040.0400.150402
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«15» ապրիլի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
15 ապրիլի 2002 թվականի N 400
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-Ի N 657 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 20-ի «Հայաստանի Հանրապետությունում ընդերքի պահպանության և օգտագործման ոլորտի բարելավման առաջնահերթ միջոցառումների մասին» N 657 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությանը, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը, Հայաստանի Հանրապետության մարզպետներին, Երևանի քաղաքապետին` անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել սույն որոշմամբ հաստատված ծրագրի` սահմանված ժամկետներում կատարումն ապահովելու համար և յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն ներկայացնել տեղեկանք դրա ընթացքի և արդյունքների մասին:
Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը` վերլուծել ներկայացված տեղեկույթն ու յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ ու Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել ամփոփ տեղեկանք».
բ) ուժը կորցրած ճանաչել որոշման 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերը:
i
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի ապրիլի 15-ից: