Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻ ...

 

 

124.0210.310712

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «31»        07            2012 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12412306

 

     ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ            ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

      ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ             ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

              ՀՐԱՄԱՆ                              ՀՐԱՄԱՆ

 

    10 հուլիսի 2012 թ. N 210-Ն        2 օգոստոսի 2012 թ. N 146-Ն

                                                                               

         ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ

i

           ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆԸ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՉԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2011թ դեկտեմբերի 22-ի «Հայաստանի գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագրին հավանություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 9-ի N 1768-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1930-Ն որոշման հավելվածի 1.8 կետը, ՀՀ կառավարության 2008 թ սեպտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1005-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 18-րդ կետի 4-րդ ենթակետը և ՀՀ կառավարության 2002 թ նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1917-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ`

 

1. Սահմանել, որ 2011 թվականից տնտեսավարող սուբյեկտների տնտեսական գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը (այսուհետ` տեղեկատվություն)` ըստ տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի (ըստ հնգանիշ մակարդակի), յուրաքանչյուր տարվա արդյունքներն ամփոփելուց հետո մինչև հունիսի 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն (այսուհետ` Կոմիտե) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությանն (այսուհետ` Պետական ռեգիստր) է տրամադրում հետևյալ ձևաչափով`

 

._____________________________________________________________.

|հ/հ|Տնտեսավարող սուբյեկտի |Տնտեսավարող սուբյեկտի   |Տեսակարար|

|   |հարկ վճարողի հաշվառման|տնտեսական գործունեության|կշիռը (%)|

|   |համարը                |տեսակը (կոդը)           |         |

|   |                      |________________________|         |

|   |                      |բաժին|հատված|խումբ|դաս  |         |

|___|______________________|_____|______|_____|_____|_________|

|   |                      |     |      |     |     |         |

._____________________________________________________________.

 

2. Սահմանել, որ տեղեկատվությունը տրամադրվում է էլեկտրոնային եղանակով:

3. Տեղեկատվության փոխանակման համար պատասխանատու ստորաբաժանումներ սահմանել Կոմիտեի Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչությունը և Պետական ռեգիստրը:

4. Հաշվի առնելով, որ նշված տեղեկատվության տրամադրումը նոր ներդրվող գործընթաց է և դրա համար անհրաժեշտ է համապատասխան ծրագրի գործարկում, 2011 թվականի տեղեկատվությունը տրամադրվում է մինչև 2012 թվականի սեպտեմբերի 1-ը:

5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

pin
Արդարադատության նախարարություն
10.07.2012
N 210-Ն
Հրաման