040.2190.240303
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ» 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
 
«24» մարտի 2003 թ.
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
24 հոկտեմբերի 2002 թվականի N 2190-Ն
 
i
«ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-Ի N 440 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 17-ի N 440 որոշման 17-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. (1-ին կետն ուժը կորցրել է 16.10.03 թիվ 1350-Ա որոշում)
i
2. (2-րդ կետն ուժը կորցրել է 16.10.03 թիվ 1350-Ա որոշում)
3. (3-րդ կետն ուժը կորցրել է 16.10.03 թիվ 1350-Ա որոշում)
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 17-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի համակարգի ջրային տնտեսության ընկերությունների գործունեության և կառավարման բարելավման ծրագրի, 2001-2005 թվականների ֆինանսական հոսքերի ու դրանց իրականացման միջոցառումների մասին» N 440 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«17. Թույլատրել «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը սահմանված կարգով օտարել Սևանի օղակաձև կոյուղու կոլեկտորի անավարտ շինարարության համար նախատեսված խողովակները և գոյացած միջոցներն օգտագործել ընկերության կրեդիտորական պարտավորությունների մարման, հիմնանորոգումների և սարքավորումների ձեռքբերման նպատակով»:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 
i
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 8-ԻՆ
 
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թվականի
հոկտեմբերի 24-ի N 2190-Ն որոշման
 
ՊՈՂՊԱՏԵ ԽՈՂՈՎԱԿՆԵՐ
 
._________________________________________________________________________.
|NN |      Գտնվելու վայրը        |Տրամագիծը| Պատի  |       Փաստացի        |
|ը/կ|                            |  (մմ)   |հաստու-|______________________|
|   |                            |         |թյունը |երկարությունը| կշիռը  |
|   |                            |         | (մմ)  |   (մետր)    |(տոննա) |
|_________________________________________________________________________|
|                       ՊԱՀԵՍՏԱՎՈՐՎԱԾ ԽՈՂՈՎԱԿՆԵՐ                          |
|_________________________________________________________________________|
| 1.|Լճափի բազայում              |     1020|     10|      13662.0|  3434.9|
|___|____________________________|_________|_______|_____________|________|
| 2.|Ջերմոցների տարածքում` 45 մ  |     1220|     12|        113.0|    40.8|
|   |Փռված է ուղեգծով` 68 մ      |         |       |             |        |
|   |____________________________|_________|_______|_____________|________|
|   |Լճափի բազայում              |      920|     10|       1008.0|   228.6|
|   |____________________________|_________|_______|_____________|________|
|   |Լճափի բազայում              |      820|      9|        452.0|    82.2|
|   |____________________________|_________|_______|_____________|________|
|   |Լճափի բազայում              |      720|     11|        169.5|    33.1|
|   |____________________________|_________|_______|_____________|________|
|   |Լճափի բազայում` 11.3 մ      |     1420|   16.8|         99.3|    58.4|
|   |Գործնական բակում` 23 մ      |         |       |             |        |
|   |Խաչերի պոմպակայանում` 20 մ  |         |       |             |        |
|   |Նորատուսի տարածքում` 45 մ   |         |       |             |        |
|   |____________________________|_________|_______|_____________|________|
|   |Լճափի բազայում              |     1020|     18|         22.6|    10.2|
|   |____________________________|_________|_______|_____________|________|
|   |Լճափի բազայում              |     1020|   21.5|         56.5|    30.5|
|   |____________________________|_________|_______|_____________|________|
|   |Լճափի բազայում              |      720|    6.2|        135.6|    14.9|
|   |____________________________|_________|_______|_____________|________|
|   |Լճափի բազայում              |      720|      8|        124.3|    17.6|
|___|____________________________|_________|_______|_____________|________|
|   |ընդամենը                    |         |       |     15842.80| 3951.20|
|_________________________________________________________________________|
|                          ԵՌԱԿՑՎԱԾ ԽՈՂՈՎԱԿՆԵՐ                            |
|_________________________________________________________________________|
| 3.|Փռված է ուղեգծով            |     1220|     12|       4850.0|  1750.2|
|   |                            |_________|_______|_____________|________|
|   |                            |     1420|     16|       3505.0|  1962.9|
|___|____________________________|_________|_______|_____________|________|
| 4.|Լճափի բազայում              |     1420|   26.8|         44.8|    42.0|
|   |                            |_________|_______|_____________|________|
|   |                            |     1220|     12|       5048.0|  1821.6|
|   |                            |_________|_______|_____________|________|
|   |                            |      720|      6|         70.0|     7.5|
|   |                            |_________|_______|_____________|________|
|   |                            |      530|    6.2|        126.4|    10.2|
|___|____________________________|_________|_______|_____________|________|
| 5.|Չկալովկայի բազայում         |     1020|     12|       2746.0|   828.5|
|___|____________________________|_________|_______|_____________|________|
|   |ընդամենը                    |         |       |     16390.15| 6422.90|
|___|____________________________|_________|_______|_____________|________|
|   |ԸՆԴԱՄԵՆԸ                    |         |       |      32233.0| 10374.1|
._________________________________________________________________________.