040.0922.010704
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ» 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
 
«1» հուլիսի 2004 թ.
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
25 հունիսի 2004 թվականի N 922-Ն
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 779 ԵՎ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 27-ի «Նախկինում կենսաթոշակի անցած զինծառայողների կենսաթոշակները վերահաշվարկելու կարգի և վճարման ժամկետի մասին» N 779 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
i
որոշման 1-ին կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Կենսաթոշակների ամսական չափերի վերահաշվարկման ժամանակ սննդի փոխհատուցման գործող գումարը հաշվի է առնվում 50 տոկոսի չափով»:
2. «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն հավելվածի:
i
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:
4. Գաղտնի:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2004 թվականի հուլիսի 1-ից:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-ԻՆ
 
Հավելված
ՀՀ կառավարության
2004 թվականի հունիսի 25-ի
N 922-Ն որոշման
 
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
 
(հազ. դրամ)
._________________________________________________________________________.
|Բյուջետային|Բյուջետային ծախսերի գործառական |Վերաբաշխում «Հայաստանի       |
|ծախսերի    |դասակարգման խմբերի և           |Հանրապետության 2004 թվականի  |
|գործառական |ենթախմբերի, տնտեսագիտական      |պետական բյուջեի մասին» ՀՀ    |
|դասակարգման|դասակարգման հոդվածների,        |օրենքի N 1 հավելվածում և     |
|___________|ֆինանսավորվող ծրագրերի և       |փոփոխություններ ՀՀ           |
|խում-|ենթա-|դրանք իրականացնող              |կառավարության 2004 թվականի   |
|բը   |խում-|մարմինների անվանումները        |փետրվարի 12-ի N 216-Ն որոշման|
|     |բը   |                               |N 5 հավելվածում (փակագծերում |
|     |     |                               |նշված են հատկացումներից      |
|     |     |                               |պակասեցվող, իսկ դրական       |
|     |     |                               |նշանով` ավելացվող գումարները)|
|     |     |                               |_____________________________|
|     |     |                               |   ինն ամիս   |     տարի     |
|_____|_____|_______________________________|______________|______________|
|  06 |  02 |01. Սպայական անձնակազմի և      |       72019.9|      144039.8|
|     |     |նրանց ընտանիքների անդամների    |              |              |
|     |     |կենսաթոշակային ապահովում       |              |              |
|_____|_____|_______________________________|______________|______________|
|     |     |ՀՀ սոցիալական ապահովագրության  |       72019.9|      144039.8|
|     |     |պետական հիմնադրամ              |              |              |
|_____|_____|_______________________________|______________|______________|
|     |     |այդ թվում`                     |              |              |
|_____|_____|_______________________________|______________|______________|
|     |     |Թոշակներ                       |       72019.9|      144039.8|
|_____|_____|_______________________________|______________|______________|
|  14 |  06 |01. ՀՀ կառավարության           |     (72019.9)|    (144039.8)|
|     |     |պահուստային ֆոնդ               |              |              |
|_____|_____|_______________________________|______________|______________|
|     |     |ՀՀ կառավարություն              |     (72019.9)|    (144039.8)|
._________________________________________________________________________.