040.0566.110506
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«11» մայիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
4 մայիսի 2006 թվականի N 566-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 1117-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի «Ռազմականացված լեռնափրկարար զորամասերի շտաբ» փակ բաժնետիրական և «Ռազմականացված լեռնափրկարար ջոկատ» պետական փակ բաժնետիրական ընկերությունների պետական բաժնետոմսերի կառավարման լիազորություններ վերապահելու և ընկերությունները վերակազմակերպելու մասին» N 1117-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
i
ա) 2-րդ կետում և 3-րդ կետի «բ» ենթակետում «Հատուկ լեռնափրկարար ջոկատ» բառերը փոխարինել «Հատուկ լեռնափրկարար ծառայություն» բառերով.
բ) 3-րդ կետում «նախարարին» բառը փոխարինել «նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տնօրենին» բառերով.
գ) ուժը կորցրած ճանաչել 3-րդ կետի «ա» ենթակետը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-ԻՆ