(ուժը կորցրել է 01.01.11թ 07.07.10 թիվ 24-Ն որոշում)
i
603.0018.191009
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«19» 10 2009 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60309348
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
2 հոկտեմբերի 2009 թվականի թիվ 18-Ն
«ՀԵՌԱԳՐԱԿԱՆ ԿԱՊԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 31-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ԹԻՎ 31-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Հեռագրական կապի տեխնիկական միջոցների մասին» Ձև թիվ 31-ԿԱՊ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը` համաձայն թիվ 1 հավելվածի:
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի նոյեմբերի 7-ի «Ձև թիվ 31-ԿԱՊ (տարեկան) «Հեռագրային կապի կապուղիների և կոմուտացիոն հանգույցների մասին» պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 31-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2010 թվականի հունվարի 1-ից:
ՀԱՎԵԼՎԱԾ 1
Հաստատված է
ՀՀ վիճակագրության
պետական խորհրդի
2009 թվականի հոկտեմբերի 2-ի
թիվ 18-Ն որոշմամբ
ՀՐԱՀԱՆԳ «ՀԵՌԱԳՐԱԿԱՆ ԿԱՊԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 31-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «ՀԵՌԱԳՐԱԿԱՆ ԿԱՊԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 31-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում են հեռագրական կապի ծառայություններ մատուցող իրավաբանական անձինք ու անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունը լրացվում է տվյալ տարվա համար:
4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
5. Հաշվետվության 110 տողի առաջին սյունակում լրացվում է «խտացման» սարքավորումներով առաջացած բոլոր տեսակի հեռագրական կապուղիների քանակը (բացառությամբ ներքաղաքայինների), այդ թվում` նաև պահեստայինները, 2-րդ և 3-րդ սյունակներում առանձնացնելով` մայրուղային կապուղիների փաստացի քանակը, որոնք հանգույցով միացված են հակառակ կողմին, և միջքաղաքային կապուղիների փաստացի քանակը:
Մայրուղային կապուղիներ են համարվում այն կապուղիները, որոնք ապահովում են հեռագրական կապը Հայաստանի Հանրապետության և այլ երկրների միջև, իսկ միջքաղաքային` այն կապուղիները, որոնք ապահովում են հեռագրական կապը տարածաշրջանների կենտրոնների և Երևանի միջև:
110 տողում չեն ներառվում կապի կազմակերպությունների կողմից մշտական կամ ժամանակավոր շահագործատեխնիկական սպասարկման համար ընդունված այլ կազմակերպությունների կապուղիները:
6. 110.1 տողում լրացվում է այլ կազմակերպություններին վարձակալությամբ տրված հեռագրական կապուղիների քանակը:
Կապուղիների հաշվառում կատարում են միայն այն կազմակերպությունները, որոնք հանդիսանում են վարձակալված կապուղիների համար տրանսպորտի և կապի նախարարության վերջնամասային կետեր, այսինքն իրականացնում են մալուխային զույգերով կապուղու հաղորդում սպառողի կապի հանգույցին:
Այն կազմակերպությունները, որոնցով տարանցիկ անցնում են վարձակալված կապուղիները, այդպիսի կապուղիների հաշվառում 110.1 տողում չեն կատարում:
7. 120.1 տողում հաշվի են առնվում հաղորդումների կոմուտացիոն կենտրոնների միջև միջկենտրոնային կապերը, հաղորդումների կոմուտացիոն կենտրոնների և վերջնամասային կետերի միջև կապերը:
120 և 120.1 տողերում չեն ներառվում հեռագրատների և կապի հանգույցների աշխատատեղերը, ինչպես նաև այլ ծառայողական աշխատատեղերը, որոնք տեղակայված են հաղորդումների կոմուտացիոն կենտրոններում և կապուղիների կոմուտացիոն կայաններում:
8. 130 և 140 տողերում համապատասխանաբար արտացոլվում է մոնտաժված և օգտագործված կապուղիների ունակությունը:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
._____________________________________________________________________.
|Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի |
|Հանրապետության 2000 թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված |
|կարգով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի |
|կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» |
|և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. |
|հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը |
|հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի |
|_____________________________________________________________________|
| ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ |
| Է ՕՐԵՆՔՈՎ |
|_____________________________________________________________________|
| Ներկայացվում է | Ներկայացնում են | Հաշվետվության |
| | |ներկայացման ժամկետը`|
|______________________|_________________________|____________________|
|Ազգային վիճակագրական |Հեռագրական կապի |մինչև հաշվետու |
|ծառայություն |ծառայություններ մատուցող |տարվան հաջորդող |
| |իրավաբանական անձինք և |տարվա փետրվարի 20-ը |
| |անհատ ձեռնարկատերերը | |
._____________________________________________________________________.
._____________________________________________________________________.
|Ով է ներկայացնում _____________________________ | ՁԵՎ ԹԻՎ |
| (անվանումը) | 31-ԿԱՊ |
| | (տարեկան) |
|Փաստացի գործունեության հիմնական տեսակը ________ | |
| | «Հաստատված է» |
|_______________________________________________ | Հայաստանի |
| | Հանրապետության |
|Գտնվելու վայրը ________________________________ | վիճակագրության |
| | պետական խորհրդի |
|_________________________________ .___________. | 2009 թ. |
| (փոստային դասիչ)| հոկտեմբերի 2-ի |
|Մարզը______________ Համայնքը __________________ | թիվ 18-Ն որոշմամբ|
| | |
|Պետական ռեգիստրում ._____________________. | |
|գրանցման համարը | |
|Նույնականացման ._______________. | |
|(իդենտիֆիկացիոն) ծածկագիրը |____________________|
|Հարկ վճարողի հաշվառման համարը ._______________. |____________________|
| | Չլրացնել \|/ |
|Պետական ռեգիստրում գրանցման համարը և |____________________|
|նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը |ՏԳՏԴ ._________. |
|լրացվում են Հայաստանի Հանրապետության | |
|արդարադատության նախարարության իրավաբանական |Մարզը .___. |
|անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից | |
|տրված գրանցման վկայականից |Համայնքը ._____. |
|_____________________________________________________________________|
|Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական |
|տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն |
|իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է |
|պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով: |
._____________________________________________________________________.
ՀԵՌԱԳՐԱԿԱՆ ԿԱՊԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ
20__թ. համար
._________________________________________________________.
|Ցուցանիշի անվանումը |Տողի |Ընդա-| այդ թվում` |
| |համարը|մենը |_______________|
| | | |մայրու-|միջքա- |
| | | |ղային |ղաքային|
|____________________________|______|_____|_______|_______|
| Ա | Բ | 1 | 2 | 3 |
|____________________________|______|_____|_______|_______|
|Բոլոր տեսակի հեռագրական | 110 | | | |
|կապուղիների քանակը, միավոր | | | | |
|____________________________|______|_____|_______|_______|
|որից` վարձակալությամբ տրված | 110.1| | | |
|____________________________|______|_____|_______|_______|
|Հեռագրական կապերի քանակը, | 120 | | | |
|ընդամենը | | | | |
|____________________________|______|_____|_______|_______|
|որից` | 120.1| | | |
|հաղորդակցությունների | | | | |
|կոմուտացիայի համակարգով (ՀԿ)| | | | |
|____________________________|______|_____|_______|_______|
|Կապուղիների մոնտաժված | 130 | | | |
|ունակությունը, միացման կետեր| | | | |
|____________________________|______|_____|_______|_______|
|Կապուղիների օգտագործված | 140 | | | |
|ունակությունը, համարներ | | | | |
._________________________________________________________.
Ղեկավար ______________________ _________________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
Լրացնող ______________________ _________________________
(գլխավոր հաշվապահ (Ազգանուն, անուն) (Ստորագրություն, պաշտոն)
կամ այլ լիազորված
անձ)
____________________ «___»_________________ 20__թ.
(Հեռախոսահամար(ներ)) (լրացման ամսաթիվը)
Էլեկտրոնային փոստ _______________________@______________________