(ուժը կորցրել է 01.01.11թ 07.07.10 թիվ 19-Ն որոշում)
i
603.0015.101007
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«10» 10 2007 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60307352
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
14 սեպտեմբերի 2007 թվականի N 15-Ն
«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 65-ԵՐԿԱԹ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ԹԻՎ 16-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի արտադրանքի մասին» ձև թիվ 65-ԵՐԿԱԹ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը»` համաձայն հավելվածի:
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի նոյեմբերի 7-ի «Ձև թիվ 65-ԵՐԿԱԹ (եռամսյակային) «Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի աշխատանքի մասին» պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 16-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:
ՀԱՎԵԼՎԱԾ
Հաստատված է
ՀՀ վիճակագրության
պետական խորհրդի
2007թ. սեպտեմբերի 14-ի
թիվ 15-Ն որոշմամբ
ՀՐԱՀԱՆԳ
«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 65-ԵՐԿԱԹ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԻ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 65-ԵՐԿԱԹ (ՏԱՐԵԿԱՆ) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում են երկաթուղային տրանսպորտի գործունեությամբ զբաղվող կազմակերպությունները (այսուհետ` կազմակերպություն), որոնց այդ մասին նախապես իրազեկվում է:
3. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
1. «ՈՒղևորների փոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի)-ընդամենը» (տող 110) լրացվում է երկաթուղային տրանսպորտով ուղևորների փոխադրումից ստացված հասույթը, առանց ավելացված արժեքի հարկի:
1) 111-113.1 տողերում ցույց են տրվում երկաթուղային տրանսպորտով ուղևորների փոխադրումներից ստացված հասույթը` ըստ հաղորդակցության տեսակների: 111-113 տողերի ցուցանիշների հանրագումարը պետք է հավասար լինի 110 տողի ցուցանիշին:
2. «ՈՒղեբեռների փոխադրումից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) - ընդամենը» (տող 130) և «Բեռների փոխադրումից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) - ընդամենը» (տող 140) լրացվում են համապատասխանաբար ուղեբեռների և բեռների փոխադրումներից ստացված հասույթն առանց ավելացված արժեքի հարկի:
1) 141-143.1 տողերում լրացվում են բեռների փոխադրումներից ստացված հասույթն ըստ հաղորդակցության տեսակների: 141-143 տողերի ցուցանիշների հանրագումարը պետք է հավասար լինի 140 տողի ցուցանիշին:
3. Օժանդակ և լրացուցիչ երկաթուղային տրանսպորտի գործունեությունից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի), ընդամենը» (տող 160) ներառում է` բեռների և ուղեբեռների բեռնումից և բեռնաթափումից, բոլոր տեսակի ապրանքների պահումից և պահեստավորումից շտեմարաններում, ընդհանուր նշանակության ապրանքային պահեստներում, պահեստ-սառնարաններում, զետեղարաններում (բունկերներում), տեղեկատու բյուրոների, պահասենյակների, երկաթուղային շարժակազմի տեխնիկական սպասարկման և ընթացիկ նորոգման, գնացքներում տեղի ամրագրման, բեռների փոխադրմանը վերաբերող տրանսպորտային գործակալների միջնորդական ծառայություններից, ինչպես նաև տոմսերի վաճառքի միջնորդավճարների գումարներից և այլն:
4. «Փոխադրվել են ուղևորներ - ընդամենը» (տող 170) ցուցանիշը ներառում է երկաթուղային բոլոր կայարաններից փոխադրված ուղևորների թվաքանակը (ներառյալ անվճար երթևեկության իրավունքից օգտվողները):
1) «Ներքաղաքային և մերձքաղաքային» (տող 171) փոխադրումները հաղորդակցության այն տեսակն են, երբ ուղևորափոխադրումները կատարվում են մինչև 50 կիլոմետրի սահմաններում:
2) «Միջքաղաքային (50 կիլոմետրից ավելի, երկրի ներսում)» (տող 172) փոխադրումները հաղորդակցության այն տեսակն է, երբ փոխադրումների սկզբնական և վերջնական կետերը գտնվում են Հայաստանի Հանրապետությունում:
3) «Միջազգային» (տող 173) փոխադրումները հաղորդակցության այն տեսակն է, երբ փոխադրման կետերից մեկը գտնվում է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս (ներառյալ Անկախ Պետությունների Համագործակցության անդամ երկրները):
4) 171-173 տողերում լրացվում են փոխադրված ուղևորների թվաքանակներն ըստ հաղորդակցության տեսակների:
5. «Փոխադրվել են ուղեբեռներ» (տող 180) ցույց է տրվում երկաթուղային տրանսպորտով փոխադրված ուղեբեռների քանակը:
6. «ՈՒղևորաշրջանառությունը - ընդամենը» (տող 190) ցուցանիշը որոշվում է տեղափոխված ուղևորների թվաքանակի և համապատասխան շահագործական հեռավորության արտադրյալների հանրագումարով: Այդ ցուցանիշի մեծությունը պետք է հավասար լինի 191, 192 և 193 տողերի ցուցանիշների հանրագումարին:
7. «Փոխադրվել են բեռներ - ընդամենը» (տող 200) ցույց է տրվում երկաթուղային տրանսպորտով փոխադրված (ներմուծված և առաքված) բեռների քանակը: Այն որոշվում է միջազգային (ներառյալ Անկախ Պետությունների Համագործակցության անդամ երկրներ) (տող 203), միջքաղաքային (տող 202), ներքաղաքային ու մերձքաղաքային (տող 201) հաղորդակցությամբ փոխադրված բեռների ծավալների հանրագումարով:
8. «Բեռնաշրջանառությունը - ընդամենը» (տող 210) ցուցանիշը որոշվում է երկաթուղային տրանսպորտով փոխադրված ուղեբեռների, բեռների քանակի և համապատասխան շահագործական հեռավորության արտադրյալների հանրագումարով: Այդ ցուցանիշի մեծությունը պետք է հավասար լինի 211-213 տողերի ցուցանիշների հանրագումարին:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
._________________________________________________________________________.
|Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի |
|Հանրապետության 2000թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով` |
|Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող |
|«Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի |
|Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003թ. հոկտեմբերի 3-ի |
|«Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» |
|թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի |
|_________________________________________________________________________|
| ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է |
| ՕՐԵՆՔՈՎ |
._________________________________________________________________________.
._________________________________________________________________________.
| Ներկայացվում է | Ներկայացնում է | Հաշվետվության |
| | |ներկայացման ժամկետը`|
|________________________|___________________________|____________________|
|Ազգային վիճակագրական |երկաթուղային տրանսպորտի |մինչև հաշվետու |
|ծառայություն |գործունեություն իրականացնող|ժամանակաշրջանին |
| |կազմակերպությունները |հաջորդող տարվա մարտի|
| | |30-ը |
._________________________________________________________________________.
._________________________________________________________________________.
| | ՁԵՎ ԹԻՎ |
|Ով է ներկայացնում _________________________________ | 65-ԵՐԿԱԹ |
| (անվանումը) | (տարեկան) |
|Փաստացի գործունեության հիմնական տեսակը ___________ | «Հաստատված է» |
| | Հայաստանի |
|Գտնվելու վայրը ____________________________________ | Հանրապետության |
|____________________________________ I_I_I_I_I_I_I | վիճակագրության |
| (փոստային դասիչ)| պետական խորհրդի |
|Մարզը ____________________ Համայնքը _______________ | 2007 թ. սեպտեմբերի |
| | 14-ի թիվ 15-Ն |
|Պետական ռեգիստրում գրանցման համարը | որոշմամբ |
| I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I|____________________|
|Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը |____________________|
| I_I_I_I_I_I_I_I_I| Չլրացնել |
|Հարկ վճարողի հաշվառման համարը I_I_I_I_I_I_I_I_I|____________________|
| | |
|Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման|ՏԳՏԴ I_I_I_I_I_I |
|(իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի | |
|Հանրապետության արդարադատության նախարարության |Մարզը I_I_I |
|իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության | |
|կողմից տրված գրանցման վկայականից |Համայնքը I_I_I_I |
|_________________________________________________________________________|
|Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական |
|տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն |
|իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է |
|պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով: |
._________________________________________________________________________.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ
Հունվար - _____________ 200___թ.
._________________________________________________________________________.
| Ցուցանիշի մեծությունը | Տողի | Չափի |Ցուցանիշի |
| |համարը| միավորը |մեծությունը|
|____________________________________________|______|_________|___________|
| Ա | Բ | Գ | 1 |
|____________________________________________|______|_________|___________|
|ՈՒղևորների փոխադրումներից ստացված հասույթը | 110 | հազար | |
|(առանց ավելացված արժեքի հարկի) - ընդամենը | | դրամ | |
|____________________________________________|______|_________|___________|
|այդ թվում` ըստ հաղորդակցության տեսակների` | 111 | «-» | |
|ներքաղաքային և մերձքաղաքային | | | |
|____________________________________________|______|_________|___________|
|միջքաղաքային (50 կմ ավելի, երկրի ներսում) | 112 | «-» | |
|____________________________________________|______|_________|___________|
|միջազգային (այլ երկրների միջև) | 113 | «-» | |
|____________________________________________|______|_________|___________|
|որից` ԱՊՀ երկրներ | 113.1| «-» | |
|____________________________________________|______|_________|___________|
|ՈՒղևորների փոխադրումների հետ կապված ծախսերը| 120 | «-» | |
|____________________________________________|______|_________|___________|
|ՈՒղեբեռների փոխադրումներից ստացված հասույթը | 130 | «-» | |
|(առանց ավելացված արժեքի հարկի) - ընդամենը | | | |
|____________________________________________|______|_________|___________|
|Բեռների փոխադրումներից ստացված հասույթը | 140 | «-» | |
|(առանց ավելացված արժեքի հարկի) - ընդամենը | | | |
|____________________________________________|______|_________|___________|
|այդ թվում` ըստ հաղորդակցության տեսակների | 141 | «-» | |
|ներքաղաքային և մերձքաղաքային | | | |
|____________________________________________|______|_________|___________|
|միջքաղաքային (50 կմ և ավելի, երկրի ներսում)| 142 | «-» | |
|____________________________________________|______|_________|___________|
|միջազգային (այլ երկրների միջև) | 143 | «-» | |
|____________________________________________|______|_________|___________|
|որից` ԱՊՀ երկրներ | 143.1| «-» | |
|____________________________________________|______|_________|___________|
|ՈՒղեբեռի և բեռի փոխադրումների հետ կապված | 150 | «-» | |
|ծախսերը | | | |
|____________________________________________|______|_________|___________|
|Օժանդակ և լրացուցիչ երկաթուղային տրանսպորտի| | | |
|գործունեությունից ստացված հասույթը (առանց | 160 | «-» | |
|ավելացված արժեքի հարկի), ընդամենը. | | | |
|____________________________________________|______|_________|___________|
|Փոխադրվել են ուղևորներ - ընդամենը | 170 | հազար | |
| | | ուղևոր | |
|____________________________________________|______|_________|___________|
|այդ թվում` ըստ հաղորդակցության տեսակների | 171 | «-» | |
|ներքաղաքային և մերձքաղաքային | | | |
|____________________________________________|______|_________|___________|
|միջքաղաքային (50 կմ և ավելի, երկրի ներսում)| 172 | «-» |
|____________________________________________|______|_________|___________|
|միջազգային (այլ երկրների միջև) | 173 | «-» | |
|____________________________________________|______|_________|___________|
|որից` ԱՊՀ երկրներ | 173.1| «-» | |
|____________________________________________|______|_________|___________|
|Փոխադրվել են ուղեբեռներ | 180 | հազար | |
| | | տոննա | |
|____________________________________________|______|_________|___________|
|ՈՒղևորաշրջանառությունը - ընդամենը | 190 | հազար | |
| | |ուղևոր -| |
| | | կմ | |
|____________________________________________|______|_________|___________|
|այդ թվում` ըստ հաղորդակցության տեսակների | 191 | «-» | |
|ներքաղաքային և մերձքաղաքային | | | |
|____________________________________________|______|_________|___________|
|միջքաղաքային (50 կմ և ավելի, երկրի ներսում)| 192 | «-» |
|____________________________________________|______|_________|___________|
|միջազգային (այլ երկրների միջև) | 193 | «-» | |
|____________________________________________|______|_________|___________|
|որից` ԱՊՀ երկրներ | 193.1| «-» | |
|____________________________________________|______|_________|___________|
|Փոխադրվել են բեռներ - ընդամենը | 200 | հազար | |
| | | տոննա | |
|____________________________________________|______|_________|___________|
|այդ թվում` ըստ հաղորդակցության տեսակների | 201 | «-» | |
|ներքաղաքային և մերձքաղաքային | | | |
|____________________________________________|______|_________|___________|
|միջքաղաքային (50 կմ և ավելի, երկրի ներսում)| 202 | «-» |
|____________________________________________|______|_________|___________|
|միջազգային (այլ երկրների միջև) | 203 | «-» | |
|____________________________________________|______|_________|___________|
|որից` ԱՊՀ երկրներ | 203.1| «-» | |
|____________________________________________|______|_________|___________|
|Բեռնաշրջանառությունը - ընդամենը | 210 | հազար | |
| | |ուղևոր -| |
| | |կմ | |
|____________________________________________|______|_________|___________|
|այդ թվում` ըստ հաղորդակցության տեսակների | 211 | «-» | |
|ներքաղաքային և մերձքաղաքային | | | |
|____________________________________________|______|_________|___________|
|միջքաղաքային (50 կմ և ավելի, երկրի ներսում)| 212 | «-» |
|____________________________________________|______|_________|___________|
|միջազգային (այլ երկրների միջև) | 213 | «-» | |
|____________________________________________|______|_________|___________|
|որից` ԱՊՀ երկրներ | 213.1| «-» | |
._________________________________________________________________________.
Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը (220)__________ մարդ
Ղեկավար _____________________ _______________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
Լրացնող _____________________ ________________________
(գլխավոր հաշվապահ (Ազգանուն, անուն) (Ստորագրություն, պաշտոն)
կամ այլ լիազորված
անձ)
_____________________ «___»___________200__թ.
(Հեռախոսահամար(ներ)) (լրացման ամսաթիվը)
Էլեկտրոնային փոստ _______________@________________