Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի N 309- ...

 

 

040.0175.240207

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«24» փետրվարի 2007 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 փետրվարի 2007 թվականի N 175-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի N 309-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության` ի դեմս Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի, «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության և «Ժեներալ դեզ Օ» կազմակերպության միջև 2005 թվականի դեկտեմբերի 14-ին ստորագրված «Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության սպասարկման տարածքի ջրային համակարգերի վարձակալության մասին» պայմանագրի շրջանակներում իրականացվող գործընթացները կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 16-ի «Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից օգտագործվող գույքը վարձակալությամբ փոխանցելու և ընկերությունը վերակազմակերպելու մասին» N 309-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

i

ա) որոշման 1-ին կետում «2005 թվականի դեկտեմբերի 1-ի» բառերը և «16642631681,33» ու «7698461263,36» թվերը համապատասխանաբար փոխարինել «2006 թվականի հունիսի 1-ի» բառերով և «19159983465,86» ու «2582969223,56» թվերով.

i

բ) որոշման NN 1 և 2 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն NN 1 և 2 հավելվածների.

i

գ) որոշման 7-րդ կետում «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ կետին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ կետին» բառերով:

2. Ընդունել ի գիտություն, որ`

ա) Երևանի «Ջրմուղ-կոյուղի» և «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությունները բոլոր հաշվապահական ձևակերպումները, այդ թվում` նաև ամորտիզացիոն մասհանումների հաշվարկները սույն որոշման 1-ին կետի NN 1 և 2 հավելվածների համաձայն կատարում են 2006 թվականի հունիսի 1-ի դրությամբ.

բ) հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտները` սույն որոշման N 1 հավելվածում նշված գույքը, ինչպես նաև համայնքներին պատկանող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը, «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը հանձնվում է գործառնական վարձակալության, իսկ սույն որոշման N 2 հավելվածում նշված գույքը` ֆինանսական վարձակալության:

3. Սահմանել, որ սույն որոշման N 2 հավելվածում նշված այն գույքը, որը «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից օգտագործվում է կապիտալ ներդրումների և նորոգումների նպատակով, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից շահագործման հանձնվելիք օբյեկտների ընդունման պահի դրությամբ համարվում է փոխհատուցված` համաձայն ներկայացված հաշվետվությունների (ակտերի), իսկ այն գույքը, որը «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից չի օգտագործվում կապիտալ ներդրումների և նորոգումների նպատակով, ենթակա է փոխհատուցման` վարձակալության պայմանագրի ավարտի դրությամբ` պայմանագրով սահմանված կարգով:

4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին`

ա) ապահովել «Երևանի «Ջրմուղ-կոյուղի» և «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությունների միջև գործակալական պայմանագրի կնքումը` «Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման դիմաց 2006 թվականի հուլիսի 1-ի դրությամբ առաջացած դեբիտորական պարտքերի գանձումն իրականացնելու և «Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման դիմաց առաջացած կրեդիտորական պարտքերի (կանխավճարների) մարմանն ուղղելու համար.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշման 4-րդ կետի «ա» ենթակետում նշված կանխավճարների մարումից հետո մնացած դեբիտորական պարտքերի վերաբերյալ:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-ԻՆ

 

_________________________________

ԻՐՏԵԿ - հավելվածները չեն բերվում

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.02.2007
N 175-Ն
Որոշում