050.0216.110809
ԳՐԱՆՑՎԱԾ Է 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
                                       «11»        08            2009 Թ.
                                         ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05009288
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
 
24 հուլիսի 2009 թվականի թիվ 216-Ն
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի ԹԻՎ 199-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը և 45-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 26-ի ««Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում կանխիկ դրամով կատարվող գործառնությունները» կանոնակարգ 9-ը հաստատելու մասին» թիվ 199-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում կանխիկ դրամով կատարվող գործառնությունները» կանոնակարգ 9-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
i
1) Կանոնակարգի 5.5 ենթակետի առաջին պարբերության «ենթահավելվածներ 2-12» բառերը փոխարինել «ենթահավելված 2» բառերով:
2) Կանոնակարգի 6.9 ենթակետի երրորդ պարբերության «20000 դրամ և 50000 դրամ» բառերը փոխարինել «20000 դրամ, 50000 դրամ և 100000 դրամ» բառերով:
i
3) Կանոնակարգի 9.2.1 ենթակետը լրացնել նոր նախադասությամբ` հետևյալ բովանդակությամբ.
«Բանկը CBANet միջբանկային ցանցի միջոցով կարող է ինկասացիոն կազմակերպությանը ներկայացնել էլեկտրոնային կարգագիր:
i
4) Կանոնակարգի 9.2.2 ենթակետը լրացնել նոր նախադասությամբ` հետևյալ բովանդակությամբ.
«Էլեկտրոնային կարգագրի դեպքում օգտագործվում է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության տվյալ համակարգի տիպօրինակը, որում նույնպես պետք է պահպանված լինեն սույն կանոնակարգով սահմանված վավերապայմանները` համաձայն ենթահավելված 14.1-ի:»:
5) Կանոնակարգի 9.2.3 ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«9.2.3. Ինկասացիոն կազմակերպության կողմից կանխիկ դրամը բանկում ստանալու համար դրամարկղին ներկայացվում է տվյալ ավագ ինկասատորի անունով ինկասացիոն կազմակերպության կողմից տրված լիազորագիրը (վստահագիրը), իսկ եթե կարգագիրը ներկայացվում է թղթային տարբերակով, ապա նաև կարգագրի 1 օրինակը, որոնց հիման վրա կանխիկ դրամի ելքը ձևակերպվում է տվյալ բանկում սահմանված դրամարկղային գործառնությունների կարգին համապատասխան:»:
i
6) Կանոնակարգի ենթահավելված 2-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն սույն որոշման հավելված 1-ի (կցվում է):
i
7) Կանոնակարգի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ և 12-րդ ենթահավելվածները հանել:
i
8) Կանոնակարգի ենթահավելված 15-ի «թղթադրամներ» սյունակը լրացնել նոր տողով` հետևյալ բովանդակությամբ.
«100000 դ»:
i
9) Կանոնակարգի ենթահավելված 13-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն սույն որոշման հավելված 2-ի (կցվում է):
i
10) Կանոնակարգը լրացնել նոր ենթահավելված 14.1-ով` համաձայն սույն որոշման հավելված 3-ի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-ԻՆ
 
Հավելված 1
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2009 թվականի հուլիսի 24-ի
թիվ 216-Ն որոշման
 
Ենթահավելված 2
 
Հայաստանի Հանրապետության թղթադրամների վճարունակությունը որոշելու
ցանցի տիպօրինակ
 
.___________________________________________________________.
|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|

Հայաստանի Հանրապետության թղթադրամների վճարունակությունը որոշող
վանդակապատ ցանցերի չափերը
 
._______________________________________________________________.
|Շրջանառության մեջ գտնվող        |Շրջանառությունից հետ կանչված  |
|թղթադրամներ                     |թղթադրամներ                   |
|________________________________|______________________________|
|Անվանական արժեքը    |Չափերը (մմ)|Անվանական արժեքը  |Չափերը (մմ)|
|____________________|___________|__________________|___________|
|500 դրամ (1999թ.)   |129 x 72   |10 դրամ (1993թ.)  |125 x 62   |

|1000 դրամ (1999թ.)  |136 x 72   |25 դրամ (1993թ.)  |125 x 62   |

|1000 դրամ (2001թ.)  |136 x 72   |50 դրամ (1993թ.)  |125 x 62   |

|5000 դրամ (1999թ.)  |143 x 72   |50 դրամ (1998թ.)  |122 x 65   |

|5000 դրամ (2003թ.)  |143 x 72   |100 դրամ (1993թ.) |135 x 65   |

|10000 դրամ (2003թ.) |150 X 72   |100 դրամ (1998թ.) |122 x 65   |

|10000 դրամ (2006թ.) |150 X 72   |200 դրամ (1993թ.) |135 x 65   |

|10000 դրամ (2008թ.) |150 X 72   |500 դրամ (1993թ.) |135 x 65   |

|20000 դրամ (1999 թ.)|151 x 72   |1000 դրամ (1994թ.)|145 x 68   |

|20000 դրամ (2007թ.) |155 x 72   |5000 դրամ (1995թ.)|145 x 71   |

|50000 դրամ (2001թ.) |160 x 79   |                  |           |

|50000 դրամ (2007 թ.)|160 x 79   |                  |           |

|100000 դրամ (2009թ.)|160 x 72   |                  |           |

Հավելված 2
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2009 թվականի հուլիսի 24-ի
թիվ 216-Ն որոշման
 
Ենթահավելված 13
 
Հայաստանի Հանրապետության թղթադրամների արմատների փաթեթաթղթերի,
կապոցների վրադիրների գույները և արմատների փաթեթաթղթերի չափերը
 
._______________________________________________________________.
|Դրամանիշերը|Վրադիրի և     |Լայնութ-|Երկարութ-|Մեկ գծի   |Գծերի |
|ըստ        |փաթեթաթղթի    |յունը   |յունը    |լայնութ-  |քանակը|
|անվանական  |գույները      |(մմ)    |(մմ)     |յունը (մմ)|(հատ) |
|արժեքների  |              |        |         |          |      |
|___________|______________|________|_________|__________|______|
|    10 դ   |դարչնագույն   |  45    |  220    |    4     |  1   |
|    25 դ   |կարմիր        |  45    |  220    |    4     |  1   |
|    50 դ   |կապույտ       |  45    |  230    |    4     |  1   |
|   100 դ   |դարչնագույն   |  45    |  230    |    4     |  2   |
|   200 դ   |կարմիր        |  45    |  240    |    4     |  2   |
|   500 դ   |կանաչ         |  45    |  240    |    4     |  2   |
|  1000 դ   |դարչնագույն   |  50    |  260    |    4     |  3   |
|  5000 դ   |սև            |  50    |  260    |    4     |  1   |
| 10000 դ   |կապույտ       |  57    |  290    |    10    |  2   |
| 20000 դ   |նարնջագույն   |  55    |  260    |    10    |  1   |
| 50000 դ   |մանուշակագույն|  57    |  290    |    10    |  1   |
|100000 դ   |կանաչ         |  57    |  260    |    10    |  1   |
._______________________________________________________________.
 
Հայաստանի Հանրապետության թղթադրամների կապոցների վրադիրների չափերը
 
._______________________________________________________________.
|Շրջանառության մեջ գտնվող        |Շրջանառությունից հետ կանչված  |
|թղթադրամներ                     |թղթադրամներ                   |
|________________________________|______________________________|
|Անվանական արժեքը    |Չափերը (մմ)|Անվանական արժեքը  |Չափերը (մմ)|
|____________________|___________|__________________|___________|
|500 դրամ (1999թ.)   |129 x 72   |10 դրամ (1993թ.)  |125 x 62   |
|____________________|___________|__________________|___________|
|1000 դրամ (1999թ.)  |136 x 72   |25 դրամ (1993թ.)  |125 x 62   |
|____________________|___________|__________________|___________|
|1000 դրամ (2001թ.)  |136 x 72   |50 դրամ (1993թ.)  |125 x 62   |
|____________________|___________|__________________|___________|
|5000 դրամ (1999թ.)  |143 x 72   |50 դրամ (1998թ.)  |122 x 65   |
|____________________|___________|__________________|___________|
|5000 դրամ (2003թ.)  |143 x 72   |100 դրամ (1993թ.) |135 x 65   |
|____________________|___________|__________________|___________|
|10000 դրամ (2003թ.) |150 X 72   |100 դրամ (1998թ.) |122 x 65   |
|____________________|___________|__________________|___________|
|10000 դրամ (2006թ.) |150 X 72   |200 դրամ (1993թ.) |135 x 65   |
|____________________|___________|__________________|___________|
|10000 դրամ (2008թ.) |150 X 72   |500 դրամ (1993թ.) |135 x 65   |
|____________________|___________|__________________|___________|
|20000 դրամ (1999 թ.)|151 x 72   |1000 դրամ (1994թ.)|145 x 68   |
|____________________|___________|__________________|___________|
|20000 դրամ (2007թ.) |155 x 72   |5000 դրամ (1995թ.)|145 x 71   |
|____________________|___________|__________________|___________|
|50000 դրամ (2001թ.) |160 x 79   |                  |           |
|____________________|___________|__________________|___________|
|50000 դրամ (2007 թ.)|160 x 79   |                  |           |
|____________________|___________|__________________|___________|
|100000 դրամ (2009թ.)|160 x 72   |                  |           |
._______________________________________________________________.
 
Հավելված 3
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2009 թվականի հուլիսի 24-ի
թիվ 216-Ն որոշման
 
Ենթահավելված 14.1
 
_______________________________________________________________
(կանխիկ դրամի փոխադրումը հանձնարարող կազմակերպության անվանումը)
 
Կազմման ամսաթիվ __- ________________ 20__թ.
Արժեքների փոխադրման ամսաթիվ ___ ________________ 20__թ.
 
Արժեքների փոխադրման
ԿԱՐԳԱԳԻՐ N ____ (հերթական համարը, տարվա սկզբից աճողական կարգով)
 
Տրվում է ___________________________ ը ____________________________ ից
(ինկասացիոն կազմակերպության անվանումը) (արժեքներն առաքողի անվանումը)
 
դեպի _____________________________________________________________________
(արժեքները ստացողի անվանումը) (փոխադրվող արժեքի տեսակը և գումարը`
թվերով և տառերով)
 
փոխադրելու համար:
 
Այդ թվում`
________________________________________
(թղթադրամներն ըստ անվանական արժեքների)
 
________________________________________
(մետաղադրամներն ըստ անվանական արժեքների)