Սեղմել Esc փակելու համար:
«ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑ ...

 

24.07.2021 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2021 թվականի հունիսի 30-ին

 

«ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Գնումների մասին» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-21-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետից հանել «, ինչպես նաև պետություն-մասնավոր գործընկերության, ներառյալ հավատարմագրային կառավարման և կոնցեսիայի գործարքների շրջանակներում մասնավոր հատվածի գործընկերոջն իրավունքների շնորհումը» բառերը:

 

i

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4) պետություն-մասնավոր գործընկերության, ներառյալ կոնցեսիայի այն գործարքները, որոնք կարգավորվում են «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքով:»:

 

i

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

 

i

Հոդված 4. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

 

i

Հոդված 5. Օրենքի 57-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.

«4.1. Սույն օրենքի դրույթները չեն տարածվում «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքի ընդունումից մինչև նույն օրենքն ուժի մեջ մտնելը պետություն-մասնավոր գործընկերության շրջանակներում Կառավարության հաստատած ներդրումային ծրագրերով նախատեսված գործարքների վրա, որոնց վերաբերյալ վերջնական պայմանագրերը պետք է կնքվեն մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը:»:

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ա. Սարգսյան


2021 թ. հուլիսի 13
Երևան
ՀՕ-285-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 14 հուլիսի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ 30.06.2021
N ՀՕ-285-Ն օրենք