(ուժը կորցրել է 23.04.09 թիվ 446-Ա որոշում)
i
040.1753.031105
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«3» նոյեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
20 հոկտեմբերի 2005 թվականի N 1753-Ա
ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՍԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հավաքական անվտանգության խորհրդի ՀԱՊԿ-ի 2005 թվականի հունիսի 23-ի «Ռազմատնտեսական համագործակցության Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միջպետական հանձնաժողովի մասին» որոշման 9-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի հայկական մասի կազմը` համաձայն հավելվածի:
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 13-ի «ԱՊՀ անդամ պետությունների ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի` Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմը հաստատելու մասին» N 2002-Ա որոշումը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2005 թվականի հոկտեմբերի 20-ի
N 1753-Ա որոշման
ԿԱԶՄ
i
ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՍԻ
Գ. Բադալյան - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալ
(հանձնաժողովի ղեկավար)
Ա. Անտոնյան - Հավաքական անվտանգության մասին պայմանագրի
կազմակերպության միացյալ շտաբում ՀՀ զինված
ուժերի ներկայացուցիչ, գեներալ-մայոր
Պ. Շադյան - ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմի
ռազմաարդյունաբերական վարչության պետ, գնդապետ
Դ. Աբրահամյան - ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմի
սպառազինության վարչության շտաբի պետ, գնդապետ
Տ. Աղաջանյան - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության
ծառայության գլխավոր վարչության պետի տեղակալ
Ն. Առաքելյան - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության
աշխատակազմի ռազմաարդյունաբերական համալիրի և
ռազմատնտեսական ծրագրերի վարչության պետ
Ա. Եդիգարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի
սպառազինությունների վերահսկման և միջազգային
անվտանգության վարչության պետ
Բ. Սահակյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի
սպառազինությունների վերահսկման և միջազգային
անվտանգության վարչության ռազմաքաղաքական
համագործակցության բաժնի վարիչի
պարտականությունները կատարող
Գ. Մարտիրոսյան - ՀՀ պաշտպանության նախարարության արտաքին
հարաբերությունների և ռազմական համագործակցության
վարչության պայմանագրաիրավական բաժնի պետ,
փոխգնդապետ
Կ. Կրիտյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության
աշխատակազմի բյուջետային ծախսերի ֆինանսական
ծրագրավորման վարչության հատուկ ծախսերի ֆինանսական
ծրագրավորման բաժնի պետ
(կազմը փոփ. 16.06.06 թիվ 833-Ա, 02.11.06 թիվ 1565-Ա, 04.04.08 թիվ 316-Ա որոշումներ)