Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆ ...

 

 

040.0721.230603

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«23» հունիսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 հունիսի 2003 թվականի N 721-Ա

 

«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՄԱՍՆԱԿԻ ԳՐԱՎԱԴՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

«ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից շրջանառու միջոցների համալրման և պարտքերի վերակառուցման նպատակով Միջպետական բանկից 35,0 միլիոն ԱՄՆ-ի դոլար գումարի չափով` մինչև երեք տարի մարման ժամկետով և տարեկան 9 տոկոս տոկոսադրույքով վարկ ներգրավելու համար`

i

ա) թույլատրել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի սեպտեմբերի 18-ի «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության գործունեությունն ապահովող առաջնահերթ միջոցառումների մասին» N 568 որոշման 5-րդ կետի «ա» ենթակետով «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերության տնօրինությանը հանձնված և Հայաստանի Հանրապետությանը անվանական սեփականության իրավունքով պատկանող 52,5 միլիոն ԱՄՆ-ի դոլարի ընդհանուր անվանական արժեքով բաժնետոմսերի (համապատասխան քանակությամբ) գրավադրումը Միջպետական բանկում` որպես «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներգրավվող վարկի ապահովման միջոց.

բ) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին` ապահովել Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի ընկերությունների կողմից 46,0 միլիոն ԱՄՆ-ի դոլարի ընդհանուր անվանական արժեքով հասարակ մուրհակների թողարկումը և որպես երրորդ անձ` դրանց տրամադրումը «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը` վերջինիս կողմից Միջպետական բանկին ի պահ տալու համար` որպես 35,0 միլիոն ԱՄՆ-ի դոլար վարկի լրացուցիչ ապահովման միջոց:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.06.2003
N 721-Ա
Որոշում