ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
11 մայիսի 2021 թվականի N 24-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ 139-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 22-ի «Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեաթերթիկների ձևերը սահմանելու մասին» թիվ 139-Ն որոշման`
1) «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 51-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 94-րդ, 117-րդ և 140-րդ հոդվածներով» բառերը փոխարինել «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 94-րդ, 117-րդ և 140-րդ հոդվածներով» բառերով.
2) 1-ին կետի 3-րդ ենթակետում «Երևանի, Գյումրու, Վանաձորի» բառերը փոխարինել «համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների» բառերով.
3) N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Տ. ՄՈՒԿՈՒՉՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը` 12 մայիսի 2021 թվական:
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական ընտրական
հանձնաժողովի
2021թ. մայիսի 11-ի
N 24-Ն որոշման
«Հավելված N 1
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական ընտրական
հանձնաժողովի
2016թ. նոյեմբերի 22-ի
N 139-Ն որոշման
[Ազգային ժողովի ընտրությունների քվեաթերթիկ]
._____________________________________________________________________.
| ________________________________________________________ |
| |
| լուսանցք |
| _______________________________________________________ |
| |
|<- ընտրություններին="" մասնակցող="" յուրաքանչյուր="" կուսակցության,="" -="">|
| կուսակցությունների դաշինքի համարին համապատասխան նշում |
| սև գույնով |
| |
| (ծանուցում քվեարկելու կարգի մասին) |
| |
|(նշվում է ընտրություններին մասնակցող կուսակցությանը, |
|կուսակցությունների դաշինքին տրված համարը) |
| |
| ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ |
| (նշվում է ընտրության անվանումը) ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
| |
| (նշվում է քվեարկության օրը, ամիսը, տարին) |
| |
| ՔՎԵԱԹԵՐԹԻԿ |
| |
| (նշվում է ընտրություններին մասնակցող կուսակցության, |
| կուսակցությունների դաշինքի անվանումը) |
| |
| (նշվում են ընտրություններին մասնակցող կուսակցության, |
| կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի առաջին երեք թեկնածուների|
| ազգանունները, անունները և հայրանունները) |
| |
| ________________________________________________________ |
| |
| լուսանցք |
| _______________________________________________________ |
| |
._____________________________________________________________________.
->