ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
24 սեպտեմբերի 2020 թվականի N 1083-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1658-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1000-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ և 37-րդ հոդվածներով`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հուլիսի 25-ի N 1000-Ա որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի ղեկավարին` գույքագրել խմբի կողմից կատարված աշխատանքների ընթացքը և դրա վերաբերյալ տեղեկատվությունը, ինչպես նաև խմբի գործունեության շրջանակներում կազմված նյութերը սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում տրամադրել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 20-ի N 1658-Ա որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի ղեկավարին:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 20-ի «Աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 1658-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`
i
1) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.
2) որոշումը լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր` 3-րդ կետով`
i
«3. Աշխատանքային խմբի ղեկավարին` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել.
1) մինչև 2020 թվականի հոկտեմբերի 15-ը` Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հուլիսի 25-ի N 1000-Ա որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի գործունեության շրջանակում մշակված` աղետի գոտու բնակավայրերում տեղադրված ոչ հիմնական շինությունների վերաբերյալ հավաքագրված տվյալների ամփոփման մեթոդաբանության լրամշակված տարբերակը.
2) մինչև 2020 թվականի նոյեմբերի 15-ը` սույն որոշման 1-ին կետի համաձայն մշակված առաջարկությունների իրագործմանն ուղղված միջոցառումների ժամանակացույցը:»:
i
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հուլիսի 25-ի «Միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 1000-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. սեպտեմբերի
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2020 թվականի սեպտեմբերի 24-ի
N 1083-Ա որոշման
«Հավելված
ՀՀ վարչապետի
2018 թվականի դեկտեմբերի 20-ի
N 1658-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ա. Ղուլարյան - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ
(աշխատանքային խմբի ղեկավար)
Դ. Սողոմոնյան - Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ
Վ. Գրիգորյան - ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալ
Գ. Մարկոսյան - ՀՀ Լոռու մարզպետի տեղակալ
Ա. Երիցյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարության վարչական վերահսկողության վարչության պետ
Ն. Մկրտչյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության
«Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային
ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար
Մ. Տիգրանյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «ՍՊՏԾ» ՊՈԱԿ-ի
կառուցվածքների սեյսմակայունության վարչության
հյուսիսային տարածաշրջանային կենտրոնի շենքերի և
շինությունների սեյսմակայունության բաժնի պետ
Վ. Սաֆարյան - ՀՀ արդարադատության նախարարության «Փորձագիտական
կենտրոն» ՊՈԱԿ-ի շինարարատեխնիկական և անշարժ գույքի
գնահատման փորձաքննությունների բաժնի պետ
Մ. Չապանյան - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության
նախարարության թվայնացման վարչության գլխավոր մասնագետ
Ա. Դավայան - ՀՀ Արագածոտնի մարզպետարանի քաղաքաշինության վարչության
պետ
Ա. Մարգարյան - ՀՀ Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ
Լ. Հախինյան - ՀՀ Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության
ճարտարապետաշինարարական բաժնի պետ
Ա. Գյուլազյան - Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար
(համաձայնությամբ)
Ս. Աբովյան - Վանաձորի համայնքապետարանի ճարտարապետության և
քաղաքաշինության բաժնի պետ-գլխավոր ճարտարապետ
(համաձայնությամբ)
Մ. Դավթյան - Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի համայնքի անշարժ
գույքի կառավարման բաժնի գլխավոր մասնագետ
(համաձայնությամբ)
Տ. Արզումանյան - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի բնակարանային ֆոնդի
կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության
պետ
Մ. Գրիգորյան - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ճարտարապետության և
քաղաքաշինության վարչության խորհրդական
Լ. Բարսեղյան - Գյումրու ավագանու անդամ (համաձայնությամբ)
Ս. Թովմասյան - ՀՀ ճարտարապետության և շինարարության Հայաստանի
ազգային համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի
դեկան, ճարտարապետության դոկտոր, դոցենտ
(համաձայնությամբ)
Վ. Թումասյան - «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ
(համաձայնությամբ)
Գ. Գրիգորյան - «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրենի
պաշտոնակատար (համաձայնությամբ)
Գ. Քոթանջյան - «Ո՞վ, եթե ոչ մենք, ոչ դուք» քաղաքացիական
նախաձեռնության անդամ (համաձայնությամբ)»: