Սեղմել Esc փակելու համար:
ՇԵՆՔԵՐ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՇԵՆՔԵՐ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0138.250206

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«25» փետրվարի 2006 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 հունվարի 2006 թվականի N 138-Ա

 

ՇԵՆՔԵՐ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հատուկ վտանգավոր վարակների կանխարգելման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված Կապանի մասնաճյուղի` 3 26681104 դրամ հաշվեկշռային արժեքով ու 1960 քառ. մետր մակերեսով շենքը հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը:

i

2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի տնօրինության Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի առողջապահական համակարգի օպտիմալացման ծրագրի իրականացման արդյունքում ազատված նախկին հակատուբերկուլյոզային դիսպանսերի 12486540 դրամ հաշվեկշռային արժեքով ու 978.2 քառ. մետր մակերեսով շենքը և 188.1 քառ. մետր մակերեսով շինություններն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հատուկ վտանգավոր վարակների կանխարգելման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հետ կնքելով համապատասխան պայմանագիր:

(2-րդ կետը փոփ. 18.08.06 թիվ 1166-Ա որոշում)

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերից բխող հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված շենքերի և շինությունների գույքային իրավունքների պետական գրանցումը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 21-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.01.2006
N 138-Ա
Որոշում