Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 20-Ի N 405-Ա Ո ...

 

 

040.0660.110603

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«11» հունիսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 մայիսի 2003 թվականի N 660-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 20-Ի N 405-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 20-ի «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության միջուկային վառելիքի գծով պարտավորությունների մարման մասին» N 405-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

i

ա) որոշման նախաբանից հանել «Հայէներգո» փակ բաժնետիրական ընկերության միջոցով» բառերը.

բ) որոշման 1-ին կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«բ) մինչև 2003 թվականի մայիսի 30-ը ապահովել «Սևան-Հրազդանյան կասկադ» փակ բաժնետիրական ընկերության և «RAO NORDIC» ընկերության միջև առուվաճառքի պայմանագրի կնքումը, ըստ որի «Սևան-Հրազդանյան կասկադ» փակ բաժնետիրական ընկերությունը` համաձայն N 1 հավելվածի, 25.0 մլն ԱՄՆ-ի դոլարի և 17.895 մլն եվրոյի (ավելացրած վերջինիս վրա ստորև նշված կարգով հաշվարկվող տոկոսագումարները) հանրագումարին համարժեք դրամ գնով «RAO NORDIC» ընկերությանն է վաճառում սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքային համալիրը (որի հաշվեկշռային արժեքը 2003 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում է շուրջ 54.4 մլրդ դրամ)` ոչ ընթացիկ նյութական ակտիվներ (հիմնական միջոցներ, անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվներ, ոչ նյութական ակտիվներ) և ընթացիկ ակտիվներ (պաշարներ, արագամաշ առարկաներ, տրված ընթացիկ կանխավճարներ):

Ընդ որում, «RAO NORDIC» ընկերությունը և «Սևան-Հրազդանյան կասկադ» փակ բաժնետիրական ընկերությունը «Սևան-Հրազդանյան կասկադ» փակ բաժնետիրական ընկերության գույքային համալիրի վաճառքի գնից 25.0 մլն ԱՄՆ-ի դոլարը կհամարեն վճարված` հետևյալ գործարքների իրականացմամբ`

նկատի ունենալով այն հանգամանքը, որ «RAO NORDIC» ընկերությունը, համապատասխան վերակառուցումների արդյունքում (Ռուսաստանի Դաշնության «Մեքենաշինական գործարան» և «ՏՎԷԼ» ընկերությունների նկատմամբ «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության` սույն որոշման նախաբանում նշված շուրջ 40.0 մլն ԱՄՆ-ի դոլարի պարտավորությունները սահմանված կարգով վերաձևակերպվել են «RAO NORDIC» ընկերության նկատմամբ, և դրա մասին ստացվել են անհրաժեշտ ծանուցումները) հանդիսանում է միջուկային վառելիքի պարտքերի մասով «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության նոր պարտատերը, նշված 2 ընկերության միջև կնքվում է համաձայնագիր, որով սահմանվում են ժամկետները և պայմանները: Միաժամանակ «RAO NORDIC» ընկերության, «Հայկական ատոմային էլեկտրակայան» և «Սևան-Հրազդանյան կասկադ» փակ բաժնետիրական ընկերությունների միջև կնքվում է երաշխավորության պայմանագիր, որով «Սևան-Հրազդանյան կասկադ» փակ բաժնետիրական ընկերությունը «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության հետ համապարտ երաշխավորում է նշված համաձայնագրով նախատեսված կարգով և ժամկետներում 25.0 մլն ԱՄՆ-ի դոլարի վճարումը «RAO NORDIC» ընկերությանը:

«Սևան-Հրազդանյան կասկադ» փակ բաժնետիրական ընկերության գույքային համալիրի վաճառքի գնի երկրորդ բաղկացուցչի` 17.895 մլն եվրոյի (ավելացրած նրա վրա ստորև նշված կարգով հաշվարկվող տոկոսագումարները) վճարումը «RAO NORDIC» ընկերության կողմից կկատարվի գերմանական KFW բանկի կողմից Հայաստանի Հանրապետությունում իրականացվող «Էներգետիկային անհապաղ օգնություն, Քանաքեռ ՀԷԿ-ի վերականգնում» վարկային ծրագրի շրջանակներում` 2002 թվականի հունիսի 21-ին Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և «Սևան-Հրազդանյան կասկադ» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված ենթավարկային պայմանագրով նախատեսված վճարումների ժամանակացույցին համապատասխան (համընթաց)».

գ) հանել որոշման 2-րդ կետը և 3-րդ կետի «բ» ենթակետը.

i

դ) որոշման 3-րդ կետի «գ» ենթակետը «RAO NORDIC» բառերից հետո լրացնել «կամ վերջինիս» բառերով.

i

ե) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ կետերով.

«7. Մինչև սույն որոշման 1-ին կետի «բ» ենթակետում նշված գույքային համալիրի վաճառքի վերաբերյալ պայմանագրի կնքումը «Սևան-Հրազդանյան կասկադ» փակ բաժնետիրական ընկերության հաշվեկշռից առանձնացնել տեսչական նշանակության ճանապարհներն ու կամուրջները և դրանք անհատույց հանձնել համապատասխան համայնքներին` համաձայն N 2 հավելվածի:

Առաջարկել համայնքների ղեկավարներին «RAO NORDIC» ընկերության կամ նրա կողմից (կամ նրա մասնակցությամբ) Հայաստանի Հանրապետությունում ստեղծված կազմակերպության հետ կնքել նշված ճանապարհների և կամուրջների անհատույց օգտագործման պայմանագրեր:

8. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` 15-օրյա ժամկետում ներկայացնել առաջարկություն Երևանում «RAO NORDIC» ընկերության կամ նրա կողմից (կամ նրա մասնակցությամբ) Հայաստանի Հանրապետությունում ստեղծված կազմակերպության համար շենքային պայմանների լուծման` հետագա գնման իրավունքով վարձակալությամբ տարածք տրամադրելու վերաբերյալ:

9. Որոշմանը կից ցանկում «հավելված» բառը փոխարինել «հավելված N 1» բառերով:

10. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության, համակարգի ընկերությունների և ռուսական կազմակերպությունների միջև վարված բանակցությունների արդյունքում ստորագրված` ստորև նշված փաստաթղթերին`

2003 թվականի փետրվարի 5-ին Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 5-րդ նիստի արձանագրության 4.2-րդ կետի կատարման նպատակով 2003 թվականի ապրիլի 29-ին ստորագրված արձանագրություն,

«Սևան-Հրազդանյան կասկադ» փակ բաժնետիրական ընկերության սեփականությունը հանդիսացող գույքի փոխանցման կարգի և պայմանների վերաբերյալ 2003 թվականի ապրիլի 29-ին ստորագրված արձանագրություն,

Փոխադարձ վճարումների և հաշվարկների իրականացման կարգի վերաբերյալ 2003 թվականի մայիսի 12-ին ստորագրված համաձայնագիր»:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-ԻՆ

 

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2003 թվականի

մայիսի 29-ի N 660-Ա որոշման

 

ՑԱՆԿ

«ՍԵՎԱՆ-ՀՐԱԶԴԱՆՅԱՆ ԿԱՍԿԱԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

ՀՀ Կոտայքի մարզ

 

քաղ. Հրազդան

---------------------

                                   

    Տեսչական ճանապարհ` N 3 ջրանցքի երկայնքով`       2200 գծմ

    Տեսչական ճանապարհ` N 2 ջրանցքի երկայնքով`       2700 գծմ

    Երկաթբետոնյա կամուրջ`                           1 հատ

    Երկաթբետոնյա կամուրջ` N 3 ջրանցքի վրա`          1 հատ

    N 2 ջրատարի կամուրջ`                            1 հատ

    Տեսչական ճանապարհ`                              700 գծմ

 

գ. Քաղսի

-----------

                                   

    Տեսչական ճանապարհ`                              1750 գծմ

                                   

                                 գ. Բջնի

                               ----------

                                   

    Տեսչական ճանապարհ`                              3730 գծմ

                                   

                               գ. Ալափարս

                            -----------------

                                   

    Տեսչական ճանապարհ`                              2236 գծմ

                                   

                             քաղ. Չարենցավան

                        -------------------------

                                   

    Տեսչական ճանապարհ`                              2000 գծմ

                                   

                              գ. Գեղամավան

                          ---------------------

                                   

    N 1 ջրատարի կամուրջ`                            1 հատ

    Տեսչական ճանապարհ`                              2800 գծմ

    Երկաթբետոնյա կամուրջ` N 1 ջրատարի վրա`          1 հատ

                                   

                               գ. Կարենիս

                            -----------------

                                   

    Ճանապարհ դեպի ՀԷԿ`                              680 գծմ

                                   

                                գ. Արզնի

                              -------------

                                   

    Ճանապարհ «Արզնի» առողջարանից դեպի ՀԷԿ`          1126 գծմ

                                   

                              քաղ. Նոր Հաճն

                          ---------------------

                                   

    Ճանապարհ «Արզնի» առողջարանից դեպի Արզնի ՀԷԿ`    1266 գծմ

    Արզնի ՀԷԿ-ի Ջրնետ ջրանցքի կամուրջ`              1 հատ

Բնակելի տներից մինչև N 4 տրանսֆորմատոր տանող   850 գծմ

ճանապարհ`

 

գ. Նոր Գեղի

----------------

                                   

    Ավտոճանապարհային կամուրջ ՊԿ 70`                 1 հատ

                                   

                                գ. Պտղնի

                             --------------

                                   

    Քանաքեռ ՀԷԿ-ի հեղեղաթափի վրայի կամուրջ N 4`     1 հատ

                                   

                               գ. Գետամեջ

                            -----------------

                                   

    Երկաթբետոնյա կամուրջ N 2`                       1 հատ

                                   

                               քաղ. Երևան

                                   

                        Արաբկիրի թաղային համայնք

               ------------------------------------------

                                   

Հիդրոտեխնիկական կառույցների երկայնքով

տեսչական ճանապարհներ (գ. Պտղնի, գ. Արզնի, գ.

    Գետամեջ, Արաբկիրի թաղային համայնք)`             13 կմ

    Երկաթբետոնյա կամուրջ N 5`                       1 հատ

    Մետաղյա կամուրջ N 6`                            1 հատ

    Երկաթբետոնյա կամուրջ N 7`                       1 հատ

    ՊԿ-ի վրայի 90+60 կամուրջ`                       1 հատ

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.05.2003
N 660-Ա
Որոշում