03.04.2023 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2023 թվականի մարտի 1-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» 2016 թվականի դեկտեմբերի 15-ի ՀՕ-245-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածը «վնասի հատուցման» բառերից հետո լրացնել «, սույն օրենքով սահմանված աջակցություն տրամադրելու» բառերով:
i
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետը «և համատեղ զավակ ունեցող անձը» բառերից հետո լրացնել «, եթե սույն մասի 1-ին կետի հիման վրա հատուցման գումար չի նշանակվել (չի կարող նշանակվել)» բառերով:
i
Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ մասում`
1) 2-րդ կետի «և ժամկետներում» բառերը փոխարինել «, պայմաններով և ժամկետներում» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով.
«3) Հիմնադրամի խորհրդի սահմանած որոշակի եղանակներով (դրամական միջոցների վճարում, բնամթերային ձևով օգնություն, այլ եղանակ), պայմաններով և ժամկետներում շահառուներին աջակցություն տրամադրելու վերաբերյալ:»:
i
Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասում`
1) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) հարկային գործակալից կամ Հայաստանի Հանրապետության անունից կնքված և վավերացված պայմանագրերի դրույթների համաձայն` հարկային գործակալի պարտավորությունից ազատված անձից եկամուտ ստացող անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում օրացուցային ամիսը, իսկ հարկային գործակալ չհանդիսացողից եկամուտ ստացող անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց, անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար` օրացուցային տարին.».
2) 4-րդ կետը «եկամուտ վճարող» բառերից հետո լրացնել «` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով հարկային մարմնում որպես հարկ վճարող հաշվառված» բառերով:
i
Հոդված 5. Օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել, իսկ 5-րդ մասում «իրենց վճարած (իրենց եկամուտներից հարկային գործակալի պահած)» բառերը փոխարինել «նախորդ տարվա եկամուտներից վճարած (նրանց եկամուտներից հարկային գործակալի պահած և պետական բյուջե փոխանցած)» բառերով:
i
Հոդված 6. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասում`
1) հանել «սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի» բառերը.
2) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) հարկային գործակալից կամ Հայաստանի Հանրապետության անունից կնքված և վավերացված պայմանագրերի դրույթների համաձայն` հարկային գործակալի պարտավորությունից ազատված անձից եկամուտ ստացող անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձինք դրոշմանիշային վճարը վճարում են հետևյալ դրույքաչափերով.
| Մինչև 100 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում |
1500 դրամ
|
| 100 001-ից մինչև 200 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում |
3000 դրամ
|
| 200 001-ից մինչև 500 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում |
5500 դրամ
|
| 500 001-ից մինչև 1 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում |
8500 դրամ
|
| 1 000 001 դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում |
15000 դրամ». |
3) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) անհատ ձեռնարկատերերը, նոտարները, ինչպես նաև հարկային գործակալ չհանդիսացողից եկամուտ ստացող անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձինք դրոշմանիշային վճարը վճարում են հետևյալ դրույքաչափերով.
| Մինչև 2 400 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում |
18 000 դրամ
|
| 2 400 001-ից մինչև 6 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում |
24 000 դրամ
|
| 6 000 001-ից մինչև 12 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում |
48 000 դրամ
|
| 12 000 001 դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում |
120 000 դրամ»: |
i
Հոդված 7. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Սույն հոդվածի 1-ին մասում չնշված անձինք դրոշմանիշային վճարը վճարում են ինքնուրույն:»:
i
Հոդված 8. Օրենքի 15-րդ հոդվածում`
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հայաստանի Հանրապետության անունից կնքված և վավերացված պայմանագրերի դրույթների համաձայն` հարկային գործակալի պարտավորությունից ազատված անձից եկամուտ ստացող անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձինք տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար դրոշմանիշային վճարը վճարում են ինքնուրույն` մինչև տվյալ հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:».
2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Դրոշմանիշային վճարներն ինքնուրույն կատարող` հարկային գործակալ չհանդիսացողից եկամուտ ստացող անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձինք դրոշմանիշային վճարը կատարում են մինչև տվյալ հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա մայիսի 1-ը ներառյալ, իսկ անհատ ձեռնարկատերերը և նոտարները` մինչև տվյալ հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա ապրիլի 20-ը ներառյալ, հիմք ընդունելով յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված դրոշմանիշային վճարի հաշվարկման համապատասխան բազաները:»:
i
Հոդված 9. Օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետում «նպատակով» բառը փոխարինել «, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված աջակցություն տրամադրելու նպատակով» բառերով:
i
Հոդված 10. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետը «վճարման» բառից հետո լրացնել «և սույն օրենքով նախատեսված աջակցության տրամադրման» բառերով:
i
Հոդված 11. Օրենքի 31-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-7-րդ մասերով.
«3. Եթե սույն օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետի հիման վրա շահառու ճանաչված` առաջին կամ երկրորդ խմբի կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձը ճանաչվում է երրորդ խմբի կամ ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ, ապա Հիմնադրամը շարունակում է վճարել դրամական աջակցություն`
1) պայմանագրային կամ զորահավաքային կամ պարտադիր զինվորական ծառայության կամ պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումներին ներգրավված սպայական կազմի զինծառայողի դեպքում` ամսական 75 000 դրամի չափով.
2) պայմանագրային կամ զորահավաքային զինվորական ծառայության կամ պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումներին ներգրավված ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողի կամ տարածքային պաշտպանությանը ներգրավված կամ կամավորագրված անձի դեպքում` ամսական 50 000 դրամի չափով.
3) պարտադիր զինվորական ծառայության կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողի դեպքում` ամսական 25 000 դրամի չափով:
4. Զինծառայողի` կրկին Հիմնադրամի շահառու ճանաչվելու (առաջին կամ երկրորդ խմբի կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու) դեպքում կամ սույն օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետում նշված ժամկետում և պատճառով մահանալու դեպքում սույն հոդվածի 2-րդ մասի հիման վրա վճարված դրամական աջակցության գումարները համարվում են փաստացի վճարված հատուցման գումարներ և նվազեցվում են սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում նշված հատուցման գումարներից` Հիմնադրամի խորհրդի սահմանած կարգով:
5. Սույն հոդվածով նախատեսված դրամական աջակցությունը տրվում է առավելագույնը 36 ամիս ժամկետով` սկսած 2022 թվականի հունվարի 1-ից հետո երրորդ խմբի կամ ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու ամսվանից, բայց ոչ ավելի վաղ, քան վերջին անգամ ամսական հավասար վճարը վճարելու ամսվան հաջորդող ամսվանից: Դրամական աջակցությունը դադարեցվում է զինծառայողին կրկին շահառու ճանաչելու կամ սույն մասում նշված 36-ամսյա ժամկետը լրանալու կամ զինծառայողին հաշմանդամություն ունեցող անձ չճանաչելու կամ զինծառայողի մահվան կամ սույն հոդվածի 6-րդ մասում նշված ժամկետը լրանալու դեպքում:
6. Սույն հոդվածի 3-5-րդ մասերի գործողությունը դադարում է 2026 թվականի հունվարի 31-ից:
7. Հարկային գործակալ չհանդիսացողից եկամուտ ստացող անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձինք մինչև 2022 թվականն ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար դրոշմանիշային վճար չեն կատարում, իսկ 2022 թվականի եկամուտներից դրոշմանիշային վճարը կատարում են մինչև 2023 թվականի ապրիլի 20-ը:»:
| Հոդված 12. |
Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի 11-րդ հոդվածը տարածվում է այն դեպքերի վրա, երբ Օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետի հիման վրա շահառու ճանաչված անձը երրորդ խմբի կամ ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ է ճանաչվել 2022 թվականի հունվարի 1-ից հետո:
3. Օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասում նշված կարգը սահմանելու մասին Հիմնադրամի խորհրդի որոշումն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեցամսյա ժամկետում:
4. Ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող կամ զոհված (մահացած) զինծառայողի ծնողի, ամուսնու և (կամ) զավակի (զավակների) կողմից, որպես անհատ ձեռնարկատեր կամ նոտար, 2021 թվականի համար հաշվարկված և 2022 թվականի ընթացքում վճարված դրոշմանիշային վճարի գումարներն ամբողջությամբ կամ մասնակիորեն վերադարձվում են, եթե համապատասխան դիմումը ներկայացվում է մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2023 թ. մարտի 23 Երևան ՀՕ-42-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 24 մարտի 2023 թվական: