Սեղմել Esc փակելու համար:
«ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՈՐԱԿԻ ՄԱՍ ...

01.01.2011 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.2010  -ից մինչեւ   01.01.2011  -ը:
 

(ուժը կորցրել է 01.01.11թ 07.07.10 թիվ 26-Ն որոշում)

i

603.0023.191009

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «19»        10            2009 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60309353

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 հոկտեմբերի 2009 թվականի թիվ 23-Ն

 

«ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՈՐԱԿԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 42-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի ԹԻՎ 19-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՍՆԱԿԻ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Հեռախոսային կապի միջոցների և աշխատանքի որակի մասին» Ձև թիվ 42-ԿԱՊ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը` համաձայն թիվ 1 հավելվածի:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2005 թվականի հոկտեմբերի 28-ի «Հեռախոսային կապի միջոցների և աշխատանքի որակի մասին» Ձև թիվ 42-ԿԱՊ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 19-Ն որոշման 1-ին կետը և այդ կետով հաստատված հավելվածը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2010 թվականի հունվարի 1-ից:

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1

Հաստատված է

ՀՀ վիճակագրության

պետական խորհրդի

2009 թվականի հոկտեմբերի 2-ի

թիվ 23-Ն որոշմամբ

 

ՀՐԱՀԱՆԳ «ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՈՐԱԿԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 42-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը սահմանում է «ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՈՐԱԿԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 42-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:

2. Հաշվետվությունը ներկայացնում են կապի ծառայություններ մատուցող իրավաբանական անձինք ու անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են հաշվետու տարվա համար:

4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

5. Հաշվետվությունը կազմված է 5 բաժնից. Կայանները, ենթակայանները և դրանց ունակությունը (բաժին 1), Ապարատների և բաժանորդների քանակը (բաժին 2), Գծային տնտեսությունը տարվա վերջի դրությամբ (բաժին 3), Բնակարաններում հեռախոս տեղադրելու գործընթացը (բաժին 4), Կապի աշխատանքի որակը (բաժին 5):

6. Բոլոր ցուցանիշները քաղաքային և գյուղական բնակավայրերի բաշխվում են համաձայն «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված քաղաքային և գյուղական բնակավայրերի:

7. 1-ին բաժինը լրացնելու համար հիմք են հանդիսանում կայանների սարքավորումների անձնագրերի տվյալները:

8. 110 տողում` «Հեռախոսային կայանների քանակը» լրացվում է քաղաքային և գյուղական բնակավայրերում տեղադրված ավտոմատ հեռախոսային կայանների քանակը, որոնք նախատեսված են ընդհանուր օգտագործման համար:

9. «110 տողից հեռախոսային կայանների և ենթակայանների ընդհանուր ունակությունը - մոնտաժված» (տող 110.2) և «110 տողից հեռախոսային կայանների և ենթակայանների ընդհանուր ունակությունը-զբաղված» (տող 110.3) ցուցանիշներում ներառվում են տեղակայված բոլոր բաժանորդային և հատուկ կոմպլեկտները, սարքավորումները, որոնք օգտագործվում են տաքսաֆոնների միացման համար, գերատեսչական կայանների ելքային և մուտքային միացնող գծերն ու գերատեսչական, տեղեկատվական-ինֆորմացիոն, պատվերային ծառայություններին մշտական օգտագործման տրամադրված գծերը:

Մոնտաժված և զբաղված ունակությունների մեջ հաշվի են առնվում նաև բոլոր ստուգիչ համարները, ինքնապատասխանիչների համարները, այն համարները, որոնք օգտագործվում են ծառայողական նպատակներով սրահներում, գծային-մալուխային ծառայություններում և այլն, աբոնենտային կոմպլեկտներում ներառված վերանորոգման ծառայության գծերը:

Զբաղված ունակության մեջ ներառվում են ամրագրված հեռախոսային բաժանորդային համարները, որոնց համար գանձվում են բաժանորդային վճարներ:

10. 120 տողում լրացվում է այլ իրավաբանական անձանց տրամադրված հեռախոսահամարների քանակը, որոնք ունեն ելք դեպի ընդհանուր օգտագործման հեռախոսային ցանց:

11. 130 տողում լրացվում է բջջային կապի կայանների քանակը, իսկ 130.1 և 130.2 տողերում` համապատասխանաբար վերը նշված կայանների մոնտաժված և զբաղված ունակությունը:

12. 2-րդ բաժնի 210 տողում` «Հիմնական հեռախոսային ապարատների քանակը (առանց քարտֆոնների)» արտացոլվում է հեռախոսային բաժանորդների քանակը:

13. 220 տողում լրացվում է քարտֆոնների քանակը` առանձնացնելով դրանք ունիվերսալների (տող 220.1) և տեղականների: ՈՒնիվերսալ են համարվում այն քարտֆոնները, որոնց միջոցով իրականացվում են ինչպես միջքաղաքային, այնպես էլ տեղական հեռախոսային խոսակցությունները: 230 տողում արտացոլվում է բջջային հեռախոսակապի բաժանորդների քանակը, իսկ 230.1 տողում` ակտիվ բաժանորդների քանակը: Ակտիվ համարվում է այն բաժանորդը, որը հաշվետու տարվան նախորդող ամսվա ընթացքում ընդունել կամ ուղարկել է գոնե մեկ զանգ:

14. 260 տողում արտացոլվում է հիմնական հեռախոսակապից օգտվող բաժանորդների քանակը, որոնց մատուցվում են ինտերնետ հասանելիության ծառայություններ տվյալ օպերատորի կողմից:

15. 270 տողում արտացոլվում է բջջային հեռախոսակապից օգտվող բաժանորդների քանակը, որոնց մատուցվում են ինտերնետ հասանելիության ծառայություններ տվյալ օպերատորի կողմից:

16. Հաշվետվության 510 տողը բնութագրում է հեռախոսային գծերի խափանումների վերաբերյալ հայտերի քանակը: 520 տողում արտացոլվում են հայտնաբերված խափանումները, որոնց հետևանքով խախտվել է հեռախոսակապը (հեռախոսը չի աշխատել), իսկ 520.1 տողում` այն խափանումները, որոնք վերացվել են 1 օրվա ընթացքում:

 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

._____________________________________________________________________.

|Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի    |

|Հանրապետության 2000 թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված    |

|կարգով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի      |

|կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի»  |

|և  Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ.   |

|հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը      |

|հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի                  |

|_____________________________________________________________________|

| ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է |

|                            ՕՐԵՆՔՈՎ                                  |

|_____________________________________________________________________|

|     Ներկայացվում է   |     Ներկայացնում են     |   Հաշվետվության    |

|                      |                         |ներկայացման ժամկետը`|

|______________________|_________________________|____________________|

|Ազգային վիճակագրական  |Կապի ծառայություններ     |մինչև  հաշվետու     |

|ծառայություն          |մատուցող իրավաբանական    |տարվան հաջորդող     |

|                      |անձինք և  անհատ          |տարվա փետրվարի 20-ը |

|                      |ձեռնարկատերերը           |                    |

._____________________________________________________________________.

._____________________________________________________________________.

|Ով է ներկայացնում _____________________________ |      ՁԵՎ ԹԻՎ       |

|                         (անվանումը)            |      42-ԿԱՊ        |

|                                                |     (տարեկան)      |

|Փաստացի գործունեության հիմնական տեսակը          |                    |

|                                                |   «Հաստատված է»    |

|_____________________________________           |   Հայաստանի        |

|_______________________________________________ |   Հանրապետության   |

|                                                |   վիճակագրության   |

|Գտնվելու վայրը ________________________________ |   պետական խորհրդի  |

|                                                |   2009 թ.          |

|_____________________________      ._______.    |   հոկտեմբերի 2-ի   |

|                                (փոստային դասիչ)|   թիվ 23-Ն որոշմամբ|

|Մարզը______________ Համայնքը __________________ |                    |

|                                                |                    |

|Պետական ռեգիստրում      ._____________________. |                    |

|գրանցման համարը                                 |                    |

|Նույնականացման                ._______________. |                    |

|(իդենտիֆիկացիոն) ծածկագիրը                      |____________________|

|Հարկ վճարողի հաշվառման համարը ._______________. |____________________|

|                                                |     Չլրացնել   \|/ |

|Պետական ռեգիստրում գրանցման համարը և            |____________________|

|նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը       |ՏԳՏԴ   ._________.  |

|լրացվում են Հայաստանի Հանրապետության            |                    |

|արդարադատության նախարարության իրավաբանական      |Մարզը        .___.  |

|անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից   |                    |

|տրված գրանցման վկայականից                       |Համայնքը   ._____.  |

|_____________________________________________________________________|

|Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական     |

|տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև  պետական վիճակագրություն   |

|իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է              |

|պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:                        |

._____________________________________________________________________.

 

ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՈՐԱԿԻ ՄԱՍԻՆ

20__թ. համար

 

1. Կայանները, ենթակայանները և դրանց ունակությունը

 

.______________________________________________________________.

|                            |Տողի   |Չափի   |Ընդա-|այդ թվում` |

|                            |համարը |միավորը|մենը |___________|

|                            |       |       |     |քաղա-|գյու-|

|                            |       |       |     |քային|ղական|

|____________________________|_______|_______|_____|_____|_____|

|           Ա                |   Բ   |   Գ   |  1  |  2  | 3   |

|____________________________|_______|_______|_____|_____|_____|

|Հեռախոսային կայանների քանակը|    110|  հատ  |     |     |     |

|____________________________|_______|_______|_____|_____|_____|

|110 տողից` էլեկտրոնային     |  110.1|  -»-  |     |     |     |

|____________________________|_______|_______|_____|_____|_____|

|110 տողից` հեռախոսային      |  110.2|  համար|     |     |     |

|կայանների և  ենթակայանների  |       |       |     |     |     |

|ընդհանուր ունակությունը     |       |       |     |     |     |

|մոնտաժված                   |       |       |     |     |     |

|____________________________|_______|_______|_____|_____|_____|

|զբաղված                     |  110.3|  -»-  |     |     |     |

|____________________________|_______|_______|_____|_____|_____|

|110.2 տողից` էլեկտրոնային   |110.2.1|  -»-  |     |     |     |

|հեռախոսային կայանների       |       |       |     |     |     |

|ունակությունը               |       |       |     |     |     |

|____________________________|_______|_______|_____|_____|_____|

|110.3 տողից` էլեկտրոնային   |110.3.1|  -»-  |     |     |     |

|հեռախոսային կայանների       |       |       |     |     |     |

|ունակությունը               |       |       |     |     |     |

|____________________________|_______|_______|_____|_____|_____|

|110.2 տողից` ավտոմատ        |110.2.2|  -»-  |     |     |     |

|միջքաղաքային հեռախոսային    |       |       |     |     |     |

|ցանց ելք ունեցող միջազգային |       |       |     |     |     |

|____________________________|_______|_______|_____|_____|_____|

|միջքաղաքային                |110.2.3|  -»-  |     |     |     |

|____________________________|_______|_______|_____|_____|_____|

|110.2.2 և  110.2.3 տողերից  |  110.4|  -»-  |     |     |     |

|սարքավորված համարի ավտոմատ  |       |       |     |     |     |

|որոշման սարքավորումներով    |       |       |     |     |     |

|____________________________|_______|_______|_____|_____|_____|

|Այլ իրավաբանական անձանց     |    120|  հատ  |     |     |     |

|տրամադրված հեռախոսահամարների|       |       |     |     |     |

|քանակը, որոնք ունեն ելք դեպի|       |       |     |     |     |

|ընդհանուր օգտագործման       |       |       |     |     |     |

|հեռախոսային ցանց            |       |       |     |     |     |

|____________________________|_______|_______|_____|_____|_____|

|Բջջային կապի կայանների      |    130|  հատ  |     |     |     |

|քանակը                      |       |       |     |     |     |

|____________________________|_______|_______|_____|_____|_____|

|Բջջային կապի կայանների      |  130.1| համար |     |     |     |

|ունակությունը մոնտաժված     |       |       |     |     |     |

|____________________________|_______|_______|_____|_____|_____|

|զբաղված                     |  130.2|  -»-  |     |     |     |

.______________________________________________________________.

 

2. Ապարատների և բաժանորդների քանակը

 

.________________________________________________________________.

|Ցուցանիշի անվանումը            |Տողի  |Չափի   |Ընդա-|այդ թվում` |

|                               |համարը|միավորը|մենը |___________|

|                               |      |       |     |քաղա-|գյու-|

|                               |      |       |     |քային|ղական|

|_______________________________|______|_______|_____|_____|_____|

|           Ա                   |  Բ   |   Գ   |  1  |  2  | 3   |

|_______________________________|______|_______|_____|_____|_____|

|Հիմնական հեռախոսային ապարատների|   210|  հատ  |     |     |     |

|քանակը (առանց քարտֆոնների)     |      |       |     |     |     |

|_______________________________|______|_______|_____|_____|_____|

|դրանից` բնակարանային           | 210.1|  -»-  |     |     |     |

|_______________________________|______|_______|_____|_____|_____|

|Քարտֆոնների քանակը             |   220|  -»-  |     |     |     |

|_______________________________|______|_______|_____|_____|_____|

|դրանից` ունիվերսալ             | 220.1|  -»-  |     |     |     |

|_______________________________|______|_______|_____|_____|_____|

|220 տողից` հափշտակված և        | 220.2|  -»-  |     |     |     |

|ջարդված քարտֆոնների քանակը     |      |       |     |     |     |

|_______________________________|______|_______|_____|_____|_____|

|Բջջային հեռախոսակապի           |   230|  -»-  |     |     |     |

|բաժանորդների քանակը            |      |       |     |     |     |

|_______________________________|______|_______|_____|_____|_____|

|որից` ակտիվ                    | 230.1|  -»-  |     |     |     |

|_______________________________|______|_______|_____|_____|_____|

|Ռադիոալիքային (փեյջինգային)    |   240|  -»-  |     |     |     |

|կապի բաժանորդների քանակը       |      |       |     |     |     |

|_______________________________|______|_______|_____|_____|_____|

|Շառավղային գործողության կապի   |   250|  -»-  |     |     |     |

|բաժանորդների քանակը            |      |       |     |     |     |

|_______________________________|______|_______|_____|_____|_____|

|Ինտերնետ հասանելիության        |   260|  -»-  |     |     |     |

|ծառայության բաժանորդների քանակը|      |       |     |     |     |

|հիմնական հեռախոսակապով         |      |       |     |     |     |

|_______________________________|______|_______|_____|_____|_____|

|Ինտերնետ հասանելիության        |   270|  -»-  |     |     |     |

|ծառայության բաժանորդների քանակը|      |       |     |     |     |

|բջջային հեռախոսակապով          |      |       |     |     |     |

.________________________________________________________________.

 

3. Գծային տնտեսությունը տարվա վերջի դրությամբ

 

.____________________________________________________________.

|Ցուցանիշի անվանումը       |Տողի  |Չափի    |Ընդա-|այդ թվում` |

|                          |համարը|միավորը |մենը |___________|

|                          |      |        |     |քաղա-|գյու-|

|                          |      |        |     |քային|ղական|

|__________________________|______|________|_____|_____|_____|

|           Ա              |   Բ  |   Գ    |  1  |  2  | 3   |

|__________________________|______|________|_____|_____|_____|

|Օդային գծերի երկարությունը|   310|  կմ    |     |     |     |

|__________________________|______|________|_____|_____|_____|

|Խողովակաշարի երկարությունը|   320|կանալ-կմ|     |     |     |

|__________________________|______|________|_____|_____|_____|

|Կապի բարձր հաճախականության|   330|կանալ-  |     |     |     |

|կապուղիների քանակը        |      |վերջ    |     |     |     |

|__________________________|______|________|_____|_____|_____|

|դրանից` թվային կապուղիների| 330.1|  -»-   |     |     |     |

|(կանալներ) քանակը         |      |        |     |     |     |

|__________________________|______|________|_____|_____|_____|

|Մալուխների ընդհանուր      |   340|  կմ    |     |     |     |

|երկարությունը             |      |        |     |     |     |

|__________________________|______|________|_____|_____|_____|

|դրանից` օպտիկամանրաթելային| 340.1|  -»-   |     |     |     |

.____________________________________________________________.

 

4. Բնակարաններում հեռախոս տեղադրելու գործընթացը

 

.______________________________________________________________.

|Ցուցանիշի անվանումը          |Տողի  |Չափի   |Ընդա-|այդ թվում` |

|                             |համարը|միավորը|մենը |___________|

|                             |      |       |     |քաղա-|գյու-|

|                             |      |       |     |քային|ղական|

|_____________________________|______|_______|_____|_____|_____|

|           Ա                 |   Բ  |   Գ   |  1  |  2  | 3   |

|_____________________________|______|_______|_____|_____|_____|

|Բնակարաններում հեռախոս       |   410|  հատ  |     |     |     |

|տեղադրելու համար տրված       |      |       |     |     |     |

|չբավարարված դիմումների քանակը|      |       |     |     |     |

|_____________________________|______|_______|_____|_____|_____|

|Տեղադրված հեռախոսային գծերի  |   420|  -»-  |     |     |     |

|քանակը տարվա վերջի դրությամբ |      |       |     |     |     |

.______________________________________________________________.

 

5. Կապի աշխատանքի որակը

 

.______________________________________________________________.

|Ցուցանիշի անվանումը          |Տողի  |Չափի   |Ընդա-|այդ թվում` |

|                             |համարը|միավորը|մենը |___________|

|                             |      |       |     |քաղա-|գյու-|

|                             |      |       |     |քային|ղական|

|_____________________________|______|_______|_____|_____|_____|

|           Ա                 |   Բ  |   Գ   |  1  |  2  | 3   |

|_____________________________|______|_______|_____|_____|_____|

|Ընդունվել են հայտեր          |   510|  հատ  |     |     |     |

|հեռախոսային գծերի            |      |       |     |     |     |

|խափանումների վերաբերյալ      |      |       |     |     |     |

|_____________________________|______|_______|_____|_____|_____|

|Հայտնաբերվել են հեռախոսագծերի|   520|  -»-  |     |     |     |

|խափանումներ                  |      |       |     |     |     |

|_____________________________|______|_______|_____|_____|_____|

|դրանից` վերացվել են մեկ օրվա | 520.1|  -»-  |     |     |     |

|ընթացքում                    |      |       |     |     |     |

.______________________________________________________________.

 

    Ղեկավար            ______________________  _________________________

                          (Ազգանուն, անուն)         (Ստորագրություն)

 

    Լրացնող            ______________________  _________________________

    (գլխավոր հաշվապահ     (Ազգանուն, անուն)     (Ստորագրություն, պաշտոն)

կամ այլ լիազորված

անձ)

 

    ____________________           «___»__________________20___թ.

    (Հեռախոսահամար(ներ))               (լրացման ամսաթիվը)

 

Էլեկտրոնային փոստ _______________________@______________________

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
02.10.2009
N 23-Ն
Որոշում