040.1104.151101
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«15» նոյեմբերի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
15 նոյեմբերի 2001 թվականի N 1104
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1033 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 24-ին «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեում «Նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարում» ծրագրով նախատեսված հատկացումները բաշխելու մասին» N 1033 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման հավելվածի ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
i
._____________________________________________________________.
|12. Բնակարանային շինարարություն |46,900.0 |
|___________________________________________________|_________|
| այդ թվում` | |
|___________________________________________________|_________|
|Լոռու մարզպետարան |46,900.0 |
|___________________________________________________|_________|
|որից` Լոռու մարզի «Հայկոոպսերվիս» միավորման Սպիտակի|46,900.0 |
|շինարարական վարչություն | |
._____________________________________________________________.
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի նոյեմբերի 15-ից: