(ուժը կորցնելու է 01.01.15` 07.04.14 թիվ 17-Ն որոշում)
i
603.0018.270712
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«27» 07 2012 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60312289
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
9 հուլիսի 2012 թվականի N 18-Ն
«ՃՈՊԱՆՈՒՂՈՒ ԵՎ ՏՐՈԼԵՅԲՈՒՍԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԷԼԵԿՏՐՈ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ԹԻՎ 23-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Ճոպանուղու և տրոլեյբուսային տրանսպորտի աշխատանքի մասին» Ձև 1-էլեկտրո (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Ճոպանուղու և տրոլեյբուսային տրանսպորտի աշխատանքի մասին» Ձև 1-էլեկտրո (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:
i
3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. նոյեմբերի 7-ի «Տրամվայ-տրոլեյբուսային տրանսպորտի և ճոպանուղու աշխատանքի մասին» Ձև թիվ 1-էլեկտրո (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 23-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական
խորհրդի
2012 թվականի հուլիսի 09-ի
թիվ 18-Ն որոշման
ՁԵՎ 1-էլեկտրո
(տարեկան)
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ՃՈՊԱՆՈՒՂՈՒ ԵՎ ՏՐՈԼԵՅԲՈՒՍԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ
20 թ.
._____________________________________________________________________.
|Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի |
|(04.04.2000 թ., ՀՕ-48) |
|_____________________________________________________________________|
|Հաշվետվության ներկայացման ժամկետը` |
|մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա հունվարի 30-ը |
|_____________________________________________________________________|
| |
|Ներկայացնում է ____________________________________________________ |
| (անվանումը և կազմակերպա-իրավական տեսակը) |
|Գտնվելու վայրը __________________________________ I___I___I___I___I |
| (գործունեության իրականացման վայրը) (փոստային դասիչ) |
|Մարզը _________________________________________________ I____I____I |
| (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) |
|Համայնքը / Վարչական շրջանը ________________________I____I____I____I |
| (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) |
|Փաստացի գործունեության հիմնական տեսակը ____________________________ |
|_______________________________________ I____I____I____I____ I____I |
| (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) |
| |
|Պետական ռեգիստրի գրանցման համարը I__I__I__I__I__I__I__I__I__I__I__I |
| |
|Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I__I__I__I__I__I__I__I__I |
| |
|Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) I__I__I__I__I__I__I__I__I |
|Հեռախոսահամար(ներ) ________________________________________________ |
|Էլեկտրոնային փոստ ______________________________@__________________ |
| |
|_____________________________________________________________________|
|ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է |
|ՕՐԵՆՔՈՎ |
|_____________________________________________________________________|
|Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական |
|տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն |
|իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է |
|պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով: |
._____________________________________________________________________.
1. Ծառայություններ
._____________________________________________________________________.
| Ցուցանիշ |Տողի |Չափի միավորը |Ցուցանիշի |
| |համարը| |մեծությունը|
|____________________________________|______|_____________|___________|
| Ա | Բ | Գ | 1 |
|____________________________________|______|_____________|___________|
|Փոխադրվել են ուղևորներ - ընդամենը | 110|հազար ուղևոր | |
|____________________________________|______|_____________|___________|
|ՈՒղևորաշրջանառությունը - ընդամենը | 120|հազար | |
| | |ուղևոր-կմ | |
|____________________________________|______|_____________|___________|
|ՈՒղևորների և ուղեբեռների | 130|հազար դրամ | |
|փոխադրումներից ստացված հասույթը | | | |
|(առանց ավելացված արժեքի հարկի) - | | | |
|ընդամենը | | | |
|____________________________________|______|_____________|___________|
|ՈՒղևորների և ուղեբեռների | | | |
|փոխադրումների հետ կապված ծախսերը | 140| - «- | |
|____________________________________|______|_____________|___________|
|Աշխատավարձի հաշվարկման համար | | | |
|կիրառվող աշխատողների միջին տարեկան | | | |
|թվաքանակը | 150|մարդ | |
._____________________________________________________________________.
2. Շարժակազմը
._____________________________________________________________________.
| Ցուցանիշ |Տողի |Չափի միավորը |Ցուցանիշի |
| |համարը| |մեծությունը|
|____________________________________|______|_____________|___________|
| Ա | Բ | Գ | 1 |
|____________________________________|______|_____________|___________|
|ՈՒղևորատար շարժակազմի քանակը | | | |
|հաշվետու տարվա սկզբին | 210| հատ | |
|____________________________________|______|_____________|___________|
|Ընդունվել է շարժակազմ հաշվետու տարվա| | | |
|ընթացքում -ընդամենը | 220| - «- | |
|____________________________________|______|_____________|___________|
|որից` նորերը | 221| - «- | |
|____________________________________|______|_____________|___________|
|Դուրս է գրվել շարժակազմ հաշվետու | | | |
|տարվա ընթացքում - ընդամենը | 230| - «- | |
|____________________________________|______|_____________|___________|
|ՈՒղևորատար շարժակազմի քանակը | | | |
|հաշվետու տարվա վերջին - ընդամենը | | | |
|(տող 210 + տող 220 - տող 230) | 240| - «- | |
|____________________________________|______|_____________|___________|
|240 տողից - 30 և ավելի նստատեղ | | | |
|ունեցող շարժակազմի քանակը | 241| - «- | |
|____________________________________|______|_____________|___________|
|240 տողից - շարժակազմի քանակն ըստ | | | |
|շահագործման ժամկետի` մինչև 5 տարի | 242| - «- | |
|____________________________________|______|_____________|___________|
|5-ից մինչև 10 | 243| - «- | |
|____________________________________|______|_____________|___________|
|10-ից մինչև 20 | 244| - «- | |
|____________________________________|______|_____________|___________|
|20 և ավելի | 245| - «- | |
|____________________________________|______|_____________|___________|
|Շարժակազմի ընդհանուր | | | |
|տեղատարողությունը հաշվետու տարվա | | | |
|վերջին - ընդամենը | 250| տեղ | |
|____________________________________|______|_____________|___________|
|որից` նստատեղեր | 251| - «- | |
|____________________________________|______|_____________|___________|
|Կապիտալ վերանորոգված շարժակազմը | | | |
|տարվա ընթացքում | 260| հատ | |
._____________________________________________________________________.
3. Շարժակազմի աշխատանքը
._____________________________________________________________________.
| Ցուցանիշ |Տողի |Չափի միավորը |Ցուցանիշի |
| |համարը| |մեծությունը|
|____________________________________|______|_____________|___________|
| Ա | Բ | Գ | 1 |
|____________________________________|______|_____________|___________|
|Երթուղիների քանակը | 310| միավոր | |
|____________________________________|______|_____________|___________|
|Երթուղիների երկարությունը | 320| կմ | |
|____________________________________|______|_____________|___________|
|Տնտեսության տնօրինության տակ | 330|վագոն | |
|շարժակազմի գտնվելու օրերը - ընդամենը| |(մեքենա)-օրեր| |
|____________________________________|______|_____________|___________|
|որից` շարժման մեջ | 331| - «- | |
|____________________________________|______|_____________|___________|
|անսարք վիճակում | 332| - «- | |
|____________________________________|______|_____________|___________|
|ՈՒղևորատար շարժակազմի շարժման մեջ | 340|հազար վագոն | |
|գտնվելու ժամանակը - ընդամենը | |(մեքենա)- | |
| | |ժամեր | |
|____________________________________|______|_____________|___________|
|ՈՒղևորատար շարժակազմի վազքը | 350|հազար վագոն | |
| | |(մեքենա) - կմ| |
|____________________________________|______|_____________|___________|
|ՈՒղևորատար շարժակազմի վազքը` | | | |
|վերածված տեղատարողությամբ | 360|հազար տեղ-կմ | |
._____________________________________________________________________.
4. Գծային տնտեսություն
._____________________________________________________________________.
| Ցուցանիշ |Տողի |Չափի միավորը |Ցուցանիշի |
| |համարը| |մեծությունը|
|____________________________________|______|_____________|___________|
| Ա | Բ | Գ | 1 |
|____________________________________|______|_____________|___________|
|Ճանապարհների (գծերի) բացված | | | |
|երկարությունը միակողմանի հաշվարկով | | | |
|հաշվետու տարվա սկզբին - ընդամենը | 410| կմ | |
|____________________________________|______|_____________|___________|
|Ավելացվել է տարվա ընթացքում | 420| - «- | |
|____________________________________|______|_____________|___________|
|Հանվել է տարվա ընթացքում | 430| - «- | |
|____________________________________|______|_____________|___________|
|Հաշվետու տարվա վերջում - ընդամենը | | | |
|(տող 410 + տող 420 - տող 430) | 440| - «- | |
|____________________________________|______|_____________|___________|
|ՈՒղևորատար ճանապարհների (գծերի) | | | |
|շահագործական երկարությունն | | | |
|երկկողմանի (երկգծային) հաշվարկով | | | |
|տարվա վերջին - ընդամենը | 450| - «- | |
._____________________________________________________________________.
Ղեկավար __________________ _________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
Լրացնող (գլխավոր հաշվապահ __________________ _________________
կամ այլ լիազորված անձ) (Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
«___»______ ____ 20 ___ թ.
Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական
խորհրդի
2012 թվականի հուլիսի 09-ի
թիվ 18-Ն որոշման
ՀՐԱՀԱՆԳ
«ՃՈՊԱՆՈՒՂՈՒ ԵՎ ՏՐՈԼԵՅԲՈՒՍԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԷԼԵԿՏՐՈ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «ՃՈՊԱՆՈՒՂՈՒ ԵՎ ՏՐՈԼԵՅԲՈՒՍԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԷԼԵԿՏՐՈ (ՏԱՐԵԿԱՆ) պետական վիճակագրական հաշվետվության լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում են ճոպանուղու և տրոլեյբուսային տրանսպորտի գործունեությամբ զբաղվող կազմակերպությունները, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
4. Հաշվետվությունը կազմված է 4 բաժնից. Ծառայություններ (բաժին 1), Շարժակազմը (բաժին 2), Շարժակազմի աշխատանքը (բաժին 3), Գծային տնտեսություն (բաժին 4):
5. Փոխադրվել են ուղևորներ (տող 110) ցուցանիշն որոշվում է վաճառված երթևեկության բոլոր տեսակի փաստաթղթերի (մեկանգամյա տոմսերի, երկարաժամկետ աբոնեմենտային տոմսերի և այլն) քանակով (ներառյալ անվճար երթևեկության իրավունքից օգտվողները):
6. ՈՒղևորաշրջանառությունը (տող 120) որոշվում է տեղափոխված ուղևորների քանակի և 1 ուղևորի տեղափոխման միջին հեռավորության արտադրյալների հանրագումարով: 1 ուղևորի տեղափոխման միջին հեռավորությունը որոշվում է ուղևորների հոսքի մեկանգամյա դիտարկումների հիման վրա և համարվում է հաստատուն մեծություն մինչև հաջորդ դիտարկումը:
7. ՈՒղևորափոխադրումներից ստացված հասույթը (տող 130) (առանց ավելացված արժեքի հարկի) լրացվում է ուղևորների փոխադրումից ստացված հասույթը` հաշվեգրման սկզբունքով:
8. ՈՒղևորների և ուղեբեռների փոխադրումների հետ կապված ծախսերը (տող 140) լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում ուղևորափոխադրումների հետ կապված բոլոր ծախսերը (նյութական ծախսեր, աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ, սոցիալական ապահովության վճարներ, ամորտիզացիոն մասհանումներ):
9. Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին տարեկան թվաքանակը (տող 150) որոշվում է հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակների հանրագումարը տարվա ամիսների թվին` 12-ի, բաժանելով:
Աշխատողների միջին ամսական թվաքանակը հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսի 1-ից մինչև 30 (31)-ը, փետրվարի համար` 28 (29)-ը աշխատողների թվաքանակի հանրագումարը` ներառյալ ոչ աշխատանքային օրերը, հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվին բաժանելով:
Աշխատողների թվաքանակը հանգստյան, տոնական կամ հիշատակի (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Երկու և ավելի ոչ աշխատանքային օրերի առկայության դեպքում այդ օրերից յուրաքանչյուրի համար աշխատողների թվաքանակն ընդունվում է դրանց նախորդող աշխատանքային օրվա թվաքանակին հավասար:
10. ՈՒղևորատար շարժակազմի քանակը հաշվետու տարվա սկզբին (տող 210) ցուցանիշը ներառում է տվյալ կազմակերպության հաշվեկշռում առկա բոլոր տրոլեյբուսների և ճոպանուղու վագոնների այն քանակը, որը գտնվում է աշխատանքում, պահեստում, պարապուրդում` տեխնիկապես սարքին վիճակում, վերանորոգման մեջ, վերանորոգմանը սպասելու վիճակում, ինչպես նաև աշխատանքին ոչ պիտանի, սակայն հաշվեկշռից դեռ դուրս չգրված:
11. Շարժակազմի ընդհանուր տեղատարողությունը հաշվետու տարվա վերջին (տող 250) ցուցանիշը որոշվում է ըստ շարժակազմի տեսակների քանակի և նրանց տեխնիկական անձնագրերին համապատասխան տեղատարողության արտադրյալների հանրագումարով (հաշվի առնելով նստատեղերի քանակը` ավելացրած ազատ հարթակի 1 քառ. մ-ի վրա 5 կանգնած ուղևոր):
251 տողում լրացվում է նստատեղերի քանակը, որը որոշվում է շարժակազմի քանակի (ըստ տեսակների) և տեխնիկական անձնագրում նշված համապատասխան նստատեղերի քանակի արտադրյալով:
12. Կապիտալ վերանորոգված շարժակազմը տարվա ընթացքում (տող 260) ցուցանիշում լրացվում է տարվա ընթացքում կապիտալ վերանորոգման ենթարկված վագոնների (մեքենաների) քանակը:
13. Երթուղիների քանակը (տող 310) լրացվում է տվյալ կազմակերպությունում գործող բոլոր երթուղիների թիվը:
14. Երթուղիների երկարությունը (տող 320) լրացվում է տրանսպորտային կազմակերպություններում գործող բոլոր երթուղիների երկարությունների հանրագումարը:
15. Տնտեսության տնօրինության տակ շարժակազմի գտնվելու օրերը (տող 330) լրացվում է տրանսպորտային կազմակերպության տնօրինության տակ գտնվող վագոնների (մեքենաների) առկայությունը` վագոն (մեքենա)-օրերը, որը որոշվում է հաշվետու տարվա ընթացքում բոլոր օրացուցային օրերի թվի հանրագումարով, ներառյալ տոնական և հանգստյան օրերը` յուրաքանչյուր վագոնի (մեքենայի) համար առանձին:
331 տողում լրացվում է տնտեսության տնօրինության տակ շարժակազմի շարժման մեջ գտնվելու օրերը, որը որոշվում է հաշվետու տարվա յուրաքանչյուր օրվա ընթացքում գիծ դուրս եկած բոլոր վագոնների (մեքենաների) թվի հանրագումարով, անկախ նրանից, թե այդ վագոնը (մեքենան) լրիվ հերթափոխը կատարել է, թե ոչ: Եթե վագոնը (մեքենան) վերադառնում է գծից մինչև չվացուցակով սահմանված ժամկետի լրանալը, անկախ վերադառնալու պատճառից, այն համարվում է մեկ լրիվ աշխատանքային օր: Օրվա ընթացքում երկհերթ կամ եռահերթ աշխատանքի դեպքում, նույնիսկ եթե աշխատանքը վերջանում է ժամը 24-ից հետո, այն համարվում է 1 վագոն (մեքենա)-օր աշխատանքում: Օրացուցային օրվա ընթացքում վագոնը (մեքենան) մեկից ավելի անգամ գիծ դուրս գալու դեպքում վագոն (մեքենա)-օր աշխատանքում ցուցանիշը հաշվարկելիս, այդպիսի վագոնը (մեքենան) պետք է հաշվարկվի միայն մեկ անգամ: Եթե վագոնը (մեքենան) գիծ է դուրս եկել և աշխատանք չունենալու պատճառով չի աշխատել, ապա այդ օրը համարվում է որպես մեկ աշխատանքային օր:
332 տողում լրացվում է տնտեսության տնօրինության տակ շարժակազմի անսարք վիճակում գտնվելու օրերը, որը որոշվում է բոլոր օրերի հանրագումարով, որոնց ընթացքում վագոնները (մեքենաները) գտնվել են վերանորոգման մեջ (կապիտալ, ընթացիկ):
16. ՈՒղևորատար շարժակազմի շարժման մեջ գտնվելու ժամանակը (տող 340) ցուցանիշը որոշվում է հաշվետու տարում յուրաքանչյուր աշխատանքային օրվա ընթացքում շարժակազմի գծում եղած ժամերի հանրագումարով: Այդ ցուցանիշի մեջ չեն մտնում վարորդների ընդմիջման և հանգստի ժամերը:
17. ՈՒղևորատար շարժակազմի վազքը (տող 350) լրացվում է բոլոր վագոնների (մեքենաների) ուղևորներով, դատարկ և զրոյական վազքերը (վագոն (մեքենա)-կմ):
18. Շարժակազմի վազքը` վերածված տեղատարողությամբ (տող 360) ցուցանիշը որոշվում է վագոնների (մեքենաների) փաստացի վազքը (վագոն (մեքենա)-կմ) բազմապատկելով յուրաքանչյուր վագոնի (մեքենայի) տեսակի համար սահմանված տեղատարողության ցուցանիշով (տես բաժին 2, տող 250):
19. Ճանապարհների (գծերի) բացված երկարությունը միակողմանի հաշվարկով հաշվետու տարվա սկզբին (տող 410) ցուցանիշը ներառում է կազմակերպությունների հաշվեկշռում հաշվետու տարվա վերջին առկա վերանորոգման դեպոների (վագոնների նորոգման կայան), հանգույցների, շրջադարձային օղակների, ուղեբաժանքի գծերի երկարությունները: Ճանապարհների (գծերի) բացված երկարությունը որոշվում է միակողմանի (միագիծ) հաշվարկով: Ճոպանուղու և տրոլեյբուսային ճանապարհների (գծերի) երկարությունը միակողմանի հաշվարկով որոշելիս անհրաժեշտ է միակողմանի տեղամասերի երկարությանը գումարել երկկողմանի (երկգիծ) տեղամասերի երկարությունների կրկնապատիկը: Այդ դեպքում ճոպանուղու և տրոլեյբուսային միակողմանի ճանապարհների ուղեբաժանքի գիծը հաշվարկվում է որպես երկկողմանի տեղամաս:
Շարժման համար փակ (քանդման ենթակա) գծերը չեն հաշվառվում և ցույց չեն տրվում 410 տողում:
20. ՈՒղևորատար ճանապարհների (գծերի) շահագործական երկարությունն երկկողմանի (երկգծային) հաշվարկով տարվա վերջին (տող 450) ցուցանիշը ներառում է ճոպանուղու և տրոլեյբուսային ճանապարհների (գծերի) ընդհանուր տեղամասային երկարությունը` ներառյալ ուղեբաժանքի գծերը, շրջադարձային օղակները և որոշվում է երկկողմանի (երկգիծ) հաշվարկով: Եթե շարժումը սկզբնակետից վերջնակետ և հակադարձ ուղղությամբ կատարվում է տարբեր փողոցներով, ապա երկու ճանապարհների (գծերի) երկարությունը պետք է գումարել և բաժանել երկուսի: