ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
29 դեկտեմբերի 2022 թվականի N 2084-Ն
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1035-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի «Վերականգնողական օգնության տրամադրման կարգը և պայմանները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 22-ի N 1369-Ն և 2007 թվականի ապրիլի 12-ի N 453-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1035-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`
 i 
1) վերնագրում «ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ» բառերը փոխարինել «ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՌԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ» բառերով.
 i 
2) որոշման նախաբանը «մասի» բառից հետո լրացնել «և «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «է» ենթակետի» բառերով.
3) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին կետով.
 i 
«1.1. Հաստատել աջակցող միջոցների`
1) պետական հավաստագրերով տրամադրվող աջակցող միջոցների համար նախատեսված փոխհատուցման գումարի չափը` համաձայն N 7 հավելվածի.
2) առանց պետական հավաստագրի տրամադրվող աջակցող միջոցների համար նախատեսված փոխհատուցման գումարի չափը` համաձայն N 8 հավելվածի:».
 i 
4) որոշումը լրացնել նոր` NN 7 և 8 հավելվածներով` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 
Հայաստանի Հանրապետության
    վարչապետ                     Ն. Փաշինյան
 
2022 թ. դեկտեմբերի 29
Երևան
 
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2022 թվականի դեկտեմբերի 29-ի
N 2084-Ն որոշման
 
«Հավելված N 7
ՀՀ կառավարության
2015 թվականի սեպտեմբերի 10-ի
N 1035-Ն որոշման
 
ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ
 
._____________________________________________________________________.
|NN  |Աջակցող միջոցի անվանումը                       |Չափի |Մեկ       |
|ը/կ |                                               |միա- |պետական   |
|    |                                               |վորը |հավաստագրի|
|    |                                               |     |գնային    |
|    |                                               |     |արժեքը    |
|    |                                               |     |(դրամ)    |
|____|_______________________________________________|_____|__________|
|    |                    Պրոթեզներ                  |     |          |
|____|_______________________________________________|_____|__________|
|1.  |Վերին վերջույթի պրոթեզներ                      |     |          |
|____|_______________________________________________|_____|__________|
|1.1.|Դաստակի կոսմետիկ պրոթեզ                        |հատ  |    242000|
|____|_______________________________________________|_____|__________|
|1.2.|Նախաբազկի ձգողական պրոթեզ                      |հատ  |    530000|
|____|_______________________________________________|_____|__________|
|1.3.|Բազկի ձգողական պրոթեզ                          |հատ  |    960000|
|____|_______________________________________________|_____|__________|
|1.4.|Նախաբազկի կոսմետիկ պրոթեզ                      |հատ  |    458000|
|____|_______________________________________________|_____|__________|
|1.5.|Բազկի կոսմետիկ պրոթեզ                          |հատ  |    778000|
|____|_______________________________________________|_____|__________|
|1.6.|Բազկի միոպրոթեզ                                |հատ  |   2545000|
|____|_______________________________________________|_____|__________|
|1.7.|Նախաբազկի միոպրոթեզ                            |հատ  |   1975000|
|____|_______________________________________________|_____|__________|
|1.8.|Ուսի էկզարտիկ պրոթեզ                           |հատ  |    558000|
|____|_______________________________________________|_____|__________|
|1.9.|Վերին վերջույթի ֆունկցիոնալ պրոթեզ             |հատ  |  40000000|
|____|_______________________________________________|_____|__________|
|2.  |Ստորին վերջույթի պրոթեզներ                     |     |          |
|____|_______________________________________________|_____|__________|
|2.1.|Թաթի պրոթեզ` ըստ Լիս Ֆրանկի                    |հատ  |    170000|
|____|_______________________________________________|_____|__________|
|2.2.|Թաթի պրոթեզ` ըստ Շոպարի                        |հատ  |    245000|
|____|_______________________________________________|_____|__________|
|2.3.|Սրունքի էնդոսկելիտար մոդուլյար պրոթեզ          |հատ  |    558000|
|____|_______________________________________________|_____|__________|
|2.4.|Սրունքի էկզոսկելիտար ոչ մոդուլյար պրոթեզ       |հատ  |    385000|
|____|_______________________________________________|_____|__________|
|2.5.|Սրունքի էնդոսկելիտար մոդուլյար պրոթեզ սիլիկոնե |հատ  |   1165000|
|    |լայներով                                       |     |          |
|____|_______________________________________________|_____|__________|
|2.6.|Սրունքի էկզոսկելիտար պրոթեզ կաշվից             |հատ  |    300000|
|____|_______________________________________________|_____|__________|
|2.7.|Սրունքի էնդոսկելիտար պրոթեզ կաշվից ընդունիչով  |հատ  |    409000|
|____|_______________________________________________|_____|__________|
|2.8.|Սրունքի էկզոսկելիտար պրոթեզ մանժետով           |հատ  |    535000|
|____|_______________________________________________|_____|__________|
|2.9.|Սրունքի պրոթեզ ըստ Պիրոգովի և  Սայմի           |հատ  |    290000|
|____|_______________________________________________|_____|__________|
|2.10|Ծնկահոդի էկզարտիկ պրոթեզ                       |հատ  |   1160000|
|____|_______________________________________________|_____|__________|
|2.11|Ազդրի էնդոսկելիտար պրոթեզ կաշվից ընդունիչով    |հատ  |    565000|
|____|_______________________________________________|_____|__________|
|2.12|Ազդրի էնդոսկելիտար պրոթեզ կաշվից, շինայով      |հատ  |    598000|
|____|_______________________________________________|_____|__________|
|2.13|Ազդրի էկզոսկելիտար պրոթեզ կաշվից               |հատ  |    565000|
|____|_______________________________________________|_____|__________|
|2.14|Ազդրի էնդոսկելիտար մոդուլյար պրոթեզ            |հատ  |   1010000|
|____|_______________________________________________|_____|__________|
|2.15|Ազդրի էնդոսկելիտար մոդուլյար պրոթեզ լրացուցիչ  |հատ  |   1045000|
|    |(ISNI) ներդիրով                                |     |          |
|____|_______________________________________________|_____|__________|
|2.16|Ազդրի էնդոսկելիտար մոդուլյար պրոթեզ սիլիկոնե   |հատ  |   1795000|
|    |լայներով                                       |     |          |
|____|_______________________________________________|_____|__________|
|2.17|Կոնք-ազդրի էկզարտիկ պրոթեզ                     |հատ  |   1275000|
|____|_______________________________________________|_____|__________|
|2.18|Սրունքի էկզոսկելիտար պրոթեզ նստատեղի հենարանով`|հատ  |    399000|
|    |կաշվից                                         |     |          |
|____|_______________________________________________|_____|__________|
|2.19|Ազդրի բուժամարզական պրոթեզ լամինացիայով        |հատ  |    639000|
|____|_______________________________________________|_____|__________|
|2.20|Սրունքի բուժամարզական պրոթեզ լամինացիայով      |հատ  |    310000|
|____|_______________________________________________|_____|__________|
|2.21|Սրունքի օրթոպրոթեզ կաշվից                      |հատ  |    177000|
|____|_______________________________________________|_____|__________|
|2.22|Սրունքի օրթոպրոթեզ պլաստիկից                   |հատ  |    236000|
|____|_______________________________________________|_____|__________|
|2.23|Սրունքի օրթոպրոթեզ լամինացիայով                |հատ  |    250000|
|____|_______________________________________________|_____|__________|
|2.24|Ազդրի օրթոպրոթեզ կաշվից                        |հատ  |    325000|
|____|_______________________________________________|_____|__________|
|2.25|Ազդրի օրթոպրոթեզ պլաստիկից                     |հատ  |    300000|
|____|_______________________________________________|_____|__________|
|2.26|Ազդրի օրթոպրոթեզ լամինացիայով                  |հատ  |    430000|
|____|_______________________________________________|_____|__________|
|2.27|Ազդրի ֆունկցիոնալ պրոթեզ                       |հատ  |   6876000|
|____|_______________________________________________|_____|__________|
|2.28|Սրունքի ֆունկցիոնալ պրոթեզ                     |հատ  |   2917000|
|____|_______________________________________________|_____|__________|
|2.29|Ազդրի սիլիկոնե լայներ                          |հատ  |    435000|
|____|_______________________________________________|_____|__________|
|2.30|Սրունքի սիլիկոնե լայներ                        |հատ  |    345000|
|____|_______________________________________________|_____|__________|
|2.31|Պրոթեզի ծնկակալ                                |հատ  |      6000|
|____|_______________________________________________|_____|__________|
|2.32|Պրոթեզի աղեկապ                                 |հատ  |     13000|
|____|_______________________________________________|_____|__________|
|3.  |Ակնագնդի (աչքի) պրոթեզներ                      |հատ  |     70000|
|____|_______________________________________________|_____|__________|
|4.  |Կրծքագեղձի էկզոպրոթեզներ                       |հատ  |     27000|
|_____________________________________________________________________|
|                     ԱՋԱԿՑՈՂ ԱՅԼ ՄԻՋՈՑՆԵՐ                            |
|_____________________________________________________________________|
|5.  |Օրթեզներ                                       |     |          |
|____|_______________________________________________|_____|__________|
|5.1.|Ճաճանչ-դաստակային օրթեզ առանց հոդի, պլաստիկից  |հատ  |     30000|
|____|_______________________________________________|_____|__________|
|5.2.|Արմնկային օրթեզ առանց հոդի, պլաստիկից          |հատ  |     38000|
|____|_______________________________________________|_____|__________|
|5.3.|Արմնկային օրթեզ հոդով, պլաստիկից               |հատ  |     80000|
|____|_______________________________________________|_____|__________|
|5.4.|Սրունք-թաթային օրթեզ առանց հոդի, պլաստիկից     |հատ  |     40000|
|    |(AFO)                                          |     |          |
|____|_______________________________________________|_____|__________|
|5.5.|Սրունք-թաթային օրթեզ առանց հոդի, լամինացիայով  |հատ  |    116000|
|    |(AF)                                           |     |          |
|____|_______________________________________________|_____|__________|
|5.6.|Ծնկան հոդի օրթեզ առանց հոդի պլաստիկից (KO)     |հատ  |     50000|
|____|_______________________________________________|_____|__________|
|5.7.|Ամբողջ ոտքի օրթեզ առանց հոդի պլաստիկից         |հատ  |     70000|
|____|_______________________________________________|_____|__________|
|5.8.|Սրունք-թաթային օրթեզ հոդով պլաստիկից (AFO)     |հատ  |    110000|
|____|_______________________________________________|_____|__________|
|5.9.|Սրունք-թաթային օրթեզ հոդով, լամինացիայով (AFO) |հատ  |    100000|
|____|_______________________________________________|_____|__________|
|5.10|Ծնկան հոդի օրթեզ հոդով, պլաստիկից (KO)         |հատ  |    160000|
|____|_______________________________________________|_____|__________|
|5.11|Ծնկան հոդի օրթեզ հոդով, լամինացիայով (KO)      |հատ  |    187000|
|____|_______________________________________________|_____|__________|
|5.12|Ամբողջ ոտքի օրթեզ հոդով, կաշվից                |հատ  |    289000|
|____|_______________________________________________|_____|__________|
|5.13|Ամբողջ ոտքի օրթեզ հոդով, պլաստիկից             |հատ  |    230000|
|____|_______________________________________________|_____|__________|
|5.14|Ամբողջ ոտքի օրթեզ հոդով, լամինացիայով          |հատ  |    324000|
|____|_______________________________________________|_____|__________|
|5.15|Պարանոցի օրթեզ` սեղմիրան (CO)                  |հատ  |     40000|
|____|_______________________________________________|_____|__________|
|5.16|Պարանոցա-կրծքային օրթեզ` սեղմիրան (CTO)        |հատ  |    100000|
|____|_______________________________________________|_____|__________|
|5.17|Պարանոցա-կրծքա-գոտկային օրթեզ` սեղմիրան (CTLO) |հատ  |    150000|
|____|_______________________________________________|_____|__________|
|5.18|Գլխի օրթեզ (helmet)                            |հատ  |     40000|
|____|_______________________________________________|_____|__________|
|5.19|Ծուռ թաթի օրթեզ ծալված                         |հատ  |     30000|
|____|_______________________________________________|_____|__________|
|5.20|Այովա բրես                                     |հատ  |     55000|
|____|_______________________________________________|_____|__________|
|5.21|Օրթեզ պատելայից ծանրություն կրող PTB           |հատ  |     80000|
|____|_______________________________________________|_____|__________|
|5.22|Գիշերային կորսետ երկփեղկանի գերշտկումով        |հատ  |    100000|
|____|_______________________________________________|_____|__________|
|5.23|Կրծքա-գոտկա-սրբանային օրթեզ` սեղմիրան (TLSO)   |հատ  |    140000|
|____|_______________________________________________|_____|__________|
|5.24|Գոտկա-սրբանային օրթեզ` սեղմիրան (LSO)          |հատ  |    130000|
|____|_______________________________________________|_____|__________|
|5.25|Կոնք-ազդրային օրթեզ առանց հոդի, պլաստիկից      |հատ  |     50000|
|____|_______________________________________________|_____|__________|
|5.26|Կրկնակի կաղապարով օրթեզ` սեղմիրան (TLSO)       |հատ  |    170000|
|____|_______________________________________________|_____|__________|
|5.27|Ոտնաթաթի կամարները, կրունկի դիրքը և            |հատ  |     14000|
|    |վալգուսային դեֆորմացիայի շտկող օրթեզ (UCBL)    |     |          |
|____|_______________________________________________|_____|__________|
|5.28|Օրթեզի կոշիկներ                                |զույգ|     18500|
|____|_______________________________________________|_____|__________|
|6.  |Սեղմիրաններ (կորսետ), ռեկլինատորներ            |     |          |
|____|_______________________________________________|_____|__________|
|6.1.|Սեղմիրան փափուկ                                |հատ  |     16000|
|____|_______________________________________________|_____|__________|
|6.2.|Սեղմիրան կիսակոշտ                              |հատ  |     18000|
|____|_______________________________________________|_____|__________|
|6.3.|Ռեկլինատոր                                     |հատ  |      8000|
|____|_______________________________________________|_____|__________|
|7.  |Աղեկապեր                                       |     |          |
|____|_______________________________________________|_____|__________|
|7.1.|Աճուկային աղեկապ                               |հատ  |      8000|
|____|_______________________________________________|_____|__________|
|7.2.|Որովայնի աղեկապ                                |հատ  |     13000|
|____|_______________________________________________|_____|__________|
|8.  |Օրթոպեդիկ կոշիկներ                             |     |          |
|____|_______________________________________________|_____|__________|
|8.1.|Օրթոպեդիկ կոշիկներ                             |զույգ|     18500|
|____|_______________________________________________|_____|__________|
|8.2.|Անհատական պատրաստվող օրթոպեդիկ կոշիկներ        |զույգ|     30000|
|____|_______________________________________________|_____|__________|
|9.  |Հենակներ                                       |     |          |
|____|_______________________________________________|_____|__________|
|9.1.|Թևատակի  հենակ                                 |հատ  |      6500|
|____|_______________________________________________|_____|__________|
|9.2.|Արմնկային հենակ                                |հատ  |      4500|
|____|_______________________________________________|_____|__________|
|10. |Ձեռնափայտեր                                    |     |          |
|____|_______________________________________________|_____|__________|
|10.1|Ձեռնափայտ սովորական                            |հատ  |      3000|
|____|_______________________________________________|_____|__________|
|10.2|«Սպիտակ ձեռնափայտ» տեսողության խնդիրներ ունեցող|հատ  |      7000|
|    |անձանց համար                                   |     |          |
|____|_______________________________________________|_____|__________|
|11. |Քայլակներ                                      |     |          |
|____|_______________________________________________|_____|__________|
|11.1|Քայլակ սովորական                               |հատ  |     17000|
|____|_______________________________________________|_____|__________|
|11.2|Քայլակ (մանկական ուղեղային կաթվածով անձանց     |հատ  |     86000|
|    |համար)                                         |     |          |
|____|_______________________________________________|_____|__________|
|12. |Ծնկակալներ                                     |հատ  |      6000|
|____|_______________________________________________|_____|__________|
|13. |Փոքր տրամաչափի սայլակներ                       |հատ  |     46000|
|____|_______________________________________________|_____|__________|
|14. |Լսողական սարքերի անհատական ներդիրներ           |հատ  |     10000|
|____|_______________________________________________|_____|__________|
|15. |Ձայնաստեղծ սարք կամ պրոթեզ                     |հատ  |    400000|
|____|_______________________________________________|_____|__________|
|16. |Անվասայլակներ                                  |     |          |
|____|_______________________________________________|_____|__________|
|16.1|Անվասայլակ սովորական                           |հատ  |     95000|
|____|_______________________________________________|_____|__________|
|16.2|Անվասայլակ (մանկական ուղեղային կաթված,         |հատ  |    120000|
|    |գերգիրություն և  արտահայտված սկոլիոզ ունեցող   |     |          |
|    |անձանց համար)                                  |     |          |
|____|_______________________________________________|_____|__________|
|17. |Լսողական սարքեր                                |     |          |
|____|_______________________________________________|_____|__________|
|17.1|12-64 (ներառյալ) տարեկան անձանց                |հատ  |     80000|
|____|_______________________________________________|_____|__________|
|17.2|65 տարեկան և  ավելի բարձր տարիքի անձանց        |հատ  |     36000|
|____|_______________________________________________|_____|__________|
|18. |Կոխլեար իմպլանտի խոսակցական պրոցեսորի մասեր/   |     |          |
|    |պարագաներ                                      |     |          |
|____|_______________________________________________|_____|__________|
|18.1|Լար                                            |հատ  |     50000|
|____|_______________________________________________|_____|__________|
|18.2|Միկրոֆոնի ֆիլտր                                |հատ  |     15500|
|____|_______________________________________________|_____|__________|
|18.3|Կոճ                                            |հատ  |     38000|
|____|_______________________________________________|_____|__________|
|18.4|Վերալիցքավորող մարտկոց                         |հատ  |    120000|
|____|_______________________________________________|_____|__________|
|18.5|Մագնիս                                         |հատ  |     17000|
|____|_______________________________________________|_____|__________|
|18.6|Ծրագրավորում                                   |հատ  |     25000|
|____|_______________________________________________|_____|__________|
|19. |Լոգարանի աթոռ                                  |հատ  |     20000|
|____|_______________________________________________|_____|__________|
|20. |Հակապառկելախոցային ներքնակ                     |հատ  |     35000|
|____|_______________________________________________|_____|__________|
|21. |Աթոռ սանիտարական հարմարանքով                   |հատ  |     22000|
|____|_______________________________________________|_____|__________|
|22. |Անվասայլակի կցորդիչ                            |հատ  |    380000|
|____|_______________________________________________|_____|__________|
|23. |Քայլաբեր                                       |հատ  |    653000|
|____|_______________________________________________|_____|__________|
|24. |Կանգնակ-սայլակ                                 |հատ  |   1356000|
|____|_______________________________________________|_____|__________|
|25. |Կանգնակ                                        |հատ  |    285000|
._____________________________________________________________________.
«:
 
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2022 թվականի դեկտեմբերի 29-ի
N 2084-Ն որոշման
 
«Հավելված N 8
ՀՀ կառավարության
2015 թվականի սեպտեմբերի 10-ի
N 1035-Ն որոշման
 
ԱՌԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ
 
._____________________________________________________________________.
|NN  |Աջակցող միջոցի անվանումը                       |Չափի |Միավորի   |
|ը/կ |                                               |միա- |արժեքը    |
|    |                                               |վորը |(դրամ)    |
|____|_______________________________________________|_____|__________|
|1.  |Պրոթեզի կոշիկներ                               |զույգ|     13500|
|____|_______________________________________________|_____|__________|
|2.  |Գուլպաներ                                      |     |          |
|____|_______________________________________________|_____|__________|
|2.1.|Բրդյա-բամբակյա գուլպաներ                       |հատ  |      2700|
|____|_______________________________________________|_____|__________|
|2.2.|Սիլիկոնե գուլպաներ                             |հատ  |     26000|
._____________________________________________________________________.
«:
 
Պաշտոնական հրապարակման օրը` 29 դեկտեմբերի 2022 թվական: