրականացնել ՀՀ աշխատանքային օրենսգրքով իրեն վերապահված այլ իրավունքներ:
8. Գործատուն պարտավոր է`
1) Մասնագետին ապահովել պայմանագրով որոշված աշխատանքով և կազմակերպել նրա աշխատանքը.
2) ստեղծել Մասնագետի աշխատանքային գործունեության նորմալ պայմաններ, Մասնագետին ապահովել համապատասխան նյութերով, փաստաթղթերով ու տեղեկատվությամբ, ցուցաբերել անհրաժեշտ իրավաբանական, տեխնիկական, տնտեսական և կազմակերպչական աջակցություն.
3) կատարած աշխատանքի համար Մասնագետին վարձատրել Պայմանագրով սահմանված չափերով ու կարգով, խրախուսել Մասնագետի արդյունավետ և բարեխիղճ աշխատանքը.
4) ՀՀ աշխատանքային օրենսգրքով և Պայմանագրով սահմանված կարգով Մասնագետին տրամադրել ամենամյա վճարովի արձակուրդ.
5) աշխատանքի ընդունելու ժամանակ, ինչպես նաև աշխատելու ընթացքում Մասնագետին ծանոթացնել կազմակերպության ներքին կարգապահական կանոններին, աշխատանքի պաշտպանության և հակահրդեհային անվտանգության ապահովման պահանջներին.
6) շինարարության ընթացքում ապահովել հաստատված նախագծի, նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջները.
7) ապահովել անվտանգ աշխատանքային պայմաններ.
8) սեփական միջոցներով վերացնել պայմանագրով նախատեսված ժամկետում (բայց ոչ ուշ, քան շինարարության ավարտական ակտը ձևակերպելու օրվանից մեկ տարվա ընթացքում) հայտնաբերված թերությունները, եթե դրանք շինարարության ընթացքում առաջացել են իրենց թույլ տված խախտումների հետևանքով.
9) պահպանել քաղաքաշինական գործունեության օբյեկտների վերաբերյալ «Քաղաքաշինության մասին» օրենքով (այսուհետ` օրենք) սահմանված գաղտնիք պարունակող տեղեկությունները.
10) ապահովել քաղաքաշինական գործունեության օբյեկտներում քաղաքաշինական գործունեության տեսակներին համապատասխան գործելակարգով սահմանված աշխատանքների և ծառայությունների կատարումը.
11) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնել վիճակագրական և այլ տեղեկություններ.
12) իրականացնել օրենքով սահմանված այլ պարտականություններ:
9. Մասնագետն իրավունք ունի`
1) օրենքով սահմանված կարգով իր կրթությանը, որակավորմանը և մասնագիտացմանը համապատասխան իրականացնելու լիցենզավորման ենթակա և (կամ) շինարարության թույլտվություն չպահանջող քաղաքաշինության բնագավառում մասնագիտական գործունեություն.
2) ներկայացնելու ապացուցողական հիմնավորումներ, որոնք նախատեսված չեն քաղաքաշինական փաստաթղթերով.
3) քաղաքաշինական գործունեության օբյեկտին և մեթոդաբանությանը վերաբերող հարցերի վերաբերյալ ազատ արտահայտելու մասնագիտական կարծիք.
4) օրենքով սահմանված կարգով մասնակցելու շարունակական մասնագիտական զարգացման տեսակներին.
5) դիմելու սույն օրենքով նախատեսված էթիկայի հանձնաժողով` իր կարծիքով այլ Մասնագետի կողմից մասնագիտական էթիկայի կանոնների խախտման դեպքում.
6) ստանալ աշխատանքային հարաբերությունների վերաբերյալ օրենքով չարգելված տեղեկատվություն.
7) օգտվելու օրենքով սահմանված այլ իրավունքներից:
10. Մասնագետը պարտավոր է`
1) քաղաքաշինության բնագավառում գործունեություն իրականացնելիս առաջնորդվել քաղաքաշինական փաստաթղթերով սահմանված պարտադիր պահանջներով.
2) պահպանել օրենսդրության պահանջները.
3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մշակել, լրացնել, վարել և շրջանառել քաղաքաշինական փաստաթղթերը և անձնական ստորագրությամբ վավերացնել դրանք.
4) օրենքով սահմանված դեպքերում քաղաքաշինական գործունեության օբյեկտների վերաբերյալ պահպանել գաղտնիք պարունակող տեղեկությունները.
5) կատարելագործել իր մասնագիտական գիտելիքները և հմտությունները, մասնագիտական որակավորման պահանջներին համապատասխան մասնակցել շարունակական մասնագիտական զարգացման գործընթացին.
6) իր մասնագիտական գործունեությունն իրականացնել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության բնագավառում պետական կառավարման մարմնի հաստատած մասնագիտական բնութագրին համապատասխան.
7) հավաստագրված մասնագետների գրանցամատյաններում ամրագրված իր տվյալների փոփոխությունների մասին 15-օրյա ժամկետում հայտնել քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնին (բացառությամբ գործող տվյալների բազաներից ինքնաշխատ եղանակով տվյալների թարմացման դեպքերի).
8) Մասնագետը միայն Գործատուի թույլտվությամբ կարող է Գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող այլ անձի հանձնարարել աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքների կատարումը.
9) պահպանել Մասնագետի էթիկայի կանոնները.
10) կատարել օրենքով սահմանված այլ պարտավորություններ:
3. ՄԱՍՆԱԳԵՏԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
11. Սույն Պայմանագրով Մասնագետի աշխատավարձի չափը կազմում է ամսական ___________________________________________ ՀՀ դրամ` ներառյալ հարկերը, որը Գործատուն պարտավոր է վճարել Մասնագետին ոչ ուշ, քան մինչև հաջորդ ամսվա 15-ը: Գործատուն կարող է բարեխիղճ և լավ աշխատանքի դիմաց Մասնագետին վճարել պարգևավճար:
4. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ
12. Մասնագետը համարվում է նյութական պատասխանատու անձ համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 231-րդ հոդվածի և նյութական պատասխանատվություն է կրում սույն օրենսգրքի 238-րդ հոդվածին համապատասխան: Եթե վնասը գերազանցում է հատուցման նախատեսված գումարի չափը, ապա Գործատուն իրավունք ունի նյութական պատասխանատվության հարցը լուծելու դատական կարգով:
13. Մասնագետը համարվում է լիակատար նյութական պատասխանատու անձ, եթե նրա հետ կնքվում է համապատասխան լիակատար նյութական պատասխանատվության պայմանագիր: Լիակատար նյութական պատասխանատվության պայմանագիրը համարվում է սույն պայմանագրի անբաժանելի մաս:
14. Սույն պայմանագրի կապակցությամբ վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերը լուծվում են գործող օրենսդրությամբ սահմանված կարգով:
15. Պայմանագիրը կարող է փոփոխվել միայն Կողմերի գրավոր համաձայնությամբ, բացառությամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքով նախատեսված դեպքերի, երբ Գործատուն իրավունք ունի միակողմանի փոփոխել Պայմանագիրը:
16. Սույն Պայմանագիրը կազմված է հայերենով, երկուական հավասարազոր օրինակներից: Պայմանագրի մեկ օրինակը տրվում է Մասնագետին, իսկ մյուսը պահվում է Գործատուի մոտ` սահմանված կարգով գրանցվելով Գործատուի աշխատանքային պայմանագրերի գրանցամատյանում:
5. ԿՈՂՄԵՐԻ ՀԱՍՑԵՆԵՐԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Գործատու` _____________________ Մասնագետ` __________________
Ստորագրություն Ստորագրություն
---------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում