ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՆԱԽԱԳԱՀ
2022 թվականի հուլիսի 21-ի 2022 թվականի օգոստոսի 2-ի
N 756-Ն N 266-Ն
ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-Ի N 178-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 66-Ն ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 7-րդ մասը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2018 թվականի մարտի 17-ի N 178-Ն և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2018 թվականի մարտի 19-ի N 66-Ն «Բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկի ձևը և դրա լրացման կարգը հաստատելու մասին» համատեղ հրամանի N 1 հավելվածով հաստատված` բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկի ձևի լրացման կարգի 7-րդ կետի 3-րդ ենթակետից հանել «և մատակարարներին վճարված» բառերը:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և կիրառվում 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար:
Ռ. ԲԱԴԱՍՅԱՆ Հ. ՍԻՄԻԴՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը` 9 օգոստոսի 2022 թվական: