040.0183.170398
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ» 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
 
«17» մարտի 1998 թ.
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
17 մարտի 1998 թվականի թիվ 183
 
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի ԹԻՎ 547 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում  է`
Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի նոյեմբերի 29-ի «Պետական տուրքի հաշվարկման և գանձման կարգի պահպանման նկատմամբ վերահսկողության ուժեղացման միջոցառումների մասին» թիվ 547 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
i
ա) որոշման 1-ին կետի «բ» ենթակետում «տվյալ ամսում» բառերը փոխարինել «տվյալ ժամանակահատվածում» բառերով, իսկ «պետական տուրքի գումարների վերաբերյալ» բառերից հետո լրացնել «համաձայն թիվ 1 հավելվածի» բառերով.
i
բ) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ» և «դ» ենթակետերով.
«գ) Հայաստանի Հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների ենթակայության (բացառությամբ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության) պետական տուրք գանձող մարմիններն իրենց գտնվելու վայրի հարկային տեսչության տարածքային մարմին են ներկայացնում տեղեկություններ` յուրաքանչյուր եռամսյակի արդյունքներով մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 10-ը (եթե սահմանված ժամկետի վերջին օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, այդ օրվան հաջորդող աշխատանքային օրվանից ոչ ուշ) իրենց կողմից տվյալ ժամանակահատվածում պետական տուրքի գանձման օբյեկտ հանդիսացող` կատարված գործողությունների (մատուցված ծառայությունների) տեսակների, քանակի, ինչպես նաև հաշվարկված և համապատասխան բյուջե վճարված պետական տուրքի գումարների վերաբերյալ` համաձայն թիվ 2 հավելվածի.
դ) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը յուրաքանչյուր եռամսյակի արդյունքներով մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը (եթե սահմանված ժամկետի վերջին օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, այդ օրվան հաջորդող աշխատանքային օրվանից ոչ ուշ) Հայաստանի Հանրապետության հարկային տեսչություն է ներկայացնում տեղեկություններ համակարգի պետական տուրք գանձող մարմինների կողմից տվյալ ժամանակահատվածում պետական տուրքի գանձման օբյեկտ հանդիսացող` կատարված գործողությունների (մատուցված ծառայությունների) տեսակների, քանակի, ինչպես նաև հաշվարկված ու համապատասխան բյուջե վճարված պետական տուրքի գումարների վերաբերյալ` համաձայն թիվ 3 հավելվածի».
գ) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«2. Առաջարկել`
ա) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին, Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանին և Հայաստանի Հանրապետության պետական արբիտրաժին Հայաստանի Հանրապետության հարկային տեսչություն ներկայացնել տեղեկություններ` համաձայն թիվ 1 հավելվածի.
բ) դատարաններին իրենց գտնվելու վայրի հարկային տեսչության տարածքային մարմիններ ներկայացնել տեղեկություններ` համաձայն թիվ 2 հավելվածի».
դ) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով.
i
«3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` ապահովել ամիսը երկու անգամ Հայաստանի Հանրապետության հարկային տեսչություն Հայաստանի Հանրապետության պետական բյուջե պետական տուրքի գումարների փոխանցման համապատասխան բանկային հաշիվների և փոխանցված գումարների վերաբերյալ տեղեկությունների տրամադրումը»:
Այդ կապակցությամբ որոշման 3-րդ և 4-րդ կետերը համապատասխանաբար համարել 4-րդ և 5-րդ կետեր:
ե) Ուժը կորցրած ճանաչել որոշման 3-րդ կետի «ա» ենթակետը:
 
i
Հավելված թիվ 1
ՀՀ կառավարության 1997 թվականի
նոյեմբերի 29-ի թիվ 547 որոշման
 
Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր ______________________________
 
_____________________________________________ կողմից
(տեղեկություններ ներկայացնող մարմնի անվանումը)
 
199 թ. _______________ ամսվա ընթացքում գանձված պետական տուրքի մասին*
 
.___________________________________________________________________________.
|Հ/Հ | Կատարված  |  Կատարված գործո- | Գանձված պետական | Գումարների | Ծանո-  |
|ը/կ | գործողու- |  ղությունների,   | տուրքի գումարը  | փոխանցման  | թագ-   |
|    | թյունների,|  մատուցված ծառա- |  (հազ. դրամ)    | բանկային   | րու-   |
|    | մատուցված |  յությունների    |                 | հաշվի հա-  | թյուն  |
|    | ծառայու-  |  քանակը          |                 | մարները    |        |
|    | թյունների |__________________|_________________|            |        |
|    | ընդհանուր |  տվյալ  | տարվա  |տվյալ  | տարվա   |            |        |
|    | անվանումը |  ամսում | սկզբից |ամսում | սկզբից  |            |        |
|____|___________|_________|________|_______|_________|____________|________|
|    |    1      |   2     |   3    |   4   |   5     |      6     |   7    |
|____|___________|_________|________|_______|_________|____________|________|
| 1. |           |         |        |       |         |            |        |
|____|___________|_________|________|_______|_________|____________|________|
| 2. |           |         |        |       |         |            |        |
|____|___________|_________|________|_______|_________|____________|________|
| 3. |           |         |        |       |         |            |        |
|____|___________|_________|________|_______|_________|____________|________|
|    |           |         |        |       |         |            |        |
|____|___________|_________|________|_______|_________|____________|________|
|    |           |         |        |       |         |            |        |
|____|___________|_________|________|_______|_________|____________|________|
|    |Ընդամենը   |         |        |       |         |            |        |
.___________________________________________________________________________.
 
Ղեկավար _______________________
(ստորագրությունը)
 
Կատարող _______________________
(ստորագրությունը)
 
Հեռախոս _______________________
 
____________________
Ներկայացվում է Հայաստանի Հանրապետության հարկային տեսչություն
 
Հավելված թիվ 2
ՀՀ կառավարության 1997 թվականի
նոյեմբերի 29-ի թիվ 547 որոշման
 
Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր ______________________________
 
_____________________________________________ կողմից
(տեղեկություններ ներկայացնող մարմնի անվանումը)
 
199 թ. _______________ -ի դրությամբ գանձված պետական տուրքի մասին*
 
.___________________________________________________________________________.
|Հ/Հ | Կատարված  |  Կատարված գործո- | Գանձված պետական | Գումարների | Ծանո-  |
|ը/կ | գործողու- |  ղությունների,   | տուրքի գումարը  | փոխանցման  | թագ-   |
|    | թյունների,|  մատուցված ծառա- |  (հազ. դրամ)    | բանկային   | րու-   |
|    | մատուցված |  յությունների    |                 | հաշվի հա-  | թյուն  |
|    | ծառայու-  |  քանակը          |                 | մարները    |        |
|    | թյունների |__________________|_________________|            |        |
|    | ընդհանուր |տվյալ եռ-| տարվա  |տվյալ  | տարվա   |            |        |
|    | անվանումը |ամսյակում| սկզբից |եռ-ում | սկզբից  |            |        |
|____|___________|_________|________|_______|_________|____________|________|
|    |    1      |   2     |   3    |   4   |   5     |      6     |   7    |
|____|___________|_________|________|_______|_________|____________|________|
| 1. |           |         |        |       |         |            |        |
|____|___________|_________|________|_______|_________|____________|________|
| 2. |           |         |        |       |         |            |        |
|____|___________|_________|________|_______|_________|____________|________|
| 3. |           |         |        |       |         |            |        |
|____|___________|_________|________|_______|_________|____________|________|
|    |           |         |        |       |         |            |        |
|____|___________|_________|________|_______|_________|____________|________|
|    |           |         |        |       |         |            |        |
|____|___________|_________|________|_______|_________|____________|________|
|    |Ընդամենը   |         |        |       |         |            |        |
.___________________________________________________________________________.
 
Ղեկավար _______________________
(ստորագրությունը)
 
Կատարող _______________________
(ստորագրությունը)
 
Հեռախոս _______________________
 
____________________
Ներկայացվում է տարածքային հարկային տեսչություն
 
Հավելված թիվ 3
ՀՀ կառավարության 1997 թվականի
նոյեմբերի 29-ի թիվ 547 որոշման
 
Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր _______________________________
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից
 
199 թ. _________________ -ի դրությամբ գանձված պետական տուրքի մասին*
 
.___________________________________________________________________________.
|Հ/Հ| Կատար- | Կատարված գործո-  | Տրված    | Գանձված |  Գումար-  |Ծանոթագ-  |
|ը/կ| ված    | ղությունների,    | արտոնու- | պետական |  ների     |րություն  |
|   | գոր-   | մատուցված ծա-    | թյուննե- | տուրքի  |  փոխանց-  |          |
|   | ծողու- | ռայությունների   | րի քանա- | գումարը |  ման      |          |
|   | թյուն- | քանակը           | կը       | (հազար  |  բանկա-   |          |
|   | ների,  |                  |          |  դրամ)  |  յին      |          |
|   | մատուց-|__________________|__________|_________|  հաշվի    |          |
|   | ված    | տվյալ   | տարվա  |տըվ-|տար- |տըվ-|տար-|  համար-   |          |
|   | ծառա-  | եռամսյա-| սկզբից |յալ |վա   |յալ |վա  |  ները     |          |
|   | յութ-  | կում    |        |եռ- |սկզ- |եռ- |սկզ-|           |          |
|   | յուն-  |         |        |ամս-|բից  |ամս-|բից |           |          |
|   | ների   |         |        |յա- |     |յա- |    |           |          |
|   | անվա-  |         |        |կում|     |կում|    |           |          |
|   | նումը  |         |        |    |     |    |    |           |          |
|___|________|_________|________|____|_____|____|____|___________|__________|
|   |   1    |   2     |   3    | 4  |  5  | 6  | 7  |     8     |    9     |
|___|________|_________|________|____|_____|____|____|___________|__________|
|1. |        |         |        |    |     |    |    |           |          |
|___|________|_________|________|____|_____|____|____|___________|__________|
|2. |        |         |        |    |     |    |    |           |          |
|___|________|_________|________|____|_____|____|____|___________|__________|
|3. |        |         |        |    |     |    |    |           |          |
|___|________|_________|________|____|_____|____|____|___________|__________|
|   |        |         |        |    |     |    |    |           |          |
|___|________|_________|________|____|_____|____|____|___________|__________|
|   |        |         |        |    |     |    |    |           |          |
|___|________|_________|________|____|_____|____|____|___________|__________|
|   |Ընդամենը|         |        |    |     |    |    |           |          |
.___________________________________________________________________________.
 
Ղեկավար _______________________
(ստորագրությունը)
 
Կատարող ________________________
(ստորագրությունը)
 
Հեռախոս ________________________
 
___________________
* Ներկայացվում է Հայաստանի Հանրապետության հարկային տեսչություն