050.0129.230610
ԳՐԱՆՑՎԱԾ Է 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
                                       «23»        06            2010 Թ.
                                         ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05010233
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
 
8 հունիսի 2010 թվականի թիվ 129-Ն
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի ԹԻՎ 199-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածը, 46-րդ հոդվածի 1-ին կետը, «Ինկասացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 26-ի ««Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում կանխիկ դրամով կատարվող գործառնությունները» կանոնակարգ 9-ը հաստատելու մասին» թիվ 199-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում կանխիկ դրամով կատարվող գործառնությունները» կանոնակարգ 9-ում (այսուհետ` Կանոնակարգ 9) կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.
i
1) Կանոնակարգ 9-ի 9.2.3-րդ կետում «ինկասացիոն կազմակերպության կողմից տրված լիազորագիրը (վստահագիրը)» բառերը փոխարինել «ինկասացիոն կազմակերպության կողմից տրված լիազորագիրը (ենթահավելված 17)» բառերով:
i
2) Կանոնակարգ 9-ը լրացնել նոր ենթահավելված 17-ով` համաձայն հավելվածի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-ԻՆ
 
Հավելված
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2010 թվականի հունիսի 8-ի
թիվ 129-Ն որոշման
Ենթահավելված 17
 
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 26-ի թիվ 199-Ն որոշման
._______________________________________________
|  .......................................    |
|  (ինկասացիոն կազմակերպության անվանումը)     |
|                                             |
|          ԼԻԱԶՈՐԱԳԻՐ ԹԻՎ .............       |
|  Կտրոնի թիվ ........................        |
|                                             |
|  Բրիգադի ավագ ինկասատոր ..............ը     |
|                                             |
|  լիազորվում է ստանալու ................     |
|                                             |
|  ....................................ից     |
|  (արժեքներն ուղարկող բանկի անվանումը)       |
|                                             |
|  և  հանձնելու .........................     |
|                                             |
|  ......................................     |
|  (արժեքները ստացող բանկի անվանումը)         |
|  ......................................     |
|  (փոխադրվող արժեքների անվանումը)            |
|  ......................................     |
|      (գումարը թվերով)                       |
|                                             |
|  (....................................)     |
|        (գումարը բառերով)                    |
|                                             |
|  Լիազորագիրն                                |
|  ուժի մեջ է մինչև`  ..թ. ..-ի «..» ներառյալ |
|                                             |
|  գործադիր մարմին (լիազոր անձ)`              |
|  .....................................      |
|  (անուն, ազգանուն, ստորագրություն)          |
|  Լիազորագիրը ստացա`....................     |
|       (անուն, ազգանուն, ստորագրություն)     |
|                                             |
|  «...» ............ ..........թ.            |
|                                             |
._______________________________________________
 
_________________________________________________.
| ......................................        |
| (ինկասացիոն կազմակերպության անվանումը)        |
|                                               |
| ՈՒժի մեջ է մինչև  ..թ. ...-ի «..» ներառյալ    |
|                                               |
|       ԼԻԱԶՈՐԱԳԻՐ ԹԻՎ .............            |
| Բրիգադի ավագ ինկասատոր .............ը         |
|                                               |
| լիազորվում է ստանալու ................        |
|                                               |
| ....................................ից        |
| (արժեքներն ուղարկող բանկի անվանումը)          |
|                                               |
| և  հանձնելու .........................        |
|                                               |
| ......................................        |
| (արժեքները ստացող բանկի անվանումը)            |
| ......................................        |
| (փոխադրվող արժեքների անվանումը)               |
| ......................................        |
|     (գումարը թվերով)                          |
|                                               |
| (....................................)        |
|       (գումարը բառերով)                       |
|                                               |
| ավագ ինկասատոր` ....................          |
|     (անուն, ազգանուն, ստորագրություն)         |
| Հաստատում եմ`                                 |
| գործադիր մարմին (լիազոր անձ)`                 |
| ......................................        |
| (անուն, ազգանուն, ստորագրություն)             |
| Կ.Տ. «..» ......... ..... թ.                  |
_________________________________________________.
 
.___________________________________________________________________.
|         ՑՈՒՑԱԿ                  |          ՑՈՒՑԱԿ                 |
|                                 |                                 |
|Արժեքներն ուղարկելու համար       | Արժեքներն ուղարկելու համար      |
|նշանակված բրիգադի կազմում        | նշանակված բրիգադի կազմում       |
|ընդգրկված ինկասատորների          | ընդգրկված ինկասատորների         |
|                                 |                                 |
|1. ............................. | 1. .............................|
|(անուն ազգանուն, ստորագրություն) | (անուն ազգանուն, ստորագրություն)|
|                                 |                                 |
|2. ............................. | 2. .............................|
|(անուն ազգանուն, ստորագրություն) | (անուն ազգանուն, ստորագրություն)|
|                                 |                                 |
|3. ............................. | 3. .............................|
|(անուն ազգանուն, ստորագրություն) | (անուն ազգանուն, ստորագրություն)|
|                                 |                                 |
|4. ............................. | 4. .............................|
|(անուն ազգանուն, ստորագրություն) | (անուն ազգանուն, ստորագրություն)|
|                                 |                                 |
|5. ............................. | 5. .............................|
|(անուն ազգանուն, ստորագրություն) | (անուն ազգանուն, ստորագրություն)|
|                                 |                                 |
.___________________________________________________________________.