Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2004Թ. ՀՈՒՆՎԱՐԻ 3...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2004Թ. ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի ԹԻՎ 5-Ն Ո ...

 

 

510.0014.070307

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «07»         03           2007 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 51007120

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 փետրվարի 2007 թ. թիվ 14-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2004Թ. ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի ԹԻՎ 5-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. դեկտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002թ. հունիսի 20-ի թիվ 890-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 1847-Ն որոշման 2-րդ կետի` որոշում եմ.

1. ՀՀ Տավուշի մարզպետի 2004թ. հուլիսի 30-ի «ՀՀ Տավուշի մարզպետարանի գործավարության կարգը հաստատելու մասին» թիվ 5-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

i

որոշմամբ հաստատված կարգի «8. փաստաթղթերի հետագա պահպանումը» բաժնի 80-րդ, 81-րդ և 84-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

80. Փաստաթղթերը մարզպետարանի աշխատակազմի /այսուհետ` աշխատակազմ/ արխիվ են հանձնվում դրանց գործավարությամբ ավարտվելու տարվան հաջորդող երկրորդ տարվա ընթացքում, բացառությամբ 5 տարի և ավելի կարճ ժամկետով պահպանության ենթակա հաշվապահական հաշվառման վերաբերյալ փաստաթղթերի, որոնք պահպանության ժամկետը լրանալուց հետո ոչնչացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Փաստաթղթերի մշակումից հետո «Արխիվ» շտեմարանում ցանցային կենտրոնական համակարգով գրանցվում են նաև ֆայլերը:

81. Աշխատակազմի արխիվում փաստաթղթերի համալրումը, հաշվառումը և պահպանումը իրականացվում են «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:

84. Աշխատակազմի արխիվը պահպանության համար փաստաթղթերն ընդունում է կարգավորված վիճակում` ըստ ցուցակների /5 օրինակ/ և գործերի նիշերի:

Աշխատակազմի արխիվային գործի մասնագետը /արխիվագետը/ աշխատակազմի ստորաբաժանումների գործերի ընդունման ժամանակ ստուգում է դրանց առկայությունը, ստորագրում է ցուցակների բոլոր օրինակների վրա, նշում գործերի ընդունման ամսաթիվը և քանակը:

Ցուցակի մեկ օրինակը տրվում է գործերը հանձնողին, մյուսները մնում են աշխատակազմի արխիվում:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետները լրանալուց հետո մշտական պահպանության գործերն աշխատակազմի արխիվից հանձնվում են պետական արխիվ:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը:

 

 

pin
Տավուշի մարզպետ
23.02.2007
N 14-Ն
Որոշում