040.0818.060901
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«6» սեպտեմբերի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
6 սեպտեմբերի 2001 թվականի N 818
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 23 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի փետրվարի 10-ի «ԱՊՀ անդամ պետությունների ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմը հաստատելու մասին» N 23 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 20-ի N 303 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ (կցվում է).
i
բ) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ կետը:
i
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի սեպտեմբերի 6-ից:
Հավելված
ՀՀ կառավարության 1997 թվականի
փետրվարի 10-ի N 23 որոշման
ԿԱԶՄ
ԱՊՀ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ (ԱՊՀ ՌՀՄՀ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Գ. Մանասարյան - ՀՀ կառավարությանն առընթեր ռազմատնտեսական
ծրագրերի վարչության պետ
(պատվիրակության ղեկավար)
Յու. Խաչատուրով - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
(պատվիրակության ղեկավարի տեղակալ)
Գ. Հակոբյան - ՀՀ ազգային անվտանգության նախարարի տեղակալ
Ռ. Դովլաթյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի
նախարարության պետական գնումների և հատուկ
ծրագրերի վարչության պետ
Գ. Չիլինգարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության
սովորական սպառազինությունների և
միջազգային անվտանգության վարչության
սովորական սպառազինությունների վերահսկման
բաժնի վարիչ
Կ. Մելիքյան - ՀՀ կառավարությանն առընթեր ռազմատնտեսական
ծրագրերի վարչության պետի տեղակալ
(պատվիրակության քարտուղար)