Սեղմել Esc փակելու համար:
ՋԵՐՄԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԼԻՑԵՆԶԱՎՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՋԵՐՄԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ Կ ...

 

 

600.0105.250413

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «25»        04            2013 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60013171

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 ապրիլի 2013 թվականի N 105-Ն

 

i

ՋԵՐՄԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵԽՆԻԿԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել ջերմամատակարարման համակարգի լիցենզավորված անձանց կողմից Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով լիցենզավորված գործունեության վերաբերյալ տեխնիկատնտեսական տեղեկատվությունների ներկայացման կարգը (հավելված):

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի հուլիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության ջերմամատակարարման համակարգի լիցենզավորված անձանց կողմից Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով լիցենզավորված գործունեության վերաբերյալ տեխնիկատնտեսական տեղեկատվությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» N 102-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հաստատված է

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2013 թվականի ապրիլի 10-ի

N 105-Ն որոշմամբ

 

ԿԱՐԳ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵԽՆԻԿԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ

 

1. Ջերմամատակարարման համակարգի լիցենզավորված անձինք լիցենզավորված գործունեության վերաբերյալ տեխնիկատնտեսական տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով) են ներկայացնում համաձայն սույն կարգի հավելվածով սահմանված ձևի:

i

1.1. Ջերմամատակարարման համակարգում արտադրության, փոխադրման, բաշխման լիցենզիա ունեցող անձինք սույն կարգով նախատեսված տեղեկատվությունը ներկայացնում են արտադրության, փոխադրման, բաշխման գործունեություններն սկսելու պահից:

(1.1-ին կետը լրաց. 16.10.13 թիվ 353-Ն որոշում)

2. Սույն կարգի հավելվածով սահմանված տեղեկատվությունը ներկայացվում է եռամսյակային կտրվածքով` մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող առաջին ամսվա 25-ը:

3. Ներկայացվող տեղեկատվությունը նախնական փաստաթղթային ստուգում է անցնում Հանձնաժողովի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանման կողմից և սույն կարգի պահանջներին համապատասխանության դեպքում «Նախնական ստուգում անցած է» նշումով մուտքագրվում է Հանձնաժողովում:

4. Ներկայացված տեղեկատվության նախնական փաստաթղթային ստուգման արդյունքում սույն կարգի պահանջներին անհամապատասխանություններ, անճշտություններ և բացթողումներ հայտնաբերելու դեպքում տեղեկատվությունը վերադարձվում է ջերմամատակարարման համակարգի լիցենզավորված անձին, որը թերությունները շտկելուց հետո հնգօրյա ժամկետում այն կրկին ներկայացնում է Հանձնաժողով:

5. Տեղեկատվությունը Հանձնաժողով է ներկայացվում նաև էլեկտրոնային տարբերակով:

 

Հավելված

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2013 թվականի ապրիլի 10-ի

N 105-Ն որոշմամբ

հաստատված կարգի

 

Ձև 1

_______________________________

         (ընկերության անվանումը)

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՋԵՐՄԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ՔԱՆԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

20____ թվական ________________

(եռամսյակ)

 

._____________________________________________________________________.

|Հ/հ|           Անվանումներ           |Չափի միավոր|Աճողական|Ընդամենը  |

|   |                                 |           |ընթացիկ |հաշվետու  |

|   |                                 |           |տարվա   |եռամսյակի |

|   |                                 |           |սկզբից  |կտրվածքով |

|   |                                 |           |        |այդ թվում`|

|   |                                 |           |        |ըստ       |

|   |                                 |           |        |ամիսների  |

|___|_________________________________|___________|________|__________|

|   |                                 |           |        | __|__|__ |

|___|_________________________________|___________|________|___|__|___|

|1. |Ջեռուցվող տարածք                 |           |        |   |  |   |

|___|_________________________________|___________|________|___|__|___|

|1) |Բնակելի շենքերի բնակարանների     |հազ. քմ    |        |   |  |   |

|   |ընդհանուր մակերեսը               |           |        |   |  |   |

|___|_________________________________|___________|________|___|__|___|

|2) |Ոչ բնակելի շենքերի ընդհանուր     |հազ. քմ    |        |   |  |   |

|   |մակերեսը                         |           |        |   |  |   |

|___|_________________________________|___________|________|___|__|___|

|2. |Արտաքին օդի հաշվարկային          |oC         |        |   |  |   |

|   |ջերմաստիճանը ջեռուցման           |           |        |   |  |   |

|   |ժամանակաշրջանում                 |           |        |   |  |   |

|___|_________________________________|___________|________|___|__|___|

|3. |Ջեռուցման տևողությունը           |օր         |        |   |  |   |

|___|_________________________________|___________|________|___|__|___|

|4. |Ընդամենը ջերմային էներգիայի      |հազ. կՎտժ  |        |   |  |   |

|   |արտադրությունը                   |           |        |   |  |   |

|___|_________________________________|___________|________|___|__|___|

|5. |Կոնդենսացիոն ռեժիմով աշխատանքի   |հազ. կՎտժ  |        |   |  |   |

|   |դեպքում արտանետվող ջերմային      |           |        |   |  |   |

|   |էներգիայի քանակը                 |           |        |   |  |   |

|___|_________________________________|___________|________|___|__|___|

|6. |Ընդամենը ջերմային էներգիայի      |հազ. կՎտժ  |        |   |  |   |

|   |օգտակար արտադրությունը           |           |        |   |  |   |

|   |(տ.4 - տ.5), այդ թվում`          |           |        |   |  |   |

|___|_________________________________|___________|________|___|__|___|

|1) |ջեռուցման նպատակով               |հազ. կՎտժ  |        |   |  |   |

|___|_________________________________|___________|________|___|__|___|

|ա. |գազամխոցային սարքավորումների     |հազ. կՎտժ  |        |   |  |   |

|   |կողմից                           |           |        |   |  |   |

|___|_________________________________|___________|________|___|__|___|

|բ. |կաթսաների կողմից                 |հազ. կՎտժ  |        |   |  |   |

|___|_________________________________|___________|________|___|__|___|

|2) |տաք ջրամատակարարման նպատակով     |հազ. կՎտժ  |        |   |  |   |

|___|_________________________________|___________|________|___|__|___|

|ա. |գազամխոցային սարքավորումների     |հազ. կՎտժ  |        |   |  |   |

|   |կողմից                           |           |        |   |  |   |

|___|_________________________________|___________|________|___|__|___|

|բ. |կաթսաների կողմից                 |հազ. կՎտժ  |        |   |  |   |

|___|_________________________________|___________|________|___|__|___|

|7. |Ջերմային էներգիայի ծախսը         |           |        |   |  |   |

|   |սեփական կարիքների համար`         |           |        |   |  |   |

|___|_________________________________|___________|________|___|__|___|

|1) |բնեղեն արտահայտությամբ           |հազ. կՎտժ  |        |   |  |   |

|___|_________________________________|___________|________|___|__|___|

|2) |տոկոսային արտահայտությամբ        |%          |        |   |  |   |

|   |(տ.7(1): տ.6)                    |           |        |   |  |   |

|___|_________________________________|___________|________|___|__|___|

|8. |Ջերմային էներգիայի կորուստները   |           |        |   |  |   |

|   |փոխադրման և  բաշխման ցանցերում`  |           |        |   |  |   |

|___|_________________________________|___________|________|___|__|___|

|1) |բնեղեն արտահայտությամբ           |հազ. կՎտժ  |        |   |  |   |

|___|_________________________________|___________|________|___|__|___|

|2) |տոկոսային արտահայտությամբ        |%          |        |   |  |   |

|   |(տ.8(1): տ.6)                    |           |        |   |  |   |

|___|_________________________________|___________|________|___|__|___|

|9. |Ջերմային էներգիայի իրացումը      |հազ. կՎտժ  |        |   |  |   |

|   |(տ.6-տ.7(1)-տ.8(1)), այդ թվում`  |           |        |   |  |   |

|___|_________________________________|___________|________|___|__|___|

|1) |ջեռուցում, որից`                 |հազ. կՎտժ  |        |   |  |   |

|___|_________________________________|___________|________|___|__|___|

|ա. |բնակչությանը                     |հազ. կՎտժ  |        |   |  |   |

|___|_________________________________|___________|________|___|__|___|

|բ. |այլ սպառողներին                  |հազ. կՎտժ  |        |   |  |   |

|___|_________________________________|___________|________|___|__|___|

|2) |տաք ջրամատակարարում, որից`       |հազ. կՎտժ  |        |   |  |   |

|___|_________________________________|___________|________|___|__|___|

|ա. |բնակչությանը                     |հազ. կՎտժ  |        |   |  |   |

|___|_________________________________|___________|________|___|__|___|

|   |                                 |հազ. խմ    |        |   |  |   |

|___|_________________________________|___________|________|___|__|___|

|բ. |այլ սպառողներին                  |հազ. կՎտժ  |        |   |  |   |

|___|_________________________________|___________|________|___|__|___|

|   |                                 |հազ. խմ    |        |   |  |   |

|___|_________________________________|___________|________|___|__|___|

|10.|Ընդամենը բաժանորդներ, այդ թվում` |բաժանորդ   |        |   |  |   |

|___|_________________________________|___________|________|___|__|___|

|1) |բնակչություն                     |բաժանորդ   |        |   |  |   |

|___|_________________________________|___________|________|___|__|___|

|2) |այլ սպառողներ                    |բաժանորդ   |        |   |  |   |

|___|_________________________________|___________|________|___|__|___|

|11.|Կաթսաների վառելիքի ծախսը         |           |        |   |  |   |

|___|_________________________________|___________|________|___|__|___|

|1) |բնական գազի ծախսը                |հազ. խմ    |        |   |  |   |

|___|_________________________________|___________|________|___|__|___|

|2) |մազութի ծախսը                    |հազ. տոննա |        |   |  |   |

|___|_________________________________|___________|________|___|__|___|

|3) |վառելիքի տեսակարար ծախսը         |գ.պ.վ./կՎտժ|        |   |  |   |

|___|_________________________________|___________|________|___|__|___|

|12.|Կաթսաների աշխատաժամերի քանակը    |ժամ        |        |   |  |   |

|___|_________________________________|___________|________|___|__|___|

|13.|Կաթսաների օգտակար գործողության   |%          |        |   |  |   |

|   |գործակիցը                        |           |        |   |  |   |

|___|_________________________________|___________|________|___|__|___|

|14.|Ջրի ծախսը                        |հազ. խմ    |        |   |  |   |

._____________________________________________________________________.

 

1. Սույն ձևով նախատեսված ցուցանիշները ընկերության կողմից կարող են համալրվել նոր տողերով կամ եղած տողերը տրոհվել բաղկացուցիչ մասերի` նախօրոք համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ:

 

_______________________________________  __________________________

    (ընկերության ղեկավարի ստորագրությունը)       (անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
10.04.2013
N 105-Ն
Որոշում