ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ,
ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
8 հոկտեմբերի 2021 թվականի N 74-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 47-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի դեկտեմբերի 21-ի «Հանրակրթական պետական ուսումնական հաստատությունների մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգը հաստատելու մասին» N 47-Ն հրամանի հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) 2-րդ կետի 2-րդ ենթակետը «լեզվային առանձնահատկությունները» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև ավագ դպրոցներում հոսքային և ենթահոսքային կրթության առկայությունը» բառերով.
2) Հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր կետով.
«2.1. Այն հաստատությունները, որոնք աշակերտների և (կամ) մանկավարժների ուղեփոխադրման նպատակով իրենց հաշվեկշռում ունեն տրանսպորտային միջոցներ և ՀՀ պետական բյուջեից ստանում են վառելիքի և (կամ) վարորդի աշխատավարձի և (կամ) այլ տրանսպորտային ծախսերի գծով փոխհատուցում, չեն հանդիսանում սույն կարգի 1-ին կետում նշված միջոցառման շահառու:»
3) 4-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիների բացակայության դեպքում` յուրաքանչյուր կմ-ի համար 25 ՀՀ դրամ, բայց ոչ պակաս քան 200 ՀՀ դրամը (հաշվարկված երկու ուղղությամբ) յուրաքանչյուր ներկա ստացած օրվա համար,»
4) 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ենթակետով.
«4) միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիների բացակայության դեպքում` տվյալ բնակավայրից տվյալ դպրոց երթևեկող սույն կարգի 2-րդ կետում ընդգրկված ուսուցիչների և դպրոցահասակ երեխաների թիվը 4 և դրանից պակաս լինելու դեպքում` 1000 ՀՀ դրամ (հաշվարկված երկու ուղղությամբ) յուրաքանչյուր ներկա ստացած օրվա համար` հավասար չափերով բաշխված այդ ուսուցիչների և դպրոցահասակ երեխաների միջև:»
5) Հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր կետով.
«4.1. Սույն կարգի 4-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերի համաձայն հաշվարկված սակագների միջև տարբերության առկայության դեպքում կիրառվում է ուսուցիչների և աշակերտների համար նախընտրելի տարբերակը:»
6) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Ուսումնական հաստատությունը մինչև յուրաքանչյուր տարվա հունվարի 20-ը ըստ պատկանելիության կառավարման լիազոր մարմին է ներկայացնում տվյալ տարվա ընթացքում սույն կարգին համապատասխան փոխհատուցում ստացող անձանց մասին տեղեկատվություն` Ձև 1-ին համապատասխան, իսկ մինչև սեպտեմբերի 20-ը` տվյալ տարվա ընթացքում սույն կարգին համապատասխան փոխհատուցում ստացող անձանց մասին ճշտված տեղեկատվություն` նույն ձևաչափով»
7) 7-րդ կետը «5-օրյա ժամկետում» բառերից առաջ լրացնել «ամփոփված տեղեկատվությունը» բառերով.
8) 10-րդ կետը «վարչությունը» բառից հետո լրացնել «Նախարարության ենթակայության հաստատություններից ստացված և» բառերով.
9) Հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր կետով.
«10.1. Նախարարության ֆինանսաբյուջետային վարչությունը մարզպետարաններից ստացված և սույն կարգի 8-րդ կետում նշված ցուցակների վերաբերյալ առարկություններ ունենալու դեպքում ներկայացնում է իր առարկությունները մարզպետարաններին, և մարզպետարանը պետք է հինգօրյա ժամկետում լրամշակի ցուցակները և ներկայացնի նախարարություն:»
10) 11-րդ կետում «ամիս» և «ամսվա» բառերը փոխարինել համապատասխանաբար «եռամսյակ» և «եռամսյակի» բառերով, իսկ «Ձև 1» բառերը` «Ձև 2» բառերով.
11) 12-րդ կետում «ամենամսյա» բառը փոխարինել «եռամսյա կտրվածքով» բառերով.
12) 13-րդ կետում «ամիս», «ամսվա» և «ամենամսյա» բառերը փոխարինել համապատասխանաբար «եռամսյակ», «եռամսյակի» և «եռամսյա կտրվածքով» բառերով.
13) 14-րդ կետը «գումարների շրջանակներում» բառերից հետո լրացնել «(բացառությամբ սույն կարգի 14.1. կետով սահմանված դեպքերի)» բառերով.
14) Հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր կետով.
«14.1. Դպրոցի շենքի հիմնանորոգման/վերակառուցման կամ նորի կառուցման դեպքում շենքի ապամոնտաժման պատճառով այլ բնակավայրում տեղակայված դպրոցում ուսումնական գործընթացը կազմակերպելու համար 14-րդ կետի կիրառման շրջանակներում ձեռքբերվող ուղեփոխադրման ծառայությունների արժեքը մինչև տվյալ դպրոցի շենքի շահագործման հանձնելը հաշվարկվում է փոխադրման նպատակով իրականացված մրցույթի արդյունքում ձևավորված գնի հիման վրա` համաձայնեցնելով նախարարության հետ:»
15) Հավելվածով հաստատված Ձև 1-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն Հավելված 1-ի:
16) Հավելվածը լրացնել Ձև 2-ով` համաձայն Հավելված 2-ի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2021 թվականի սեպտեմբերի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա:
--------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն
անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական
ակտերը հետադարձ ուժ չունեն:
--------------------------------------------------------------
ՆԱԽԱՐԱՐ Վ. ԴՈՒՄԱՆՅԱՆ
Հավելված 1
ՀՀ կրթության, գիտության,
մշակույթի և սպորտի նախարարի
2021 թվականի հոկտեմբերի 8-ի
N 74-Ն հրամանի
ՁԵՎ 1
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՎՅԱԼ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՐԳԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՍՏԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՄԱՍԻՆ
._________________________________________________________________________.
|Հ/Հ|Աշակերտի |Դասա-|Փաստացի|Հեռավո- |Կարգի 4-րդ|Ուսում-|Փոխհա- |Այլ |
| |անունը, |րանը |բնակու-|րությունը|և 5-րդ |նական |տուցման |նշում-|
| |ազգանունը | |թյան |հաստատու-|կետերով |պլանով |ենթակա |ներ |
| | | |վայրը |թյունից |հաշվարկված|հաս- |գումարը`| |
| | | | |/կմ/ |գումարը |տատված |հազ. | |
| | | | | |(հաշվարկ- |օրերի |դրամ | |
| | | | | |ված երկու |թիվը | | |
| | | | | |ուղղու- | | | |
| | | | | |թյամբ` | | | |
| | | | | |յուրաքան- | | | |
| | | | | |չյուր | | | |
| | | | | |ներկա | | | |
| | | | | |ստացած | | | |
| | | | | |օրվա | | | |
| | | | | |համար) | | | |
|___|__________|_____|_______|_________|__________|_______|________|______|
|1 | | | | | | | | |
|___|__________|_____|_______|_________|__________|_______|________|______|
|2 | | | | | | | | |
|___|__________|_____|_______|_________|__________|_______|________|______|
|3 | | | | | | | | |
|___|__________|_____|_______|_________|__________|_______|________|______|
|4 | | | | | | | | |
|___|__________|_____|_______|_________|__________|_______|________|______|
|5 | | | | | | | | |
|___|__________|_____|_______|_________|__________|_______|________|______|
|...| | | | | | | | |
|___|__________|_____|_______|_________|__________|_______|________|______|
|N | | | | | | | | |
|_________________________________________________________|_______________|
| ԸՆԴԱՄԵՆԸ | |
._________________________________________________________________________.
._________________________________________________________________________.
|Հ/Հ|Մանկավարժի|Դ |Տվյալ |Փաստացի|Հեռավո- |Կարգի 4-րդ|Դասա-|Փոխհա- |Ա |
| |անունը, |ր |հաստա- |բնակու-|րությունը|և 5-րդ |վանդ-|տուց- |յ |
| |ազգանունը |ու|տությու-|թյան |հաստատու-|կետերով |ման |ման |լ |
| | |յ |նում |վայրը |թյունից |հաշվարկված|օրերի|ենթակա | |
| | |ք |տվյալ | |/կմ/ |գումարը |թիվը |գումարը`|ն |
| | |ը |առարկայի| | |(հաշ- | |հազ. |շ |
| | | |միակ | | |վարկված | |դրամ |ու|
| | | |ուսուցիչ| | |երկու | | |մ |
| | | |լինելու | | |ուղղու- | | |ն |
| | | |վերա- | | |թյամբ` | | |ե |
| | | |բերյալ | | |յուրաքան- | | |ր |
| | | |տեղեկատ-| | |չյուր | | | |
| | | |վություն| | |ներկա | | | |
| | | |(նշել | | |ստացած | | | |
| | | |«այո» | | |օրվա | | | |
| | | |կամ | | |համար) | | | |
| | | |«ոչ», | | | | | | |
| | | |«այո»-ի | | | | | | |
| | | |դեպքում | | | | | | |
| | | |նշեք | | | | | | |
| | | |նաև | | | | | | |
| | | |դասա- | | | | | | |
| | | |վանդվող | | | | | | |
| | | |առարկան)| | | | | | |
|___|__________|__|________|_______|_________|__________|_____|________|__|
|1 | | | | | | | | | |
|___|__________|__|________|_______|_________|__________|_____|________|__|
|2 | | | | | | | | | |
|___|__________|__|________|_______|_________|__________|_____|________|__|
|3 | | | | | | | | | |
|___|__________|__|________|_______|_________|__________|_____|________|__|
|4 | | | | | | | | | |
|___|__________|__|________|_______|_________|__________|_____|________|__|
|5 | | | | | | | | | |
|___|__________|__|________|_______|_________|__________|_____|________|__|
|...| | | | | | | | | |
|___|__________|__|________|_______|_________|__________|_____|________|__|
|N | | | | | | | | | |
|___|_________________________________________________________|___________|
| | ԸՆԴԱՄԵՆԸ | |
._________________________________________________________________________.
ՏՆՕՐԵՆ __________________ __________________________
Անուն, ազգանունը ստորագրությունը
ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀ __________________ __________________________
Անուն, ազգանունը ստորագրությունը
_____________ 20 ________ թ.
Կ.Տ.
Հավելված 2
ՀՀ կրթության, գիտության,
մշակույթի և սպորտի նախարարի
2021 թվականի հոկտեմբերի 8-ի
N 74-Ն հրամանի
ՁԵՎ 2
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆԱԽՈՐԴ ԱՄՍՎԱ ՓԱՍՏԱՑԻ ՀԱՃԱԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
._________________________________________________________________________.
|Հ/Հ|Աշակերտի |Դասա-|Փաստացի|Հեռավո- |Կարգի 4-րդ|Հաշվե- |Փոխհա- |Այլ |
| |անունը, |րանը |բնակու-|րությունը|և 5-րդ |տու |տուցման |նշում-|
| |ազգանունը | |թյան |հաստատու-|կետերով |եռամ- |ենթակա |ներ |
| | | |վայրը |թյունից |հաշվարկված|սյակում|գումարը`| |
| | | | |/կմ/ |գումարը |փաստացի|հազ. | |
| | | | | |(հաշվարկ- |հաճախած|դրամ | |
| | | | | |ված երկու |օրերի | | |
| | | | | |ուղղու- |թիվը | | |
| | | | | |թյամբ` | | | |
| | | | | |յուրաքան- | | | |
| | | | | |չյուր | | | |
| | | | | |ներկա | | | |
| | | | | |ստացած | | | |
| | | | | |օրվա | | | |
| | | | | |համար) | | | |
|___|__________|_____|_______|_________|__________|_______|________|______|
|1 | | | | | | | | |
|___|__________|_____|_______|_________|__________|_______|________|______|
|2 | | | | | | | | |
|___|__________|_____|_______|_________|__________|_______|________|______|
|3 | | | | | | | | |
|___|__________|_____|_______|_________|__________|_______|________|______|
|4 | | | | | | | | |
|___|__________|_____|_______|_________|__________|_______|________|______|
|5 | | | | | | | | |
|___|__________|_____|_______|_________|__________|_______|________|______|
|...| | | | | | | | |
|___|__________|_____|_______|_________|__________|_______|________|______|
|N | | | | | | | | |
|_________________________________________________________|_______________|
| ԸՆԴԱՄԵՆԸ | |
._________________________________________________________________________.
._________________________________________________________________________.
|Հ/Հ|Մանկավարժի|Դրույքը|Փաստացի|Հեռա- |Կարգի 4-րդ |Հաշ- |Փոխհա- |Այլ |
| |անունը, | |բնակու-|վորու- |և 5-րդ |վետու |տուցման |նշում-|
| |ազգանունը | |թյան |թյունը |կետերով |եռամ- |ենթակա |ներ |
| | | |վայրը |հաստա- |հաշվարկված |սյա- |գումարը`| |
| | | | |տու- |գումարը |կում |հազ. | |
| | | | |թյունից|(հաշվարկված|փաս- |դրամ | |
| | | | | /կմ/ |երկու ուղ- |տացի | | |
| | | | | |ղությամբ` |հաճա- | | |
| | | | | |յուրա- |խած | | |
| | | | | |քանչյուր |օրերի | | |
| | | | | |ներկա |թիվը | | |
| | | | | |ստացած օրվա| | | |
| | | | | |համար) | | | |
|___|__________|_______|_______|_______|___________|______|________|______|
|1. | | | | | | | | |
|___|__________|_______|_______|_______|___________|______|________|______|
|2. | | | | | | | | |
|___|__________|_______|_______|_______|___________|______|________|______|
|3. | | | | | | | | |
|___|__________|_______|_______|_______|___________|______|________|______|
|4. | | | | | | | | |
|___|__________|_______|_______|_______|___________|______|________|______|
|5. | | | | | | | | |
|___|__________|_______|_______|_______|___________|______|________|______|
|...| | | | | | | | |
|___|_____________________________________________________________________|
| | ԸՆԴԱՄԵՆԸ |
._________________________________________________________________________.
ՏՆՕՐԵՆ __________________ __________________________
Անուն, ազգանունը ստորագրությունը
ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀ __________________ __________________________
Անուն, ազգանունը ստորագրությունը
____________ 20 _________ թ.
Կ.Տ.
Պաշտոնական հրապարակման օրը` 13 հոկտեմբերի 2021 թվական: