040.1640.171203
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ» 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
 
«17» դեկտեմբերի 2003 թ.
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
11 դեկտեմբերի 2003 թվականի N 1640-Ն
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի N 27 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների և նրանց փոխկապակցված անձանց գույքի և եկամուտների հայտարարագրի ձևերը, դրանց լրացման և պահպանման կարգերը հաստատելու մասին» N 27 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
i
ա) որոշմամբ հաստատված հայտարարագրի ձևը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8-րդ էջով.
 
 
._________________________________________________________________________.
|       V. «II. ՏՎՅԱԼՆԵՐ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՅՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ»         |
|                    ՀԱՏՎԱԾԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ                       |
|_________________________________________________________________________|
|NN |         Հայտարարագրման ենթակա գույքի բաժնի        |Նշում փոփոխության|
|ը/կ|               համարը և  անվանումը                 |       մասին     |
|___|___________________________________________________|_________________|
| 1 |                         2                         |        3        |
|___|___________________________________________________|_________________|
|1. |II. 1. Շենքեր և  շինություններ                     |  այո / ոչ       |
|   |                                                   |--------------   |
|2. |II. 2. Հողամասեր                                   |  այո / ոչ       |
|   |                                                   |--------------   |
|3. |II. 3. Այլ անշարժ գույք                            |  այո / ոչ       |
|   |                                                   |--------------   |
|4. |II. 4. Փոխադրամիջոցներ                             |  այո / ոչ       |
|   |                                                   |--------------   |
|5. |II. 5. Պարտատոմսեր, բաժնետոմսեր, այլ ներդրումներ   |  այո / ոչ       |
|   |                                                   |--------------   |
|6. |II. 6. Չեկեր, մուրհակներ                           |  այո / ոչ       |
|   |                                                   |--------------   |
|7. |II. 7. Մշակութային արժեքներ և  հնաոճ իրեր          |  այո / ոչ       |
|   |                                                   |--------------   |
|8. |II. 8. Դրամական միջոցներ                           |  այո / ոչ       |
|   |                                                   |--------------   |
._________________________________________________________________________.
 
--------------------
                                                         (ստորագրությունը)».
 
բ) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների ու նրանց փոխկապակցված անձանց գույքի և եկամուտների հայտարարագրի լրացման կարգում`
2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
i
«Սույն կետի «ա» և «բ» ենթակետերի պայմանները չեն տարածվում սույն կարգի 4.1-րդ կետում նշված դեպքի վրա»:
4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4.1-րդ կետով.
i
«4.1. Այն դեպքում, երբ նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համար լիազորած մարմին ներկայացված հայտարարագրում հայտարարագրած գույքում.
ա) հաշվետու ժամանակաշրջանում փոփոխություն չի եղել` հաշվետու ժամանակաշրջանի հայտարարագրի «II. Տվյալներ հայտարարագրման ենթակա գույքի վերաբերյալ» հատվածը կարող է չլրացվել:
Այդ դեպքում հայտարարագրի 3-րդ, 4-րդ էջերը կարող են չստորագրվել, իսկ 8-րդ էջը լրացվում և ստորագրվում է.
բ) հաշվետու ժամանակաշրջանում կատարվել է փոփոխություն` հաշվետու ժամանակաշրջանի հայտարարագրի «II. Տվյալներ հայտարարագրման ենթակա գույքի վերաբերյալ» հատվածում կարող է լրացվել միայն այդ փոփոխությունը:
Այդ դեպքում ստորագրվում է միայն այն էջը, որտեղ արտացոլվել է փոփոխությունը, իսկ 8-րդ էջը լրացվում և ստորագրվում է»,
20-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 20.1-րդ կետով.
i
«20.1. 8-րդ էջի` «V. «II. Տվյալներ հայտարարագրման ենթակա գույքի վերաբերյալ» հատվածի փոփոխությունների մասին» հատվածը լրացվում և ստորագրվում է սույն կարգի 4.1-րդ կետում նշված դեպքերում` հետևյալ կարգով`
այն դեպքում, երբ նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համար լիազորած մարմին ներկայացված հայտարարագրում հայտարարագրած գույքում հաշվետու ժամանակաշրջանում փոփոխություն չի կատարվել` ընդգծվում է «Նշում փոփոխության մասին» 3-րդ սյունակի «ոչ» բառերի տակ (4.1-րդ կետի «ա» ենթակետում նշված դեպք),
այն դեպքում, երբ նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համար լիազորած մարմին ներկայացված հայտարարագրում հայտարարագրած գույքում հաշվետու ժամանակաշրջանում փոփոխություն է կատարվել` ընդգծվում է «Նշում փոփոխության մասին» 3-րդ սյունակի համապատասխան տողի «այո» բառի տակ: Այն տողում, որտեղ փոփոխություն չի կատարվել` ընդգծվում է «ոչ» բառի տակ (4.1-րդ կետի «բ» ենթակետում նշված դեպք):
Հայտարարագրի 8-րդ էջը լիազորած մարմին չի ներկայացվում այն դեպքում, երբ «II. Տվյալներ հայտարարագրման ենթակա գույքի վերաբերյալ» հատվածի բոլոր բաժինները լրացված են ամբողջությամբ և ստորագրված են հայտարարատուի կողմից».
գ) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների ու նրանց փոխկապակցված անձանց գույքի և եկամուտների հայտարարագրի պահպանման կարգի`
5-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«բ) տեղակայված լինի լիազորած մարմնի գտնվելու շենքում: Առաջին հարկում տեղակայված պահոցի պատուհաններն ամրացվում են մետաղյա կամ փայտյա ներքին փեղկերով` 2 կողմից պատված մետաղյա թիթեղով»,
i
11-րդ կետում «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի» բառերը փոխարինել «լիազորած մարմնի ղեկավարի կամ տարածքային լիազորած մարմնի ղեկավարի» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-ԻՆ