116.0478.081107
ԳՐԱՆՑՎԱԾ Է 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
                                       «08»         11           2007 Թ.
                                         ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11607384
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
 
26 հոկտեմբերի 2007 թվականի N 478-Ն
 
ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի ԹԻՎ 08-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» ենթակետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «իա» ենթակետի դրույթով.
 
1. Հաստատել փոստային վճարման պետական նշանների` համատեղ հայ-հունական թողարկմանը նվիրված «Աֆրոդիտե, Ք.ա. I դ., Հնագիտական ազգային թանգարան, Աթենք» և «Անահիտ աստվածուհի, Ք.ա. III-IV դ., Սատաղ» նամականիշների նմուշները` համաձայն N 1 և N 2 հավելվածների.
i
2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2007 թվականի հունվարի 22-ի «2007 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը, տպաքանակը և փոստային վճարման պետական նշանի` Բանակի օրվան նվիրված նամականիշով միակողմանի բացիկի նմուշը հաստատելու մասին» թիվ 08-Ն հրամանում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը.
հրամանի N 1 հավելվածի`
1) «9. ՀԱՄԱՏԵՂ ԹՈՂԱՐԿՈՒՄ» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ «9.2» կետով.
 
 
|____|____________________________________________________________________|
| 9.2|Համատեղ հայ-հունական  |2 նամականիշ| IV եռամսյակ|   70,350 |2x 40000 |
|____|____________________________________________________________________|
«:
 
2) ՈՒժը կորցրած ճանաչել «1. ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐ» բաժնի «1.2» կետը:
 
Հավելված 1
 
Հաստատված է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2007 թվականի հոկտեմբերի 26-ի
թիվ 478-Ն որոշմամբ
 
Հավելված 2
 
Հաստատված է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2007 թվականի հոկտեմբերի 26-ի
թիվ 478-Ն որոշմամբ
-----------------------
ԻՐՏԵԿ - նամականիշների նմուշները չեն բերվում