040.1123.160903
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«16» սեպտեմբերի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
4 սեպտեմբերի 2003 թվականի N 1123-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-Ի N 412-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 10-ի «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու մասին» N 412-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
i
ա) որոշման 2-րդ կետում «56142.0» և «56142» թվերը համապատասխանաբար փոխարինել «100» և «100» թվերով.
i
բ) որոշման 3-րդ կետում «Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեին» բառերով.
գ) որոշման 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահին`
ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել վերակազմակերպման աշխատանքների իրականացումը.
բ) «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պետական գրանցումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել ընկերության կանոնադրական կապիտալի ավելացումը` լրացուցիչ տեղաբաշխվող բաժնետոմսերի դիմաց վճարումն իրականացնելով «Ազգային հավաքական թիմերի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (հասցեն` Ծիծեռնակաբերդ, Սպորտային ավան) անհատույց օգտագործման իրավունքով ամրացված` 56141800 դրամ մնացորդային հաշվեկշռային արժեք ունեցող շենքով»:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-ԻՆ