603.0049.200104
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«20» 01 2004 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60304003
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
22 դեկտեմբերի 2003 թվականի N 49-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի ԹԻՎ 260-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 10-ի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի դեկտեմբերի 2-ի «Հաշվետվություն կազմակերպության տնտեսական գործունեության հիմնական ցուցանիշների վերաբերյալ» ձև թիվ 1-ՏԳ (փոքր) (եռամսյակային, տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 260-Ն որոշման հավելված 1-ով հաստատված «Կազմակերպության տնտեսական գործունեության հիմնական ցուցանիշների վերաբերյալ» Ձև թիվ 1-ՏԳ (փոքր) պետական վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգում կատարել հետևյալ փոփոխությունները.
i
ա) 2.2 բաժնի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Թողարկման ծավալն ըստ գործունեության ոչ հիմնական տեսակների»,
բ) 2.2 բաժնում` «թողարկման ծավալների (ներառյալ ԱԱՀ և ակցիզային հարկը, ակցիզային հարկը, պարզեցված հարկը և հաստատագրված վճարը)» բառերը փոխարինել «թողարկման ծավալների (առանց ավելացված արժեքի և ակցիզային հարկերի, պարզեցված հարկի և հաստատագրված վճարի)» բառերով: