Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի ...

 

 

504.0067.210513

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «21»        05            2013 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 50413199

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 ապրիլի 2013 թվականի N 67-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի N 15-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N 224-Ն որոշման N 1 հավելվածի 11.1-րդ և 11.2-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 7-ի N 201-Ն որոշման 3-րդ կետի պահանջը` որոշում եմ`

1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի 2006 թվականի փետրվարի 1-ի «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզային ենթակայության մարզական և մշակութային գործունեություն իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) մրցույթի անցկացման ընթացակարգը հաստատելու մասին» N 15-Ն որոշմամբ հաստատված հավելված 1-ում (այսուհետ` Հավելված) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

i

1) Հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5.1-րդ և 5.2-րդ կետերով.

«5.1. Եթե տնօրենի թափուր պաշտոնի համար դիմել է մեկ քաղաքացի, ապա մրցույթը համարվում է չկայացած և հայտարարվում է նոր մրցույթ` ընդհանուր հիմունքներով:

5.2. Եթե մրցույթը սույն ընթացակարգի 5.1-րդ կետով համարվում է չկայացած, ապա քաղաքացին դրա մասին տեղեկացվում է փաստաթղթերի հանձնման վերջնաժամկետի հաջորդ աշխատանքային օրը:».

2) Հավելվածի 16-րդ կետի

i

ա. առաջին պարբերությունում «չի ներկայացվել» բառերից հետո լրացնել «կամ մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ քաղաքացի» բառերը.

բ. երկրորդ պարբերությունում «15-րդ կետում» բառերը փոխարինել «5.1-րդ և 15-րդ կետերում» բառերով.

3) Հավելվածի 18-րդ կետում

i

ա. հանել «Մրցույթն անցկացվում է նաև, եթե մրցույթին մասնակցելու համար դիմել կամ մրցույթին մասնակցել է մեկ քաղաքացի» բառերը.

բ. վերջին պարբերությունում «չի ներկայացել» բառերից հետո լրացնել «կամ մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ քաղաքացի» բառերը.

4) Հավելվածի 68-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«Սույն ընթացակարգի 5.1-րդ, 16-րդ կետի 1-ին, 18-րդ կետի 4-րդ, 48-րդ կետի 3-րդ և 55-րդ կետի 3-րդ պարբերություններով նախատեսված դեպքերում, մեկամսյա ժամկետում, հրապարակվում է հայտարարություն` նոր մրցույթ անցկացնելու մասին:

Նոր մրցույթն անցկացվում է սույն ընթացակարգին համապատասխան:».

5) ուժը կորցրած ճանաչել Հավելվածի 69-րդ կետը.

i

6) Հավելվածի 70-րդ կետում «10» թիվը փոխարինել «11» թվով:

i

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

pin
Գեղարքունիքի մարզպետ
25.04.2013
N 67-Ն
Որոշում