040.0017.140199
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ» 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
 
«14» հունվարի 1999 թ.
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
14 հունվարի 1999 թվականի թիվ 17
 
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԿԱՄ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԱՅԼ ԾՐԱԳՐԵՐԻՑ ԳՈՅԱՑՈՂ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈՒ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի ԹԻՎ 565 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի սեպտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների նվիրատվություններից կամ բարեգործական այլ ծրագրերից գոյացող արտաբյուջետային միջոցների հաշվառման և վերահսկողության մասին» թիվ 565 որոշմանը համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. (1-ին կետն ուժը կորցրել է 10.06.99 թիվ 404 որոշում)
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի սեպտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների նվիրատվություններից կամ բարեգործական այլ ծրագրերից գոյացող արտաբյուջետային միջոցների հաշվառման և վերահսկողության մասին» թիվ 565 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը
որոշման 2-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների նվիրատվություններից կամ բարեգործական այլ ծրագրերից գոյացող արտաբյուջետային միջոցների սպասարկման, հաշվառման ու վերահսկողության կարգի վերաբերյալ»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունվարի 14-ից:
 
ՀԱՍՏԱՏՎԱԾ է
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի ԹԻՎ 17 ՈՐՈՇՄԱՄԲ
 
Կ Ա Ր Գ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԿԱՄ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԱՅԼ ԾՐԱԳՐԵՐԻՑ ԳՈՅԱՑՈՂ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈՒ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ
(կարգն ուժը կորցրել է 10.06.99 թիվ 404 որոշում)