Սեղմել Esc փակելու համար:
«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2017 թվականի դեկտեմբերի 20-ին

 

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-295 օրենքի (այսուհետ` Օրենք) 72-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «(սեփականատերերին կամ օգտագործողներին պատճառված վնասի հատուցման համար)» բառերը փոխարինել «անձանց պատճառված վնասի (այդ թվում` վարչարարության հետևանքով) հատուցման (բացառությամբ պետական բյուջե գանձված գումարները պետական բյուջեի մուտքերի համապատասխան հաշիվներից վերադարձնելու դեպքերի) և սույն հոդվածի 1.1-ին մասով սահմանված միջոցների վերականգնման համար» բառերով:

 

i

Հոդված 2. Օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.

«5) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված այլ ուղղություններ:»:

 

i

Հոդված 3. Օրենքի 72-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին և 1.2-րդ մասերով.

«1.1. Պահուստային հիմնադրամի միջոցների անբավարարության դեպքում գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցում իրականացնող վարչական մարմնի վարչարարության հետևանքով պատճառված վնասի հատուցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի կամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի այլ միջոցների հաշվին: Այդ նպատակով տրամադրված միջոցները վերականգնվում են պահուստային հիմնադրամի միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

1.2. Օրենքով սահմանված կարգով պաշտոնատար անձանց ներկայացված հետադարձ պահանջների բավարարումից ստացվող գումարներն ուղղվում են պահուստային հիմնադրամի համալրմանը:»:

 

i

Հոդված 4. Օրենքի 72-րդ հոդվածի 6-րդ մասը «օգտագործման կարգը» բառերից հետո լրացնել «և առաջնահերթությունները» բառերով։

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցում իրականացնող վարչական մարմնի վարչարարության հետևանքով պատճառված վնասը հատուցելու մասին այն բոլոր ակտերը, որոնք ուժի մեջ են մտել 2014 թվականի հունիսի 1-ից հետո, ենթակա են կատարման պահուստային հիմնադրամի միջոցների հաշվին:

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2018 թ. հունվարի 12
Երևան
ՀՕ-27-Ն

 

 

pin
ՀՀ 20.12.2017
N ՀՕ-27-Ն օրենք