Սեղմել Esc փակելու համար:
«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ՄԱՍԻՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ...

 

 

010.0013.120116

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2015 թվականի դեկտեմբերի 21-ին

 

«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի հունիսի 17-ի ՀՕ-123-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածը «պահանջ» բառից հետո լրացնել «, իսկ «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վարկային բյուրոյի (այսուհետ` վարկային բյուրո) դեմ ներկայացված պահանջների դեպքում` նաև ոչ գույքային բնույթի պահանջ» բառերով:

 

i

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.

«Սույն մասով սահմանված ժամկետը չի տարածվում վարկային բյուրոյի դեմ ներկայացված բողոք-պահանջների վրա: Վարկային բյուրոյին ներկայացված բողոք-պահանջը վարկային բյուրոն քննում և հաճախորդին գրավոր վերջնական պատասխան է տրամադրում վարկային բյուրոյի բողոք-պահանջը ստանալու պահից տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը «չափը» բառից հետո լրացնել «, վարկային բյուրոյի դեմ ներկայացված պահանջի դեպքում գույքային պահանջի չափը նշվում է, եթե առկա է գույքային պահանջ» բառերով:

 

i

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ կետով.

«10. Վարկային բյուրո` 140.000 դրամ:»:

 

ՀՈԴՎԱԾ 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից երկշաբաթյա ժամկետում վարկային բյուրոն պարտավոր է ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակին վճարել միանվագ վճար` 140 000 Հայաստանի Հանրապետության դրամի չափով:

 

12 հունվարի 2016 թվականի

ՀՕ-13-Ն

 

 

pin
ՀՀ 21.12.2015
N ՀՕ-13-Ն օրենք