041.1229.271017
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
27 հոկտեմբերի 2017 թվականի N 1229-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
Ստեղծել Հայաստանի Հանրապետության միգրացիայի քաղաքականության 2017-2021 թվականների ռազմավարության արդյունավետ իրականացումն ապահովող միջոցառումների ծրագրի մոնիթորինգի միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2017թ. հոկտեմբերի 27-ի
N 1229-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ա. Ղազարյան - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման
նախարարության միգրացիոն ծառայության պետ
(հանձնաժողովի նախագահ)
Ժ. Սարգսյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության
աշխատակազմի աշխատանքի և զբաղվածության վարչության
պետ
Ս. Սողոմոնյան - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի
անձնակազմի կառավարման վարչության պետ
Ռ. Ստեփանյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության
աշխատակազմի զարգացման ծրագրերի և մոնիթորինգի
վարչության պետ
Գ. Աղաջանյան - ՀՀ կենտրոնական բանկի վիճակագրության վարչության
պետ (համաձայնությամբ)
Հ. Ալեքսանյան - ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի
հայրենադարձության և հետազոտությունների
վարչության հայրենադարձության բաժնի պետ
Հ. Բատիկյան - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման
նախարարության աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ
Ա. Չիլինգարյան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների
նախարարության աշխատակազմի ռազմավարական
ծրագրավորման և մոնիթորինգի վարչության
մոնիթորինգի և գնահատումների բաժնի պետ
Գ. Բալայան - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության
ծառայության գլխավոր վարչության բաժնի պետ
Կ. Կույումջյան - ՀՀ ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի
մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ
Ա. Մուրադյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության
աշխատակազմի փրկարար ծառայության բնակչության
պաշտպանության և աղետների հետևանքների վերացման
կազմակերպման վարչության աղետների հետևանքների
վերացման պլանավորման, կանխատեսումների և
ծրագրավորման բաժնի պետ, վարչության պետի տեղակալ,
փ/ծ գնդապետ
Մ. Գևորգյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության
անձնագրային և վիզաների վարչության կազմ հսկողական
բաժնի իրավաբանական բաժանմունքի պետ, ոստիկանության
փոխգնդապետ
Ռ. Խաչատրյան - ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային զարգացման
և բնապահպանական վարչության առաջատար մասնագետ
Հ. Սարգսյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի
միջազգային կազմակերպությունների վարչության մարդու
իրավունքների և հումանիտար հարցերի բաժնի երրորդ
քարտուղար
Ս. Գրիգորյան - ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն
հանձնակատարի հայաստանյան գրասենյակի իրավաբանական
բաժնի պատասխանատու (համաձայնությամբ)
Կ. Խոջայան - Միգրացիայի միջազգային կազմակերպության Հայաստանի
առաքելության գրասենյակի ծրագրերի օգնական
(համաձայնությամբ)
Կ. Հոֆսթրա - Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային
կենտրոնի հայաստանյան գրասենյակի ղեկավար
(համաձայնությամբ)
Ա. Գալստյան - «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն»
հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն
(համաձայնությամբ)
Հ. Խաչատրյան - Հայկական կարմիր խաչի ընկերության բնակչության
տեղաշարժի բաժնի վարիչ (համաձայնությամբ)
Լ. Ստեփանյան - «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական
կազմակերպության ծրագրի ղեկավար (համաձայնությամբ)
Ա. Մինասյան - «Առաջադեմ սոցիալական տեխնոլոգիաներ» հասարակական
կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Հ. Մանասյան - Հայաստանի Հետազոտական ռեսուրսների կովկասյան
կենտրոնի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
Ռ. Եգանյան - անհատ փորձագետ (համաձայնությամբ)
Վ. Գևորգյան - անհատ փորձագետ (համաձայնությամբ)
Վ. Բախշեցյան - անհատ փորձագետ (համաձայնությամբ)
Մ. Ալլահվերդյան - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման
նախարարության միգրացիոն պետական ծառայության
աշխատակազմի միգրացիոն քաղաքականության բաժնի պետ
(հանձնաժողովի քարտուղար)
(հավելվածը փոփ. 11.07.18 թիվ 938-Ա որոշում)