110.0115.160307
ԳՐԱՆՑՎԱԾ Է 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
                                       «16»         03           2007 Թ.
                                         ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11007141
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
 
28 փետրվարի 2007 թվականի N 115-Ն
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 740-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
 
1. ՀՀ կրթության և գիտության նախարարի 2006թ. սեպտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության ասպիրանտուրայի ընդունելության կարգը հաստատելու մասին» N 740-Ն հրամանում կատարել հետևյալ լրացումը.
i
Հրամանով հաստատված կարգի 3.4 կետում «IREX կազմակերպությունը» բառերից հետո լրացնել «և Հայաստանի Ամերիկյան համալսարանը» բառերը:
2. Գիտության և հետբուհական կրթության վարչությանը (պետ` Կ. Հայրապետյան), օրենսդրության և իրավաբանական վարչությանը (պետ` Մ. Գրիգորյան) սույն հրամանը 3-օրյա ժամկետում ներկայացնել պետական գրանցման` ՀՀ արդարադատության նախարարություն:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ պրն Ա. Ավետիսյանին: