Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 246-Ն ...

 

 

040.1038.270803

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«27» օգոստոսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 օգոստոսի 2003 թվականի N 1038-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 246-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի «2003 թվականին պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին» N 246-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

i

ա) որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ե» և «զ» ենթակետերով`

«ե) Երևան քաղաքի հիվանդանոցային կազմակերպություններում 2003 թվականի հոկտեմբերի 1-ից փորձարարական կարգով կիրառվում է բժշկական օգնության և սպասարկման դիմաց ֆինանսական փոխհատուցման համավճարային սկզբունքը.

զ) բժշկական օգնության և սպասարկման դիմաց ֆինանսական փոխհատուցման համավճարային սկզբունքի կիրառումը չի տարածվում սույն որոշման 3-րդ կետի «ա» ենթակետով հաստատված` բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում ընդգրկված անձանց և նույն կետի «բ» ենթակետով հաստատված կարգի 20-րդ կետով նախատեսված` սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկում չընդգրկված անձանց վրա».

բ) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4.1-րդ կետով`

i

«4.1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` մինչև 2003 թվականի սեպտեմբերի 15-ը`

ա) սահմանել հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման այն տեսակները, որոնց վրա տարածվում է համավճարային սկզբունքը.

բ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ համատեղ սահմանել բժշկական օգնության և սպասարկման տեսակների փոխհատուցման համավճարի չափասահմանները և կիրառման կարգը»:

2. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության վրա:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` օրենքով սահմանված կարգով ապահովել սույն որոշման լուսաբանումը մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.08.2003
N 1038-Ն
Որոշում