118.0047.070301
ԳՐԱՆՑՎԱԾ Է 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
                                       «07»         03           2001 Թ.
                                         ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11801054
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ
 
14 փետրվարի 2001 թվականի թիվ 47
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 12-Ի ԹԻՎ 110 ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
 
Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության 2000 թվականի հունիսի 12-ի թիվ 110 հրամանով (2001թ. հունվարի 10-ի թիվ 6 հրամանի խմբագրությամբ) հաստատված Հայաստանի Հանրապետությունում հաշվապահների որակավորման կարգի` 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«18. Հաշվապահի որակավորման վկայականը տրվում է հետևյալ ժամկետներով`
i
- մինչև 2001թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ քննություն հանձնելու դեպքում` մինչև 2004թ. հունիսի 30-ը ներառյալ ժամկետով.
- 2001թ. դեկտեմբերի 31-ից հետո քննություն հանձնելու դեպքում` երկու տարի վեց ամիս»: