050.0361.040805
ԳՐԱՆՑՎԱԾ Է 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
                                       «04»         08           2005 Թ.
                                       ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05005310
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
 
19 հուլիսի 2005 թվականի N 361-Ն
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի ԹԻՎ 436-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հիմք ընդունելով «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի դեկտեմբերի 17-ի ««Արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ը հաստատելու մասին» թիվ 436-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ում (այսուհետ` Կանոնակարգ 10) կատարել հետևյալ փոփոխությունները.
i
1.1. Կանոնակարգ 10-ի 46-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Եթե լիցենզավորված անձը տեղադրել է Կենտրոնական բանկի պահանջներին բավարարող ծրագիր պարունակող համակարգչային սարքավորում, ապա սույն կարգի հավելված 11-ով պահանջվող հաշվետվությունը կլրացվի/կմշակվի ծրագրի կողմից ավտոմատ կերպով: Այդ հաշվետվությունները պետք է ներկայացվեն Կենտրոնական բանկ էլեկտրոնային փոստով կամ էլեկտրոնային կրիչներով կամ Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով («Մայքրոսոֆթ էքսել» տարբերակով), իսկ այդ ձևերով ներկայացման անհնարինության դեպքում` թղթային տարբերակով:»:
i
1.2. Կանոնակարգ 10-ի հավելված 11-ը շարադրել նոր խմբագրությամբ (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-ԻՆ
 
Հավելված 11
 
._________________________________________________________________________.
|ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ                     |
|_________________________________________________________________________|
|   Ամսաթիվ    | Ժամանակահատվածի |     Ամսաթիվ վերջ     | Ժամանակահատվածի |
|    սկիզբ     |      սկիզբ      |                      |       վերջ      |
|______________|__________________________________________________________|
|Փոխանակման    |                                                          |
|կետ`          |                                                          |
|______________|__________________________________________________________|
|Անվանումը`    |ՓԿ-ի անվանում                                             |
|______________|__________________________________________________________|
|Գտնվելու վայր`|Գործունեության իրականացման վայր                           |
|______________|__________________________________________________________|
|Արտոնագիր`    |Արտոնագիր N|   ՀՎՀՀ   |Հարկ վճարողի|Համակարգիչ |համակարգչի|
|              |           |          |հաշվմ. համար|           |գրանցման  |
|              |           |          |            |           |համար     |
|______________|___________|__________|____________|___________|__________|
|Շաբաթվա օրերը |Արտարժույթի|Առքի      |Առքի միջին  |Վաճառքի    |Վաճառքի   |
|              |տեսակը     |ծավալը    |փոխարժեքը   |ծավալը     |միջին     |
|              |           |          |            |           |փոխարժեքը |
|______________|___________|__________|____________|___________|__________|
|օր/ամիս/տարի  |արտարժույթի|օրվա առքի |օրվա առքի   |օրվա       |օրվա      |
|              |ԻՍՕ կոդ*   |արտար-    |միջին       |վաճառքի    |վաճառքի   |
|              |           |ժույթի    |փոխարժեք    |արտարժույթի|միջին     |
|              |           |ծավալ     |            |ծավալ      |փոխարժեք  |
|______________|___________|__________|____________|___________|__________|
|______________|___________|__________|____________|___________|__________|
|______________|___________|__________|____________|___________|__________|
|______________|___________|__________|____________|___________|__________|
|______________|___________|__________|____________|___________|__________|
|______________|___________|__________|____________|___________|__________|
|______________|___________|__________|____________|___________|__________|
|______________|___________|__________|____________|___________|__________|
|______________|___________|__________|____________|___________|__________|
|______________|___________|__________|____________|___________|__________|
._________________________________________________________________________.
._________________________________________________________________________.
|Ընդամենը` ըստ |Արտարժույթի|Առքի      |Առքի միջին  |Վաճառքի    |Վաճառքի   |
|արտարժույթների|տեսակը     |ծավալը    |փոխարժեքը   |ծավալը     |միջին     |
|              |           |          |            |           |փոխարժեքը |
|______________|___________|__________|____________|___________|__________|
|              |արտարժույթի|ժամանակա- |ժամանակա-   |ժամանակա-  |ժամանակա- |
|              |ԻՍՕ կոդ*   |հատվածի   |հատվածի     |հատվածի    |հատվածի   |
|              |           |առքի      |առքի միջին  |վաճառքի    |վաճառքի   |
|              |           |ծավալը    |փոխարժեք    |ծավալը     |միջին     |
|              |           |          |            |           |փոխարժեք  |
|______________|___________|__________|____________|___________|__________|
|______________|___________|__________|____________|___________|__________|
|______________|___________|__________|____________|___________|__________|
|______________|___________|__________|____________|___________|__________|
|______________|__________________________________________________________|
|Կատարող`      |կատարողի ստորագրությունը                                  |
|______________|__________________________________________________________|
|Ղեկավար`      |ղեկավարի ստորագրությունը                                  |
._________________________________________________________________________.
 
* Յուրաքանչյուր արտարժույթով տեղեկատվությունը ներկայացվում է առանձին
«Փոխարժեք» սյունակում լրացվում է միջին կշռված փոխարժեքը ըստ օրերի`
ՀՀ դրամով, իսկ ընդամենը տողում լրացվում է ժամանակահատվածի միջին կշռված
փոխարժեքը: