118.0367.100602
ԳՐԱՆՑՎԱԾ Է 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
                                       «10»         06           2002 Թ.
                                         ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11802095
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
 
7 մայիսի 2002 թվականի N 367
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 17-Ի ԹԻՎ 17 ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
«Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 և 17 հոդվածներով, 18 հոդվածի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 31-ի «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող առաջնահերթ միջոցառումների մասին» թիվ 531 որոշման երկրորդ կետով վերապահված իրավասությունների շրջանակներում հրամայում եմ`
 
Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2001 թվականի հունվարի 17-ի թիվ 17 հրամանով հաստատված «Մեկ աղբյուրից գնումներ կատարելու ձևով ապրանքներ, աշխատանքներ և ծառայություններ ձեռքբերելու պատվիրատուի որոշումը լիազոր մարմնի հետ համաձայնեցնելու» կարգում կատարել հետևյալ լրացումը`
 
i
հրամանով հաստատված «Մեկ աղբյուրից գնումներ կատարելու ձևով ապրանքներ, աշխատանքներ և ծառայություններ ձեռքբերելու պատվիրատուի որոշումը լիազոր մարմնի հետ համաձայնեցնելու» կարգի 6-րդ կետի 1-ին ենթակետի 2-րդ կետը` «փաստաթուղթ» բառից հետո լրացնել «, բացառությամբ պետական գաղտնիք հանդիսացող գնումների դեպքերում» բառերով: